Բոտուլինի ցուպիկ/բոտուլիզմ

Բոտուլիզմի ցուպիկը բակտերիա է, որը գտնվում է հողի մեջ, այն ունի ձողիկի տեսք, և ջերմակայուն է մինչև 100 աստիճան…Այն անցնում է սննդի մեջ վատ լվացած բանջարեղենի միջոցով, սակայն դա մեր կյանքի համար անվտանգ է ի տարբերություն իր տոքսինի..Շատ հաճախ մեր տատիկներն ու մայրիկները պահածո են պատրաստում, և շատ դեպքերում ցուպիկը տեղափոխվում է կաթսա որտեղ պատրաստվում է ողջ պահածոն և քանի, որ Հայաստանում ջուրը եռում է 97 աստիճանում ցածր ճնշման պատճառով ցուպիկը չի անհետանում…բայց գործարաններում պատրաստված պահածոն ավելի ապահով է քանի որ պատրաստվում է բարձր ճնշման տակ…երբ բացում ենք պահածոն այն լրիվ նորմալ վիճակում է դրա համար մենք չենք նկատի, որ այն թունավոր է, որպեսզի խուսափենք թունավորումից պետք պահածոն բանկայով դնենք որևէ եռման ջրով տարրայի մեջ, ի տարբերություն ցուպիկին նրա տոքսինը ջերմակայուն չէ այդ պատճառով պետք է դնենք եռացրած ջրի մեջ…թունավորման ժամանակ անզգայանում են մարդու շնչառական մկանները և դրա հետևանքով մարդիկ մահանում են…շատերը գտել են այլ տարբերակ թունավորումից խուսափելու համար, պարզապես սառեցնել պատրաստված բանջարեղենը…Բոլորիս հայտնի բոտեքսը.. նույնիսկ բոտեքսի ժամանակ են օգտագործում բոտուլին, այն ներարկում են անհրաժեշտ տեղում և դա անզգայացնում է մկանները ընդմիշտ, անահաջող բոտեքսի հետևանքներից ազատվելը ցավոք անհնար է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *