Քառօրյա արշավ դեպի Սյունիք

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Սյունիքի մարզ։

Օր՝

Մասնակիցներ՝ սովորողներ, ուսուցիչներ

Համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան

Պատասխանատու՝ Տիգրան Զոհրաբյան

Մեկնումը` ժամը 07։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Նպատակը՝ Ծանոթանալ Սյունիքի մարզին, վեր հանել խնդիրները, ծանոթանալ տեղանքին, բացահայտել առանձնահատկությունները, ուսումնասիրել պատմամշակութային վաըրերը, հայրենագիտական, հայրենաճանաչողական քայլարշավ դեպի Խուստուփ, բացահայտել Սյունիքի մարզի զբոսաշրջային ներուժը։

Արդյունքը՝ կազմել սեփական տուր-փաթեթ։

Երթուղի՝ Երևան-Սիսան-Կապան-Սիսիան-Երևան

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք
  • անձրևանոց
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Օր 1

𒊹︎ 07:00 Մեկնում Երևանից 

𒊹︎ Կանգառ Եղեգնաձոր/Վայք

𒊹︎Քայլարշավ Տաթևի մեծ անապատ

𒊹︎ Սատանի կամուրջ, Տաթևի վանք

𒊹︎ Գիշերակաց Կապանում

Օր 2

𒊹︎ 03:30 Վերկաց

𒊹︎ 04:00 մեքենայով մեկնարկ դեպի Նավճա

𒊹︎06։00 քայլարշավային մեկնարկ

𒊹︎ Երեկոյան զբոսանք Կապանում

Օր 3

𒊹︎ 09:00 վերկաց

𒊹︎  Բաղաբերդ

𒊹︎ Վահանավանք

𒊹︎ քայլարշավ Հին Խոտից Հին Շինուհայր(6կմ)

𒊹︎ Գիշերակաց Սիսիանում

Օր 4

𒊹︎ 09:00 վերկաց

𒊹 ︎Աղիտու

𒊹︎ Որոտնավանք, Որոտնաբերդ

𒊹︎ Նավարկություն Տոլորսում դեպի Սուրբ Հռիփսիմե «Ջրասույզ» եկեղեցի

𒊹︎ Շաքի ջրվեժ

𒊹︎Վերադարձ Երևան

𒊹︎Կանգառ Վայք/Եղեգնաձոր

Մասնակիցներ՝

Նախահաշվարկ՝

Առանձնատուն Մարզում՝

Վարորդ՝

Գումարը՝

Սնունդ անձը՝

Անձը՝

Հյուրանոցային և զբոսաշրջային համալիրների հիմնական ծառայությունների բաղադրիչները

Հյուրանոցի հիմնական գործունեությունը հաճախորդներին ծառայություն մատուցելն է, որն էլ բաղկացած է հետևյալ փուլերից.

  • Նախնական պատվեր՝ ամրագրում
  • հաճախորդի ընդունում, գրանցում և տեղավորում
  • սննդի և կեցության ծառայությունների մատուցում
  • լրացուցիչ ծառայությունների մատուցում
  • վերջնահաշվարկ և ճանապարհում

Հյուրանոցի վերոհիշյալ ծառայությունները դասվում են հիմնական ծառայությունների շարքին, և դրանցից յուրաքանչյուրն իրականացնում է սպասարկման կարևորագույն ֆունկցիա:

Ամրագրումը հյուրանոցային տեղերի նախնական պատվերն է: Այս գործընթացից էլ սկսվում է հաճախորդի սպասարկումը: Ամրագրման գործընթացով զբաղվում են ընդունման և տեղավորման ծառայության աշխատակիցները: Բացի ամրագրման պատվերների ընդունումից, այս ծառայությունը պետք է ինֆորմացված լինի հյուրանոցում առկա ազատ տեղերի մասին:

Հանրային միջոցառումների ժամանակ հյուրանոցային ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծանում է: Հյուրանոցի համար ավելի ձեռնտու է ամրագրման պատվեր ընդունել խմբակային հաճախորդներից, քանի որ ամրագրման պատվերը խմբի կողմից տրվում է մինչև միջոցառումը սկսվելը: Այս դեպքում ամրագրումը չհաստատելու վտանգը շատ փոքր է: Հյուրանոցի զբաղված լինելը կախված է հանգստյան սեզոնից, տարածաշրջանի ակտիվությունից, տնտեսական և քաղաքական իրադրությունից: Հագեցած սեզոնների ժամանակ հյուրանոցը կարող է իրականացնել կրկնակի ամրագրում: Սա նշանակում է, որ միաժամանակ հյուրանոցի նույն համարը վաճառվում է երկու տարբեր մարդկանց: Ընտրելով նման ճանապարհ՝ հյուրանոցը մեծ ռիսկի է գնում, քանի որ երկու հաճախորդն էլ կարող են ժամանակին ժամանել հյուրանոց: Հնարավոր է, որ հաճախորդներից որևէ մեկը չեղյալ հայտարարի ամրագրումը կամ ուղղակի չգա, այս դեպքում հյուրանոցի ռիսկերը արդարացվում են: Իսկ եթե երկու հաճախորդն էլ ժամանում են, ապա համարը ստանում է նա, ով շուտ է եկել: Սակայն այս պարագայում էլ հյուրանոցը ունի հատուկ մշակած քաղաքականություն. հաճախորդին տեղավորում են մեկ այլ համագործակցող հյուրանոցում: Թե՛ հյուրանոցի, թե՛ հաճախորդի համար ցանկալի է, որ ամրագրումը կատարվի նախօրոք և որքան շուտ, այնքան՝ լավ:

Հաշվառման և տեղավորման ծառայության ծառայության հիմնական ֆունկցիան է տեղերի ամրագրումը, հաճախորդների գրանցումն ու տեղավորումը, վերջնահաշվարկի կազմումը, ինֆորմացիայի տրամադրումը: Հաշվառման և տեղավորման ծառայությունը յուրաքանչյուր հյուրանոցի սիրտն է: Շատ հյուրանոցներում ծառայությունը ստացել է Reception անունը: Այս ծառայության հետ հաճախորդն ավելի շատ է շփվում, դիմում է ինֆորմացիա և խորհրդատվություն ստանալու համար: Շվեցարից՝ դռնապանից հետո ընդունման ծառայության աշխատակիցն է դիմավորում հաճախորդին, և նրանց 5 րոպեանոց շփումը հաճախորդի մոտ ստեղծում է լիարժեք տպավորություն իր ընտրած հյուրանոցի մասին:

Հյուրանոցի հաշվառման և տեղավորման ծառայության հիմնական նպատակը համընկնում է հյուրանոցի հիմնական խնդրի հետ՝ հաճախորդներին տրամադրել բարձրակարգ սպասարկում և ապահովել հյուրանոցային ծառայությունների լիարժեք վաճառք: Այս ծառայության աշխատակիցները պետք է հաճախորդների հետ շփման ժամանակ լինեն մաքսիմալ կոռեկտ և ավարտին հասցնեն խոսքը՝ չընդհատելով այն կողմնակի հեռախոսային խոսակցությամբ: Ընդունման և տեղավորման ծառայությունը ընդունված է բաժանել Front Desk (ընդունման և տեղավորման գրանցասեղան,ադմինիստրատորի և պորտյեի գրանցասեղան, Reception) և Front Office: Ընդունման և տեղավորման գրանցասեղանի մոտ աշխատում են մենեջերը, ադմինիստրատորը և այլ ընդունման աշխատակիցներ: Ընդունման և տեղավորման ծառայության գրանցասեղանը բաժանվում է 3 մասի՝ գրանցման բաժին, դրամարկղային բաժին և ինֆորմացիայի և փոստի բաժին:

Հաշվառման և տեղավորման ծառայությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1. Ծառայությունը պետք է մոտ գտնվի հյուրանոցի մուտքին, եթե հյուրանոցի վեստիբյուլը մեծ է, ապա ծառայությունը կարող է տեղակայված լինել հենց այդ հատվածում: Գրանցասեղանը պետք է հաճախորդների համար հարմար լինի և համալրված լինի ինֆորմացիայի տրամադրման միջոցներով և ցուցումներով:

2. հաշվառման ծառայության գրանցասեղանը պետք է լինի մաքուր և հավաքված, այն պետք է ունենա հստակ ֆունկցիոնալ բաժանում. հաճախորդին տրվող ինֆորմացիան չպետք է խառնվի աշխատակիցների համար անհրաժեշտ ինֆորմացիային: Տեխնիկական միջոցները և աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը չպետք է լինեն շատ տեսանելի կամ թափթփված:

3. հաշվառման և տեղավորման ծառայության աշխատակիցները պետք է լինեն կոկիկ հագնված, ունենա անթերի մաքուր տեսք: Աշխատակիցները պետք է լինեն շատ բարեհամբույր, պատրաստ օգնելու հաճախորդին և իրականացնելու նրա բոլոր ցանկությունները: Հաճախորդի հետ պետք է խոսել կանգնած և որ ամենակարևորն է, չպետք է հաճախորդին սպասեցնել: Մինչ հաճախորդի ժամանելը, հաշվառման և տեղավորման ծառայությունը ստանում է ամրագրման պատվեր և ըստ այդմ էլ բաշխում համարները: Հյուրանոցի աշխատանքը շուրջօրյա է, այդ պատճառով հաշվառման և տեղավորման ծառայությունը աշխատում է ըստ գրաֆիկի:

Ծառայության ամենակարևոր ֆունկցիան է՝ պահպանել բնակելի տարածքների սանիտարահիգիենիկ նորմերը: Ծառայությունը ղեկավարում է համարային ֆոնդի տնօրենը, նրան ենթարկվում են սպասուհիները, հարկի հերթապահները, սուպերվայզերները և այլ աշխատակիցներ:

Սպասուհու ամենակարևոր պարտականություններից է համարի մաքրության պահպանումը՝ անկախ նրա զբաղված կամ ազատ լինելուց: Հյուրանոցի կարգից կախված՝ յուրաքանչյուր սպասուհի մաքրում է 16-20 համար:

Բնակելի համարի մաքրումը հյուրանոցի մաքրման աշխատանքների անբաժան մասն է կազմում: Մաքրման աշխատանքներին անցնելիս սպասուհին պետք է հագնի մաքուր և արդուկված համազգեստ: Պետք է ստուգի մաքրման պարագաները, մաքրման նյութերի և տեխնիկայի առկայությունը և դրանից հետո հարկի հերթապահից վերցնի համարի բանալին: Մաքրման աշխատանքները սպասուհին սկսում է արդեն ամրագրված համարներից, քանի որ յուրաքանչյուր րոպե հյուրը կարող է ժամանել: Եթե այդ համարները երեկոյան և գիշերային հերթափոխի ընթացքում արդեն մաքրվել են, ապա սպասուհին պետք է ուղղակի մաքրի փոշին և ստուգի սանհանգույցի մաքրությունը: Դրանից հետո սպասուհին սկսում է մաքրել այն համարները, որոնք նոր են ազատվել, իսկ ամենավերջում անցնում է բնակեցված համարների ամենօրյա մաքրման աշխատանքներին այն դեպքում, եթե հյուրը սենյակում չէ, դուրս է եկել: Սակայն կարող են լինել դեպքեր, երբ համարում հիվանդ կա, ով չի կարող տեղաշարժվել կամ համարում ապրում է մեծ ընտանիք, որի անդամներից ոմանք միշտ սենյակում են, ապա սպասուհին ստիպված է հյուրերի ներկայությամբ մաքրել համարը՝ հաշվի առնելով վերջիններիս համար հարմար ժամանակը:

Զարգացած հյուրանոցային կառույցներում դռների վրա կարելի է հանդիպել հատուկ ցուցանակներ, օրինակ՝ «կարելի է մաքրել» կամ «չանհանգստացնել», որոնք կախվում են դռան դրսի կողմում: Սենյակը մաքրելուց սպասուհին չպետք է դուռը ներսից փակի: Մաքրման ժամանակ պետք է պարտադիր օդափոխի սենյակը, դուրս գալուց փակի բանալիով: Եթե սենյակի տարբեր մասերում դրված են հյուրի անձնական իրերը, ապա նա մաքրելուց հետո դրանք պետք է դնի նույն տեղերում: Մաքրված կոշիկները կարելի է դնել մուտքի մոտ տեղակայված կախիչ-պահարանում, իսկ գիշերանոցներն ու գիշերային հագուստը անկողինը հարդարելիս կարելի է դնել բարձի տակ: Եթե հյուրը անփութորեն իր ճամպրուկից իր է կիսով չափ հանել, ապա սպասուհին իրավունք չունի այն տեղը մտցնել: Մի շարք հյուրանոցներում կարող է նախատեսված լինել սուպերվայզերի հաստիքը, որը հսկողություն է իրականացնում սպասուհիների աշխատանքի և հերթափոխի վրա: Բարձրակարգ հյուրանոցներում այս ծառայության աշխատակիցներից է ստյուարդը: Վերջինս իր աշխատանքը սկսում է օրվա երկրորդ կեսից, թարմացնում է համարի սրբիչները, թարմ ծաղիկներ է դնում ծաղկամանի մեջ և հետևում է սպասարկման ստանդարտների պահպանությանը:

Հյուրանոցի և զբոսաշրջային համալիրի անվտանգության համակարգի հիմնական բաղադրիչները

Հյուրանոցի անվտանգության ծառայությունը ստեղծված է հաճախորդների անվտանգությունը ապահովելու և հյուրանոցը ամեն տեսակի վտանգներից պաշտպանելու համար: Հյուրանոցի և հաճախորդների սեփականությանը սպառնացող վտանգներից է գողությունը: Անվտանգության ծառայության գերխնդիրը ոչ թե հանցագործության բացահայտումն է, այլև դրա կանխարգելումը: Պետք է հաշվի առնել, որ անվտանգության աշխատակիցները չունեն այն իրավասությունները, ինչպիսիք ունեն ոստիկանության աշխատակիցները. նրանք իրավունք չունեն հարցաքննելու, հետախուզելու և նմանատիպ գործողություններ իրականացնելու:

Անվտանգության ծառայության հաջող աշխատանքի համար կարևոր է այլ ծառայությունների հետ ունեցած կապի ամրապնդումը: Հյուրանոցի անվտանգությունը ապահովելու համար ծառայությունը մշակում է հյուրանոցի անվտանգության պահպանման սխեմա, որը նախապես համաձայնեցվում է տնօրենի հետ:

Ծառայության աշխատակիցների թիվը մեծ չէ. 500 տեղանոց հյուրանոցում նախատեսվում է 10 անվտանգության աշխատակից: Ցանկալի է, որ աշխատակիցների մեջ լինեն կանայք, քանի որ կին-տուժողին կարող է օգնել միայն կին-անվտանգության աշխատակիցը: Անվտանգության ծառայության աշխատակիցը պետք է լինի հանգիստ, հավասարակշռված անձնավարություն: Ծառայության աշխատանքը հերթափոխային է, սակայն այն չպետք է համընկնի այլ ծառայությունների հերթափոխի հետ, քանի որ հիմնականում այդ ընթացքում են տեղի ունենում անկարգություններ: Ծառայությունը պետք է ունենա իր համար առանձնացված և կահավորված տարածք, այն չպետք է աչքի ընկնի: Սենյակը պետք է համալրված լինի անվտանգությունը ապահովող տեխնիկական սարքավորումներով` հեռուստացույց, համակարգիչ, տեսախցիկներ, անվտանգության լուսային և ձայնային համակարգ:

Հյուրանոցի օրը պետք է տեսագրվի 24 ժամ շարունակ: Ծառայությունը պատասխանատու է նաև կողպեքների և չհրկիզվող պահարանների համար: Ծառայության աշխատակցին խստիվ արգելվում է կրել այնպիսի ծառայողական համազգեստ, որը կարող է ազդել հաճախորդների տրամադրության վրա, տեսանելի մասում պետք է կախել ատրճանակը: Կրծքին ամրացված անվանանշանը և ծառայության անունը բավական է: Այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունը, զինված հարձակումները, հետաքննում են իրավապահ մարմինները, որոնք անմիջապես տեղեկացվում են դրա մասին: Նման իրավիճակների ժամանակ պետք է աշխատել, որ այդ ծառայությունների իրականացրած աշխատանքները հյուրանոցի հաճախորդներին չանհանգստացնեն:

Վերջին ժամանակներում ավելի արդի են դարձել զինված ահաբեկչությունները տարբեր խմբավորումների կողմից, ուստի հյուրանոցի անվտանգության ծառայությունը պարտավոր է նախապատրաստել հյուրանոցի աշխատակիցներին նման իրավիճակների համար և մշակել հատուկ վարքագիծ: Այսպիսով, հյուրանոցի անվտանգության ծառայությունը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.

● Ապահովում է հյուրանոց այցելած հաճախորդների անձնական և նյութական անվտանգությունը

● պահպանում է հյուրանոցի սեփականության անվտանգությունը

● հյուրանոցը պաշտպանում է ահաբեկչական հարձակումներից, հանրային անկարգություններից

● պահպանում է կարգ ու կանոն հյուրանոցի բոլոր հատվածներում

● ապահովում է հաճախորդների հանգստությունը

● իրականացնում է արագ և էֆեկտիվ տարհանում

Anna Ter Vardanyan

presentación

“Soy armenio, pero nunca he estado en mi tierra natal. Realmente espero que algún día pueda cumplir el sueño de mis padres y visitar Armenia”, dijo Anna Ter-Vardanyan, la primera mujer capitana de la Armada de Estados Unidos.

Anna Ter-Vardanyan nació el 6 de diciembre de 1920 en la ciudad de Detroit, Michigan, en una familia de inmigrantes armenios. En 1941-1942, estudió en la Universidad de Negocios de Detroit, durante la cual se alistó en el Cuerpo Auxiliar Aéreo de Mujeres (WAAC).

Ter-Vardanyan dejó el cuerpo poco después del inicio de la Segunda Guerra Mundial y se alistó en la Armada bajo el programa Mujeres para el Servicio Voluntario de Emergencia (WAVES). Por cierto, la familia Ter-Vardanyan estaba involucrada en asuntos militares. su hermana Jean Oliver sirvió en la Marina de los EE. UU., el hermano Andrew sirvió en el Pacífico de los EE. UU. y su madre también quería unirse a la Marina, pero se quedó en casa y sirvió en la Cruz Roja.

Anna Ter-Vardanyan recibió el título de especialidad senior en 1959 en el Colegio Naval de Newport (Rhode Island). Fue la primera mujer que sirvió en las Fuerzas Armadas de EE. UU. en recibir el rango E-9. Después de ser ascendido al cargo, Ter-Vardanyan fue designado para el cargo de Representante Militar Nacional de Estados Unidos ante la OTAN (París). En ese cargo, se reunió por primera vez con el presidente estadounidense John Kennedy.

Durante sus 20 años de servicio militar, Ter-Vardanyan sirvió en casi todo Estados Unidos, desde San Francisco y Washington hasta Boston y la isla de Oahu (Hawái). Hablaba inglés, armenio y francés con fluidez y sabía algo de español y alemán.

Ter-Vardanyan no tuvo hijos y pasó los últimos años de su vida con sus primos. Murió el 4 de agosto de 2011 a la edad de 90 años y fue enterrado en el Cementerio Nacional de Arlington.

Շվեյցարիայի մշակութային տուրիզմ

Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը (երեք եվրոպական մշակույթների խաչմերուկը՝ գերմաներեն, ֆրանսերեն և իտալերեն) և բազմալեզվությունը (Շվեյցարիայում ազգային լեզուներն են գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը և ռոմանշերենը) նշանակալի ազդեցություն են ունեցել երկրի մշակութային ժառանգության վրա։ , որի բազմակողմանիությունն ու բազմազանությունը կարելի է տեսնել գրականության և արվեստի, ճարտարապետության, երաժշտության և ժողովրդական սովորույթների մեջ։ Ընդհանրապես, շատ դժվար է ասել, թե ինչ է շվեյցարական մշակույթը, քանի որ, ասենք, գերմաներեն գրող շվեյցարացի գրողը պետք է լինի նաև գերմանախոս աշխարհում ընդհանուր գրական գործընթացի մասնակիցը։ Կանտոնային անկախությունը պատմության ընթացքում հանգեցրել է շվեյցարական մշակութային զարգացման որոշակի կողմնակալության՝ ուղղված տարածաշրջանային մշակութային ավանդույթների գերակայությանը: Հետևաբար, ավելի հարմար կլինի խոսել «շվեյցարական մշակույթի» (հիմնականում տարածաշրջանային ֆոլկլոր) և միջազգային ուղղվածություն ունեցող «շվեյցարական մշակույթի» մասին (բոլոր մշակութային ձևերը՝ նկարչությունից և գրականությունից մինչև ռոք և փոփ երաժշտություն, որոնցում շվեյցարական լեզվով մարդիկ են. աշխատանքային անձնագիր):

Շվեյցարիայի գրական ասպարեզը շատ բազմազան է։ 20-րդ դարի ամենահայտնի գերմանալեզու գրողներն են Ռոբերտ Վալսերը, Մաքս Ֆրիշը, Ֆրիդրիխ Դյուրենմատը, Ադոլֆ Մուշգը։ Շվեյցարացի գրողների թվում կա նաև Նոբելյան մրցանակակիր՝ Կարլ Շպիտելերը։ Բլեզ Սենդրարը համարվում է ֆրանսալեզու գրականության ամենանշանավոր ներկայացուցիչը։ Շվեյցարական գրականության ամենահայտնի գրական կերպարը Ալպերում բնակվող Հայդի անունով գյուղացի աղջիկն է: Այս պատկերը ստեղծել է գրող Յոհանա Սփիրին։

Շվեյցարիայում կա մոտ հազար թանգարան՝ փոքր գյուղական թանգարաններից մինչև աշխարհահռչակ թանգարանային համալիրներ, որոնք նախագծված են նշանավոր ճարտարապետների կողմից (օրինակ՝ Պոլ Կլի թանգարանը Բեռնում կամ Թինգլի թանգարանը Բազելում): Միջազգային ճանաչում ունեցող արտիստներ Շվեյցարիայից են, օրինակ, Ֆերդինանդ Հոդլերը, Մաքս Բիլը, Ալբերտո Ջակոմետին, Դանիել Սպոերին։

Ճանաչված շվեյցարացի ճարտարապետներն են Պիտեր Զումթորը և Մարիո Բոթան, իսկ Herzog & de Meuron, Diener & Diener ճարտարապետական ​​բյուրոները մեծ դեր ունեն։ Շվեյցարիան ականավոր ճարտարապետ Լե Կորբյուզիեի ծննդավայրն է, ով հսկայական ներդրում է ունեցել ոչ միայն քաղաքաշինության, այլև կահույքի ձևավորման գործում։ Արդեն հարյուր տարի պետությունը նպաստում է երկրի ճարտարապետական ​​ժառանգության պաշտպանությանը։ Երկրում ազգային նշանակության շուրջ 2000 մշակութային օբյեկտ կա։

Շվեյցարիայի երաժշտական ​​գունապնակը չի սահմանափակվում միայն յոդելինգով և ալպյան հորն մեղեդիներով, թեև ֆոլկլորը մեծ տեղ է գրավում երկրի մշակութային կյանքում: Հայտնի է շվեյցարացի մեծ կոմպոզիտոր Արթուր Հոնեգերը։ Ջազի փառատոներ են անցկացվում ողջ Շվեյցարիայում (ամենահայտնին Մոնտրոյում է), դասական (Լյուցեռն) և փոփ երաժշտության փառատոներ (Սենտ Գալեն, Բեռն), ինչպես նաև արտասահմանյան աստղերի համերգներ։ Շվեյցարացի փոփ և ռոք կատարողների ազգային երաժշտական ​​ստեղծագործությունը շատ տարածված և պահանջված է երկրի բոլոր շրջաններում, բայց քիչ հայտնի է արտասահմանում:

Շվեյցարական կինոն նույնպես քիչ հայտնի է համաշխարհային կինոբիզնեսում, սակայն հենց Շվեյցարիայում է ապրում «Օսկար»-ի վեց մրցանակակիր, հայտնի պրոդյուսեր Արթուր Կոնը։ Ժան-Լյուկ Գոդարը՝ ֆրանսիական նոր ալիքի մեծ ներկայացուցիչներից մեկը, իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ժնևի լճի ափին։ Այնտեղ է թաղված նաեւ մեծ Չարլի Չապլինը։ Ռուսաստանում համեմատաբար հայտնի է դարձել շվեյցարական «Ախտունգ, Ֆերտիգ, Չարլի» կատակերգական ֆիլմը (ռուսերեն տարբերակով՝ «Բանակի կարկանդակ»):

Շվեյցարիայում մեծ թատրոնների հետ մեկտեղ կան մեծ թվով փոքր թատրոններ։ Ամենահեղինակավոր թատերական մրցանակը՝ Հանս Ռայնհարթի մատանին, 1957 թվականից ամեն տարի շնորհվում է արտիստներից մեկին՝ շվեյցարական թատրոնում թատերական նվաճումների համար։

Շվեյցարիայում ազգային և մշակութային տոներին հատուկ նշանակություն են տրվում։ Մի շարք տոներ կապված են պատմական իրադարձությունների հետ, օրինակ՝ Ժնևում տարածված Էսկալադե տոնը; այլ ավանդույթներ ունեն կրոնական հիմքեր: Երկրի Ազգային տոնը նշվում է օգոստոսի 1-ին։ Այս օրը նշանավորում է Համադաշնության կազմավորման սկիզբը 1291 թվականին։

հղում

Հյուրանոցային համալիրների նյութատեխնիկական բազան` ըստ ծառայությունների

Հյուրանոցային համալիրների նյութատեխնիկական բազան ներառում է հյուրանոցի շենքը, հարակից շինությունները, տեխնիկական սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլն: Հիմնական նյութատեխնիկական բազայի մեջ են մտնում նաև աշխատանքային պարագաները, տնտեսական պարագաները, տարբեր նշանակության կահույքը, այսինքն՝ հյուրանոցի շարժական և անշարժ սեփականությունը: Ըստ ծառայությունների՝ կարելի է տարանջատել հյուրանոցի սեփականությունն հանդիսացող նյութատեխնիկական բազան.

● Ընդունման, գրանցման և տեղավորման ծառայությունը տեղակայված է հյուրանոցի նախասրահում, դա ադմինիստրատիվ կետն է: Այս տարածքի նյութատեխնիկական բազայի մեջ են մտնում ընդունարանի գույքը (գրանցասեղան, աթոռներ, պահարան, բանալիների պահարան և այլն), տեխնիկական սարքավորումները (համակարգիչ, հեռախոս, ֆաքս, տպիչ և այլն), տնտեսական ապրանքները: Ամրագրման ծառայությունը հանդիսանում է ընդունման, գրանցման և տեղավորման ծառայության բաղկացուցիչ մասը՝ ունենալով վերոհիշյալի նյութատեխնիկական բազան:

● Սպասարկման ծառայությունը հյուրանոցի ամենակարևոր ծառայությունն է, որտեղ աշխատում է հյուրանոցի աշխատողների մեծ մասը: Նյութատեխնիկական բազան բազմազան է՝ սկսած տեխնիկական սպասարկման սարքավորումներից (վերելակներ, լուսավորություն, աշխատանքային պարագաներ կահույք և այլն):

● Սննդի սպասարկման ծառայությունը հյուրանոցում կարևոր ծառայություններից մեկն է: Ինչպես գիտենք, առանց սննդի սպասարկում չկա: Այս ծառայության աշխատանքը ամենապատասխանատու և ամենապարտավորեցնող ծառայություններից մեկն է, և քանի որ խոսքը սննդի մասին է, ապա պետք է խստորեն պահպանվեն սննդի մատուցման և պատրաստման սանիտարահիգիենիկ նորմերը։ Սննդի պատրաստման տարածքը հյուրանոցի խոհանոցն է ՝ աշխատանքը հեշտացնող տեխնիկական սարքավորումներով (գազօջախ, սալօջախ, միկրոալիքային վառարան, սառնարան, կարտոֆիլ մաքրելու, միս կտրատելու սարքեր,
մսաղաց, հյութաքամիչ, սեղանի սպասք և այլն):

● Համարային ֆոնդի սպասարկման ծառայությունը հյուրանոցի ամենամեծ ծառայությունն է: Համարային ֆոնդի սպասարկման ծառայության
նյութատեխնիկական բազան ներառում է հյուրանոցի բնակելի
տարածքի կահույքը, տեխնիկական սարքավորումները (համարի կահույքը՝ մահճակալ, զգեստապահարան, բազմոց, հեռուստացույց, գրասենյակային սեղան, լոգարանային պարագաներ և մաքրման համար անհրաժեշտ նյութեր):

● Անվտանգության ծառայությունը հյուրանոցի խաղաղ առօրյայի գրավականն է։ Ծառայության աշխատակիցների վրա դրված է մեծ պատասխանատվություն՝ ապահովելու թե´ աշխատակիցների, թե´ հաճախորդների անվտանգությունը: Ծառայությունը տեղակայված է հիմնականում հյուրանոցին հարակից շենքում, նյութատեխնիկական բազան շատ հարուստ չէ: Հիմնականում աշխատանքի համար անհրաժեշտ առաջին պարագաներն են՝ սեղան, աթոռ, համակարգիչ, տեսախցիկներ, մոնիտորներ, աշխատակիցների համար հատուկ պաշտպանիչ հանդերձանք:

Հյուրանոցների աստղերի դասակարգումը

Աստղերը հյուրանոցների դասակարգման ամենահայտնի միջոցն են: Այս համակարգի մեջ մտնում են Եվրոպայի շատ երկրներ` Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Հունաստանը, Հունգարիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, և այլ երկրներ։

Դասակարգումն իրականացվում է՝ ըստ հետևյալ չափանիշների.

Մեկ աստղանի հյուրանոց

Մեկ աստղանի հյուրանոցն ունի գիշերելու հնարավորություն։ Այս հյուրանոցների բոլոր համարները նույն տեսակի են, ծառայությունների քանակը մինիմալ է և չի իրականացվում ամենօրյա մաքրում: Համարում մահճակալ, աթոռ, հայելի, պահարան և օճառ կա: Առանձին լողասենյակը միշտ չէ հասանելի: Հեռուստացույցն ու հեռախոսն ընդհանուր սրահում են գտնվում:

Երկու աստղանի հյուրանոց

Երկու աստղանի հյուրանոցներում առկա է համարների 1-2 տեսակ, ինչպես նաև` մինիմալ քանակությամբ ծառայություններ. ամենօրյա մաքրում և առանձին լողասենյակ համարում: Այստեղ կարելի է գտնել այն ամենը, ինչը մեկ աստղանի հյուրանոցներում, ինչպես նաև` բար, վերելակ և նախաճաշ:

Երեք աստղանի հյուրանոց

Այս տիպի հյուրանոցներում հասանելի է մի քանի տեսակի համար, ստանդարտ ծառայություններ` ամենօրյա մաքրում, առանձին լողասենյակ, հեռուստացույց, մինի-բար կամ սառնարան: Տարածքում հասանելի է նաև լողավազան, մարզասրահ, ռեստորաններ, զվարճանքի կենտրոններ և փոխանակման կետ:

Չորս աստղանի հյուրանոց

Չորս աստղանի` բարձր դասի հյուրանոցներում ներառված են բոլոր ստանդարտ ծառայությունները. համարի մաքրում օրական երկու անգամ, ինչպես նաև` հատուկ ծառայություններ (սպա-մերսում, մի քանի բար և ռեստորաններ): Համարում առկա է հեռախոս, մինի-բար, գանձապահարան, մազերի չորացուցիչ, խալաթներ, կոսմետիկ պարագաներ, օրթոպեդիկ ներքնակներ։

Հինգ աստղանի հյուրանոց

Հինգ աստղանի հյուրանոցներն առաջարկում են ծառայությունների լայն տեսականի, ներառյալ էքսկլյուզիվ ծառայություններ (գոլֆ ակումբ, ուղղաթիռի հարթակ, աղախիններով առանձնատներ): Հյուրանոցներում իրականացվում է ուղեբեռի առաքում, առկա է դռնապան, լողավազան, արբանյակային հեռուստատեսություն, ֆիթնես ակումբներ, սպա-սրահներ, մանկական ճամբարներ և այլ էլիտար ծառայություններ:

Նշվում է, որ աշխարհի ոչ բոլոր երկրներն են օգտվում հյուրանոցների գնահատման այս համակարգից. աստղերից բացի, որոշ հյուրանոցներ ունեն ադամանդներ (ԱՄՆ, Կանադա), թագեր (Մեծ Բրիտանիա), տառեր (Հունաստան) և բալեր (Հնդկաստան):

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները

Տեղավորման ծառայությունը, սննդի և այլ ծառայություններ, որոնք մտնում են հյուրանոցում մատուցված ծառայությունների ցանկի մեջ, լրացնում են իրար, մեկ ընդհանրություն են կազմում և բավարարում են հյուրի պահանջները: Հաշվի առնելով, թե դրանք ինչպես են ձևավորված և համակարգված մեկ ամբողջության մեջ՝ առանձնացնում են հյուրանոցային համալիրների հետևյալ դասակարգումները.

1. Հյուրանոց «Отель»

Այս հյուրանոցը տեղավորման և ժամանակավոր կացարանի ավանդական ձևն է: Որպես օրենք, այն գտնվում է մեծ քաղաքում, ունի բազմաթիվ աշխատակիցներ, լրացուցիչ ծառայությունների մի ամբողջ համակարգ և հարմարավետություն:

2. Հյուրանոց «Լյուքս»

Փոքր կամ միջին ծավալ ունեցող հյուրանոցային համալիր է, տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում: Բանիմաց անձնակազմը կարող է բավարարել նույնիսկ ամենաքմահաճ այցելուի ցանկությունները: Տարբերակվող հատկանիշներից է համարի բարձր գինը, որի մեջ մտնում են բարձրակարգ և պատշաճ ծառայությունները: Բացի այդ համարներն ունեն մի քանի սենյակ, հյուրասենյակ և առանձին ննջարան: Չի բացառվում նաև խոհանոցով համարի առկայությունը:

3. Հյուրանոց միջին կարգի (Гостиница)

Այս կառույցն ավելի մեծ է, քան հյուրանոց «Լյուքսը» ՝ մոտավորապես 400-2000 տեղ: Տեղակայված է քաղաքի կենտրոնում: Առաջարկում է ծառայությունների բավականին լայն ընտրություն, իսկ գները համապատասխանում են տվյալ տարածաշրջանի պահանջարկին: Նախատեսված է գործարարների, ինդիվիդուալ տուրիստների, խորհրդակցությունների մասնակիցների ընդունելության համար։

4. Ապարտ հյուրանոց

Ոչ մեծ չափերի հյուրանոց է՝ մոտավորապես չորս հարյուր տեղանոց: Ոչ կանոնավոր թիվ ունեցող քաղաքային ոլորտի համար շատ հարմար է: Տրամադրում է բնակարանային տիպի համարներ և հաճախ գործում է ինքնասպասարկման ծառայությունը: Համարների և ծառայությունների գինը ցածր է և կախված է վարձակալման ժամանակահատվածից: Սպասարկում է ընտանեկան տուրիստական խմբերի և գործարարների, որոնք ավելի հանգիստ միջավայր են նախընտրում։

5. Էկոնոմ կարգի հյուրանոց

Միջին և փոքր ծավալի հյուրանոց է՝ մոտավորապես հարյուր հիսուն տեղանոց: Գտնվում է մայրուղիներին մոտ, նախատեսված է զբաղված մարդկանց, գործարարների և ինդիվիդուալ տուրիստների համար։

6. Հյուրանոց-կուրորտ

Այս կառույցը ներառում է հյուրընկալության բոլոր ծառայությունները, բացի դրանից առաջարկում է համապատասխան բժշկական ծառայություններ և դիետիկ կերակրացանկ: Հիմնականում տեղակայված է կուրորտային տեղանքում։

7. Մասնավոր հյուրանոց «Գիշեր և նախաճաշ»

Այս տեսակը շատ տարածված է ԱՄՆ-ում: Այս հյուրանոցը փոքր, երբեմն միջին տարողություն ունի և գտնվում է քաղաքի արվարձաններում կամ գյուղական տարածքներում: Սպասարկման մեջ մտնում է նախաճաշը և թեթև ընթրիքը ընտանեկան մթնոլորտում: Հաճախորդները առևտրականներ են և երթուղային տուրիստներ, որոնք նախընտրում են ընտանեկան հարմարավետություն։

8. Առողջարան

Կազմակերպությունն ունի սեղմ սպասարկում: Այստեղ նախաճաշը, ճաշն ու ընթրիքը մատուցվում են միայն մշտական հաճախորդներին: Ավանդական առողջարանը քիչ թվով համարներ ունի։

9. Մոթել

Մոթելը նախատեսված է ավտոտուրիստների և ընտանեկան խմբերի համար: Ինչպես հյուրանոցներում, այնպես էլ մոթելներում, համարի գնի մեջ չեն մտնում մատուցվող ծառայությունները. դրանք առանձին վճար են պահանջում: Հիմնականում սրանք մեկ կամ երկհարկանի շինություններ են՝ քաղաքից դուրս, գլխավոր ճանապարհներին մոտ: Փոքր տարողունակություն ունեցող շենքեր են՝ մոտավորապես չորս հարյուր տեղանոց: Սպասարկումը միջին կարգի է, ծառայությունները քիչ են: Հյուրանոցների հետ համեմատած՝ ծառայությունները սեղմ են, իսկ գները՝ ցածր: Հաճախ մոթելի կառույցի մեջ մտնում են ռեստորան, բար, կինոսրահ, խաղասրահ, լողավազան և այլն: Հաճախորդները շատ տարբեր են, բայց հիմնականում ավտոտուրիստներ են։

10. Ռոտել

Շարժական հյուրանոց է, ներկայացնում է մեկ կամ երկու սենյականոց շարժական տնակներ (վագոն), որոնցում կան բազկաթոռներ` քնելու համար: Կա նաև ընդհանուր հանդերձարան, խոհանոց, սառնարան և սանհանգույց։

11. Ֆլոտել

Խոշոր, լողացող հյուրանոց է, գտնվում է ջրի վրա: Տուրիստներին տրամադրվում են հարմարավետ համարներ, ակտիվ հանգստի միջոցներ՝ լողավազան, ստորջրյա լողի պարագաներ և այլն։

12. Ֆլայտել

Այս հյուրանոցը կոչվում է նաև «օդային հյուրանոց», այն շատ թանկ է և ոչ հաճախ է հանդիպում:

13. Բոտել

Այս հյուրանոցը տեղակայված է ջրի վրա, բայց չի լողում:

14. Ակվատել

Սովորական նավ է, որը օգտագործվում է և՛ որպես փոխադրամիջոց, և’ որպես հյուրանոց:

Հյուրանոցային օբյեկտների տեսակները` ըստ ծառայությունների

Բացի հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների ավանդական դասակարգումից, վերջիններս տարբերվում են իրենց մատուցած սպեցիֆիկ ծառայություններով: Այդ հաստատությունները մասնագիտացված են որևէ ոլորտում և հենց դրանով էլ ճանաչված են:

Կուրորտային հյուրանոց

Resort հյուրանոցը կամ կուրորտային հյուրանոցը մեծ պահանջարկ է վայելում խմբակային տուրիզմի սիրահարների շրջանում, մատուցում է բազմազան ծառայություններ հենց հյուրանոցի տարածքում: Այդ ծառայություններից են ֆիտնես ակումբի, թենիսի կորտերի, սպա-կենտրոնի, լողավազանի ծառայությունները: Resort– հյուրանոցը փակ, կողմնակի հայացքներից մեկուսացված տարածք է, որտեղ մարդիկ, կտրվելով շրջապատող աշխարհից, կարող են լիարժեք հանգստանալ և օգտվել կուրորտ հյուրանոցի մասնագիտացված ծառայություններից:

Լեռնադահուկային հյուրանոցներ

Մեր ժամանակներում լեռնադահուկային կուրորտներում հանգստանալը տուրիզմի շատ պահանջված ձև է, այդ պատճառով զարմանալի չէ, որ առաջացել է հյուրանոցի նոր տեսակ` լեռնադահուկային հյուրանոց: Վերջիններս կարող են լինել սովորական հյուրանոցներ կամ գերաններից պատրաստված ոչ բարձրահարկ կառույցներ: Նման կառույցներ հանդիպում են Ալպերում, որոնց նմանները այժմ կառուցվում են ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Հիմնական հանգստացողները ձմեռային սպորտաձևերի սիրահարներն են: Հյուրանոցը տրամադրում է տարատեսակ ծառայություններ, ապահովում հանգստացողների անվտանգությունը և տրամադրում սպորտային պարագաներ:

Բիզնես-հյուրանոց

Բիզնես-հյուրանոցներն ունեն իրենց հատուկ հաճախորդները, ինչը հենց անունից էլ պարզ է դառնում: Հյուրանոցի սպասարկման հիմնական նպատակն է ճամփորդող գործարարի համար ստեղծել գրասենյակային պայմաններ` հեռու իր գրասենյակից: Այդ պատճառով էլ համարը կահավորված է բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, հնարավոր է վարձել խորհրդակցությունների դահլիճը և այն ամենը, ինչը կօգնի հեշտացնել գործարարի աշխատանքային գործունեությունը: Բիզնես-հյուրանոցները հիմնականում տեղակայված են քաղաքի կենտրոնական մասերում և մարդաշատ կենտրոններում:

Բուտիկ-հյուրանոց

Բուտիկ-հյուրանոցները սովորական հյուրանոցներից տարբերվում են նրանով, որ դրանք ունեն յուրահատուկ դիզայն` հատուկ թեմատիկայով: Այս հյուրանոցները աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և բարձր գներով: «Բուտիկ-հյուրանոց» տերմինը առաջացել է անցած դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ում և բնութագրվել է յուրահատուկ ինտերիերի և էքստերիերի դիզայնով:

Սպա-հյուրանոցներ

Սպա-հյուրանոցները ստեղծված են գեղեցիկ և առողջ հանգիստ ապահովելու համար: Այստեղ հնարավոր է օգտվել առողջարարական և երիտասարդացնող հատուկ սպա-ծառայություններից: Երբեմն այս հյուրանոցները անվանում են wellness-հյուրանոցներ: Որպես կանոն, բացի առողջացնող և երիտասարդացնող սպա-ծառայություններից, ունի բարեկարգ և հարմարավետ համարներ: Այս հյուրանոցները չի կարելի դասել էկոնոմ կարգի հյուրանոցների շարքին:

Սպասարկման տարածքների շահագործման բաղադրիչները

Հյուրանոցի սպասարկման տարածքների մեջ են մտնում խոհանոցը, վարսավիրանոցը, լվացքատունը, քիմմաքրումը, հագուստի և կոշիկի նորոգման և արդուկի սենյակները, վարձույթի սրահները և սպորտային նշանակության տարածքները, ֆոտոլաբորատորիաները և այլն: Այս տարածքների առկայությունը և մակերեսները կախված են հյուրանոցի նախագծումից, որի ժամանակ հաշվի է առնվում վերջիններիս լինելու կամ չլինելու փաստը` կախված հյուրանոցի կարգից և պահանջարկից: Երբեմն հյուրանոցի սպասարկման տարածքները ծառայություններ են մատուցում նաև քաղաքի բնակիչներին` լրացուցիչ եկամուտ ակնկալելով:

Սպասարկման տարածքները նախատեսված են հյուրերի համար, սակայն եկամուտ ստանալու և այցելուներ գրավելու համար այդ ծառայությունները հասու են դառնում նաև քաղաքի բնակիչներին: Հիսունից ավելի տեղ (խոշոր հյուրանոցներում) նախատեսված է վարսավիրանոցների համար՝ թե՛ տղամարդու, թե՛ կանացի: Բարձրակարգ հյուրանոցներում կան նաև կոսմետիկ ծառայություններ՝ դիմաբուժություն, դիմահարդարում: Վարսավիրանոցները և կոսմետիկ սենյակները տեղակայված են լինում հյուրանոցի հասարակական վայրերում: Պրակտիկան ցույց է տվել, որ հյուրանոցային վարսավիրանոցների աշխատակիցները ցերեկային ժամերին շատ ծանրաբեռնված չեն, եթե իհարկե սպասարկում են միայն հյուրանոցի հաճախորդներին: Այդ պատճառով նրանք կարող են սպասարկել նաև ոչ հյուրանոցային բնակիչներին:

Դա է պատճառը, որ այդ տարածքները անմիջական կապ ունեն վեստիբյուլի հետ: Երբեմն վարսավիրանոցները կարող են տեղակայված լինել երկրորդ հարկում, եթե վեստիբյուլի տարածքը շարունակվում է նաև այդ հարկում: Քիմմաքրումը, ֆոտոսրահները և այլ ծառայություններ նախատեսված են հյուրանոցի բնակիչների համար: Ցանկալի է, որ այս ծառայությունները տեղակայված լինեն հյուրանոցի մի հատվածում ամբողջական տեսքով: Հյուրանոցում բուժկետը նախատեսված է աշխատողներին և հյուրերին առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Սակայն շատ հյուրանոցներում հատուկ բուժկետի համար տարածք նախատեսված չի լինում։ Վերջիններս կարող են գտնվել կամ բնակելի հարկերում, կամ էլ բնակելի ու ծառայողական հարկերի միջև: Լրացուցիչ ծառայություններ մատուցելու ոլորտում մասնագիտացված տարածքներից են սպորտաառողջարանային և ժամանցի կազմակերպման տարածքները։

Advertisement

Յուրաքանչյուր ծառայություն ունի իր տարածքը. դրանց մեջ մտնում են
խորհրդակցությունների դահլիճը, պարասրահները, դիսկոտեկները, գրադարանները, բիլիարդի սրահները, խաղասրահները և այլն: Այս տարածքների առկայությունը կապված է նաև հյուրանոցի կարգի և հարմարավետության հետ:
Փորձը ցույց է տալիս, որ հյուրանոցային կառույցների տարածքը ճարտապետորեն չծանրաբեռնելու համար, կարելի է ունենալ մեկ մեծ սրահ, որը կծառայի և՛ որպես պարասրահ, և՛ խորհրդակցությունների դահլիճ: Այդպիսի սրահներում հարմար է օգտագործել շարժական պատեր, հավաքովի և հարմար կահույք, որի պահեստավորման համար նախատեսված է նաև մեկ այլ
լրացուցիչ տարածք: Երբեմն այդ սրահներում կարող է լինել կինոէկրան, իսկ միջազգային կոնֆերանսների ժամանակ նաև տեխնիկա՝ սինխրոն թարգմանության համար մի քանի լեզուներով։

Բացի դրանից կարևոր է, որ նման տարածքները տեղակայված լինեն սննդի սպասարկման կետերին մոտ, որպեսզի ըմպելիքի, սուրճի և թեթև ուտելիքի մատուցումը հեշտ լինի: Որպեսզի կինոթատրոնի, խորհրդակցության դահլիճի աղմուկը հանգստացողներին չխանգարի, դրանց համար նախատեսված է առանձին մուտք: Խորհրդակցությունների և կոնֆերանսների դահլիճը համալրված է լինում նստարաններով և սեղաններով: Այս տարածքի մեծությունը կախված է տեխնիկայի չափսերից։ Լողավազանները հիմնականում շատ տարածված են ծովափնյա հյուրանոցներում և հանգստյան տարածքներում: Փակ լողավազանները կառուցվում են առաջին հարկում կամ լրացուցիչ շինությունում, որը հյուրանոցին կապված է փակ միջանցքով: Բաց լողավազանները կառուցում են տարբեր ձևերով՝ ուղղանկյան կամ քառակուսու տեսքով: Լողավազանի խորությունը կախված է նրա նշանակությունից։