Category Archives: Մասնագիտական

Գաստրոտուրիզմ

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը մարդկանց տեղափոխումն է իրենց բնակության վայրից մեկ այլ տարածաշրջանի կամ երկրի խոհանոցը վայելելու և զգալու նպատակով: Դրա զարգացմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրինակ` սպառման սովորությունների փոփոխությունը, մասնավորապես, տեղական սննդի օբյեկտներ այցելելու հնարավորությունը, տեղական սննդամթերքի առկայությունը և դրանց անվտանգությունը, տեղական խոհանոցի մասին տեղեկատվությունը ինտերնետի և լրատվամիջոցների միջոցով, «աստղ խոհարարներ»՝ անձինք, ովքեր ազդեցություն ունեն հասարակության սոցիալական կյանքի վրա։

Հայաստանում, ինչպես մնացած երկրներում, նույնպես անցկացվում են տարբեր փառատոներ, օրինակ` գինու, գաթայի, տոլմայի, թեյի և սուրճի, ձմերուկի, մեղրի և այլն։

Մեզ՝ հայերիս համար հյուրեր ընդունելը նշանակում է առաջին հերթին նրանց լավ կերակրել և, ճիշտն ասած, մեր բոլոր տուրերն ըստ էության գաստրոնոմիական տուրեր են։ Հայաստանը հայտնի է իր պարզ, բայց համեղ ուտեստներով, և երկիր այցելելու փորձը հաստատ թերի կլինի, եթե չփորձենք յուրաքանչյուր տարածաշրջանի հիմնական ուտեստները:

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները գաստրոնոմիական զբոսաշրջության միջազգային առաջատարներից մեկը դառնալու համար:

Բոլոր երկրների միջև զբոսաշրջիկների համար աճող մրցակցության պայմաններում կարևորվում է եզակի մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ տեղական խոհանոցը։

Գաստրոնոմիկ զբոսաշրջիկի համար երկրի մշակույթի առաջնային բաղկացուցիչը ազգային ճաշատեսակներ են: Ավանդական խոհանոցը ընկալվում է որպես երկրի ինքնությունը կերտող պատմության, կրոնի, տնտեսության, քաղաքականության, սովորույթների, լեգենդների և այլ գործոնների արտացոլում։ Հայկական խոհանոցը համարվում է Եվրոպայի ամենահին խոհանոցներից մեկը և ամենահինը՝ Անդրկովկասում։ Հայաստանի ավանդական խոհարարական ավանդույթները, հարյուրամյակներ շարունակ մնալով անփոփոխ, զարմացնում են իրենց ինքնատիպությամբ և համերի բազմապիսի գունապնակով:

Բոլորը սկսում են ավելի ու ավելի զարգացնել իրենց երկրի խոհանոցը։

Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարող են գնահատել հայկական ավանդական ճաշատեսակները՝ խաշ, հայկական խորոված, քյուֆթա, Հարիսա շիլա, տոլմա, ավանդական լավաշ, հայկական կոնյակ, թան, ինչպես նաև մատնաքաշ՝ ցորենի ալյուրից պատրաստված կլոր հաց: Արժե նաև փորձել հայտնի հայկական Ջերմուկ հանքային ջուրը, որը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի և նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Ոչ մեկին անտարբեր չեն թողնի հայկական քաղցրավենիքները ՝ գաթան, սուջուխը, հայկական մրգային լավաշը։ Ավանդական հայկական հյուրընկալությունն ու տեղական ժողովրդի ջերմությունը, միանալով տեղական բնության գեղեցկությանն ու Հայկական ազգային խոհանոցի բազմազանությանը, Հայաստանում գաստրոնոմիկ տուրերը դարձնում են իսկական հաճույք:

Իրականում ոչինչ ավելի լավ չի կարող փոխել երկրի մասին կարծիքը, քան տեղական խոհանոցին ծանոթանալը, ինչը հաստատում են կատարված հետազոտությունները։

24.11.2021

1. Հղում

2. Հղում

3. Հղում

Նորաձևության դերը զբոսաշրջության մեջ

Ողջույն։ Մենք ներկայացնելու ենք նորաձևության դերը զբոսաշրջության մեջ։ Երկու բառով ներկայացնենք, թե ինչ է մոդան։
Մոդան հագուստի, կոշիկների, կենսակերպի, աքսեսուարների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձևն է կամ գործունեությունը։
Նորաձևությունը զբաղեցնում է երեք տուրիզմի ոլորտները, որոնք են` ստեղծագործական, առևտրային և մշակութային տուրիզմը։

Նորաձևության արդյունաբերությանն աջակցում են ամսագրերը, բլոգները և սոցիալական ցանցերը, մասնագիտացված թրենդային գործակալությունները և Նորաձևության տները: Եվ քանի որ, համացանցը հիմա հանդիսանում է տարբեր ոլորտների զարգացման աղբյուր, բոլոր երկրների մարդիկ, ովքեր հետաքրքրված են մոդայով, հետևում են այդ էջերին և ցանկություն է առաջանում ձեռք բերել դրանցից մի քանիսը։
Նորաձևության ցուցադրությունները կարևոր դեր են խաղում իրադարձությունների զբոսաշրջության զարգացման գործում։ Նորաձևության ոլորտում գլխավոր իրադարձությունը Նորաձևության շաբաթն է, որը տեղի է ունենում վեց ամիսը մեկ և ներկայացնում է սեզոնային հավաքածուներ աշխարհի առաջատար բրենդներից։

Նորաձևության ցուցադրությունները կարևոր են երկրների տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար, օրինակ՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում Նյու Յորքի ընդհանուր եկամուտը կազմում է ավելի քան 575 միլիոն դոլար։
Վերջերս աշխարհում զբոսաշրջության ավելի ու ավելի նոր տեսակներ են ի հայտ եկել, քանի որ այս ոլորտը ակտիվորեն զարգանում է, և միայն արշավների և վրանների սիրահարները վաղուց են համարվում զբոսաշրջիկներ: Նոր հաճախորդներ ներգրավելու համար ճամփորդական մասնագետները ստեղծում են ճանապարհորդության նոր և հետաքրքիր տեսակներ՝ հաճախ ստանդարտ վաուչերներով ճամփորդություններից շատ հեռու: Համեմատաբար երիտասարդ ուղղությունը՝ նորաձևության տուրիզմը, ուղևորություններն են այլ քաղաքներ և երկրներ՝ տեղական խանութներից գնումներ կատարելու, առևտրի և ժամանցի համալիրներում ժամանակ անցկացնելու, ընդունող երկրի նորաձևության ոլորտին ծանոթանալու, պրոֆեսիոնալ ոճաբանի ուղեկցությամբ կամ ուղեկցությամբ։ գնորդ, այցելելով նորաձևության ցուցադրություն: Որպես կանոն, նորաձեւության տուրերը զուգորդվում են ուսումնական ճամփորդությունների հետ եւ վերաբերում են մշակութային եւ կրթական տուրիզմին։

Մենք կներկայացնենք 5 հայտնի երկրներ, որտեղ նորաձևության զբոսաշրջությունը ընդունվել և տարածվել է, օրինակ`

1. Իտալիա-Prada, Armani, Versace, Dolce & Gabbana, Gucci
2. Շվեյցարիա-ժամացույցների արտադրություն, օրինակ` Rolex
3. Ֆրանսիա- Louis Vuitton, Zara, Mango, H&M, Balenciaga, Dior
4. Ամերիկա- Nike, Calvin Klein, Vans, Tommy Hilfiger, Adidas, Jordan,
5. Իսպանիա- Zara, Bershka, Pull&Bear, Massimo Dutti

Նորաձևության վայրեր, որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները։

1. Առաջինը նիդերլանդներում Fashion for good թանգարանն է`

2. Իտալիայում The Gucci Garden թանգարանը`

3. Իսպանիայում Cristobal Balenciaga թանգարանը`

4. Ֆրանսիահում Christian Dior-ը`

5. Փարիզում Yves Saint Laurent թանգարանը`

Ավանի Կաթողիկե Եկեղեցի

Հայ ճարտարապետության զարգացման մեջ իր մեծ դերն է ունեցել Ավանի Կաթողիկե եկեղեցին: Այս տաճարի մասին չեն պահպանվել մատենագրական նյութեր կառուցման ժամանակի, պատվիրատուի և ճարտարապետ կառուցողի վերաբերյալ:

591թ-ին Հայաստանի երկրորդ բաժանումից հետո, Մորիկ կայսեր հրամանով Բյուզանդական մասում գտնվող Կոտայքի Ավան գյուղաքաղաքը դառնում է հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցու նստավայրը: Ըստ VII դարի պատմիչ Սեբեոսի, Ավանի տաճարը և նրան կից պալատը կառուցել է կաթողիկոս Հովհան Բագարանցին: Քանի որ չկան տվյալներ ճարտարապետի վերաբերյալ Թ.Թորամանյանը գտնում է , որ այդ ժամանակ հենց հոգևոր պետերն են թելադրել կառուցվելիք եկեղեցու հատակագծային լուծումները: Միջնադարում հոգևորականներն իրենց կրթությունը ստանալու ընթացքում տիրապետել են նաև «ճարտարապետություն» դասընթացին: Քանի որ չկան հստակ տվյալներ եկեղեցու կառուցման ժամանակագրության վերաբերյալ Կ.Գ.Ղաֆադարյանը գտնում է, որ այն կառուցվել է մինչև Հ.Բագարանցու կաթողիկոս դառնալը` մինչև 591թ-ը: Թ.Թորամանյանը համարում է այն VI դարի II կեսին կառուցված հուշարձան, քանի որ Ավանի եկեղեցու հատակագիծը ստեղծվել է այն ժամանակ, երբ առկա էին այդ տեսակ ճարտարապետական ձևերն ու միջոցները: Ավանի եկեղեցին իր կառուցվածքով պատկանում է հայ Ճարատարապետության կենտրոնագմբեթ կառուցվածքների տիպին: Հատակագծում արտաքինից այն արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն-քառանկյունի է: Արտաքին ուղղանկյան և ներքի խաչաձև պարագծերի միջև` չորս անկյուններում առկա են բոլորակ հիմքերով, գմբեթարդ ծածկով սենյակներ: Այժմ տաճարը գտնվում է կիսաքանդ, ավերված վիճակում և հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել նրա տանիքի կառուցվածքի մասին: Թ.Թ.-ը համարում է, որ Ավանը հինգ գմբեթանի եկեղեցի է եղել, ինչն այն դարձնում է առավել արժեքավոր և անգնահատելի ճարտարապետության համար: Քանի որ VI դարի մոտավորապես 80–ական թվականներին կառուցված Կաթողիկե եկեղեցին առաջին կենտրոնագմբեթ հինգ գմբեթանի եկեղեցին է և հանդիսանում է այս տիպի եկեղեցիների նախօրինակը: Եկեղեցու հատակագիծն ամբողջական հորինվածքով իր նախորդը չի ունեցել: Մեզ հայտնի չէ, թե տաճարը նախագծելիս ճարտարապետները որքանով են դիմել համաչափական կանոնների կիրառմանը, սակայն ակնհայտ է, որ հետազոտությունների արդյունքում եկեղեցու տարբեր մասերում և մանրամասներում առկա են որոշ օրինաչափություններ, ֆունկցիոնալ կապեր և կախումներ, առկա է «ոսկե բաժանման» օրենքը: Պատմաբան Մարությանը համարվում է, որ Ավանի եկեղեցին նվիրված է եղել առաքյալներին, ինչպես և Կոստանդնուպոլսի հինգ գմբեթանի Առաքելոց եկեղեցին (536-550թթ.): Հետագայում եկեղեցին վերանվանվել է Սբ. Հովհաննես, իսկ տեղացիներն այն անվանում են Ծիրանավոր (ծիրանի գույն ունեցող):

Եկեղեցին գտնվում էր ավերակ վիճակում մինչ 1941թ-ի մասնակի վերակառուցումը, հետագայում աշխատանքներ են տարվել նաև 1968-ին:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

This image has an empty alt attribute; its file name is 800px-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB_%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_08.JPG

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Վանաձոր քաղաքում։

Պատմություն

Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանագրության մեջ Փիրուման Յուզբաշը գրել է.

Արմեն Մխոյանի ներդրմամբ եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է. կառուցվել են գավիթի աջ և ձախ կողմերի մատուռները, տեղադրվել են սրբապատկերներ, որոնք նախկինում չկային։ Իսկ եկեղեցու բակում գտնվող «Սրբոց Նահատակաց» պուրակում նրա շնորհիվ տեղադրվեց նաև 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթողը։ Եկեղեցուն կից կան նաև շատ արձաններ, որոնք նվիրել են եկեղեցուն բարերարները։ Մարմարից պատրաստված հրեշտակը և երկու արձանները Աբովյաններն էին նվիրել եկեղեցուն, հայտնի չէ թե, որ թվականին, բարց գիտենք, որ այդ մարմարը բերվել է Իտալիայից և հավաքվել է Վանաձորում։ Աստվածածին եկեղեցու ամենահիշարժան բաց խորանը իր շրջանակով եղել է Աստվածածնի պատկերով, որը չգիտենք, թե որ թվականից է, սակայն վերջին ժամանակներում, բաց խորանի շրջանակի բացման ժամանակ հայտնաբերվել է մի գրություն, որտեղ ասվում է.

Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել… 

Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին (մինչ այս եկեղեցու կառուցվելը եղել է այլ եկեղեցի), սակայն կան տեղեկություններ, որ այն եղել է եկեղեցու բակում զետեղված խաչքարերի տեղանքում։ 1826 թվականին Ղարաքիլիսայում մեծ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Սակայն Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։ Փիրուման Թայիրովը ծնունդով էրզրումցի էր, եղել է Ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։

Եկեղեցին ունեցել և ունի բարերարներ։ Արձանագրություններ կան, որտեղ գրված են բարերարների անունները։ Ժամանակին եկեղեցու երեսապատման աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել վանաձորցի Բորիկ Մխիթարյանը։ Իսկ վերջերս ամենամեծ ներդրումն է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր, գործարար Արմեն Մխոյանը։

Նախքան եկեղեցու կառուցումը՝ 1828 թվականին, մոտ 3000 հոգի Արևմտյան Հայաստանից՝ հատկապես Էրզրումից և Մուշից, ներգաղթել են Արևելյան Հայաստան։ Մինչև 1826 թվականի երկրաշարժը Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ։ Եկեղեցու բակում թաղված են շատ երևելիներ, մեծահարուստներ, օրինակ՝ Աբովյանները, Ղարագյոզյանները, Ղամբարյանները, Ջաղացպանյանները և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ներգաղթել էին։ Եկեղեցում թաղված են նաև հոգևորականներ, դրանցից են տեր Խորեն ավագ քահանա Խանզադյանը, Վազգեն ավագ քահանա Ղարագյոզյանը և այլք։ Եկեղեցու կառուցման տարիները համընկնում են կաթողիկոս Հովհաննես Կարպեցու կառավարման տարեթվերի հետ և հավանաբար հենց նա էլ օծել է եկեղեցին։ Իսկ այդ տարիներին եկեղեցու վարդապետն է եղել թեմի առաջնորդ Հարություն վարդապետը։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանում պահպանված ամենահին եկեղեցիներից մեկն է: Գտնվում է հին Երևանի Շահար կոչվող թաղամասում: Այն նախկինում կոչվել է Սուրբ Աստվածածին։ Այն սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին՝ այստեղ պահվող, հրաշագործ համարվող և 13-րդ դարի «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով։ Այստեղ է գտնվում նաև Անանիա Առաքյալի գերեզմանն ու մատուռը: Ժամանակին մատուռը հայտնի սրբավայր է եղել:

Վանքը կառուցվել է վանական Մովսես Սյունեցու ջանքերով՝ 17-րդ դարի 1-ին կեսին՝ բարերարների ֆինանսական աջակցությամբ: Համալիրում ընդգրկված էին Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը: Ավելի ուշ համալիրին ավելացվել է վանական դպրոց: Դժբախտաբար, նորակառույց վանական համալիրը երկար կյանք չի ունեցել և ավիրվել է 1679 թվականի սարսափելի երկրաշարժից: Պահպանվել է միայն մատուռը։

Ներկայիս Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693-1694 թվականներին` նախկին վանքի տեղում։Այն կառուցվել է Երևանի ամենահարուստ բնակիչներից մեկի՝ Խոջա Փանոսի միջոցներով: Կառուցումից 100 տարի անց արված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերանորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից:

Սուրբ Զորավոր եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին, անգմբեթ է: Աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն է ավանդատներով՝ հարավային և հյուսիսային անկյուններում: Եկեղեցու ներքին և արտաքին ճարտարապետությանը բնորոշ է խիստ պարզությունը: Արտաքին պատերի առանձին հատվածներում ագուցված են XVII դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր:

1889 թ. վերանորոգման ժամանակ դամբարանի մուտքը եկեղեցու միջից փակվել է, իսկ նրա վրա կառուցվել է փոքր, գմբեթարդ շինություն։ 1970-ականներին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, շինվել է հյուսիսային որմում մկրտարանի ավազանը, նորոգվել է Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը, շրջապատը՝ բարեկարգվել։

Գանձասար

Գանձասարի պատմությունը

Գանձասարը 10-13րդ դարերի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։

Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Գանձասարի վանքը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգատարության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք օգնել են Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի կաթողիկոսություն

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216թ – 1238թ Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:

Հասան ՋալալՄեծի Ուխտը

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալլ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։

Գանձասարի վանքի մասին

1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը: 1923 թ-ից Գանձասարի վանքը չի գործել: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988 թ-ին: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993– 1998 թթ-ին:

Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես Բ կաթողիկոսի «Դատաստանագիրքը»։

Գանձասարի համալիրում են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը), գավիթը (1261 թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը` Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (XVII դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը: Համալիրից հարավ հին գերեզմանատունն է:

Զբոսաշրջությունը Հայաստանում 2019-2020

Մենք ներկայացնում ենք զբոսաշրջությունը Հայաստանում 2019-2020 թվականներին, թե ինչքան զբոսաշրջիկներ են ժամանել Հայաստան, ինչ նպատակով, որ երկրներից եւ ինչքան գումար են ծախսել, Թավշյա հեղափոխությունից արդեն անցել էր 1 տարի եւ երկիրը պետք է բարգավաճեր: Բայց 2020 թվականին սկսվեց համաճարակը և ավելի շատ առաջընթաց ունեցավ ներքին տուրիզմը …

Որ երկրներից են գալիս Հայաստան 

Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, ամենից հաճախ ընտրում են Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի քաղաքացիները: Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ 2019-ի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝  610 695 մարդ, Ռուսաստանի քաղաքացիներն են։

Հենց նրանք են հիմնականում ապահովում Հայաստանի զբոսաշրջային մուտքերի մեծ մասը նաև այլ տարիներին: Հաջորդը Իրանի քաղաքացիներն են՝ 115 հազար մարդ, ապա Վրաստանի՝ շուրջ 95 հազար մարդ: Ամերիկայի Միացյալ Նահանգներից նախորդ տարի Հայաստան է եկել 52 հազար զբոսաշրջիկ: 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Զբոսաշրջիկների գրեթե կեսին Հայաստանում գրավում է մշակութային տուրիզմը, 19 տոկոսը գալիս է տեսնելու Հայաստանի բնությունը, 16 տոկոսը գալիս է ժամանցի համար։ Գործարար, արկածային և առողջարանային զբոսաշրջություն նախընտրում են ընդհանուրի 13 տոկոսը, իսկ 3 տոկոսը Հայաստան է գալիս երկարատև զբոսաշրջության: 2020 թվականին պետական բյուջեից զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում հատկացվելու է 200 միլիոն դրամ, նախորդ տարի հատկացվել էր 286,4 միլիոն դրամ: Այս տարի երկիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ շուրջ 4,8 միլիարդ դրամ վարկային միջոցներ և 1,2 միլիարդ դրամ համաֆինանսավորում է պատրաստվում ուղղել մարզային տնտեսությունների զարգացման և առավել մեծ թվով զբոսաշրջիկներ գրավելու համար: