Daily Archives: November 13

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Բանկային գաղտնիքի համաձայն, բանկերը և այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների և դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները:

Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին: Բանկն ունի օրենքով նախատեսված պարտավորություն ապահովելու բանկային գաղտնիքի պահպանումը:

ՀՀ օրենսդրությամբ բանկային գաղտնիքը հրապարակել նշանակում է ՝

1. Բանավոր կամ գրավոր այն տարածելը

2. 3- րդ անձին հայտնելը կամ նրա համար նման հնարավորություն ստեղծելը

3. 3- րդ անձին չխոչընդոտելը ստանալու տեղեկատվությունը

Բանկային գաղտնիքը չպահպանելու դեպքում, տվյալ անձին հասնում է տուգանք ՝ աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՓԲԸ- Փակ բաժնետիրական ընկերություն

ՓԲԸ- ի բաժնետոմսերը, ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության, բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև:

ՀՀ- ում ՓԲԸ- ն պետք է ունենա 49 բաժնետեր, ոչ ավելի: Եթե բաժնետերերի քանակը 49- ից ավելի է դարձել, ապա ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է կրճատի իր բաժնետերերի քանակը, հակառակ դեպքում ՝ այն կլուծարվի դատական կարգով:

Հայաստանում գործող հայտնի փակ բաժնետիրական ընկերություններից են ՝ ,,Անտարես Հոլդինգ,,- ը, ,,Դեվելոփվեյ,,- ը, և այլն:

ԲԲԸ- Բաց բաժնետիրական ընկերություն

ԲԲԸ- ն, ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության, բաժնետերերը իրավունք ունեն վաճառել իրենց բաժնետոմսերը: Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները:

ԲԲԸ- ները շատ են Հայաստանում, բայց կան նաև օտարերկյա բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք նույնպես գործում են այստեղ:

Հայաստանում գործող հայտնի բաց բաժնետիրական ընկերություններից են ՝ ,,ՎՏԲ- Հայաստան Բանկ,,- ը, ,,Երևանի Արարատ կոնյակի- գինու- օղու կոմբինատ,,- ը, և այլն:

ՍՊԸ- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՍՊԸ- ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի:

ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինի առնվազն երկու հիմնադիր: Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին: ՍՊԸ- ի այն անդամները, ովքեր լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր: Վկայագիրը սեփականատիրոջը բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:

Հայաստանում գործող հայտնի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից են ՝ ,,Կոտայք,, գարեջրի գործարանը, ,,Գրանդ Քենդի,,- ն, և այլն:

ԱՁ- Անհատ ձեռներեց

Անհատ ձեռնարկատերը իր անունից իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ կամ կատարում աշխատանքներ: Անհատ ձեռներեցը իր գործունեությունը սկսելու համար, պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել իր գործունեությամբ միայն հատուկ թույլտվությամբ:

Անհատ ձեռներեց դառնալու համար կարելի է գրանցում կատարել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով: Ցանկալի է գրանցում կատարել մասնագիտացված անձի կողմից: Անհատ ձեռներեցը պատասխանատու է իր պարտավորությունների համար իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է իր գործունեության ընթացքում վճարել հարկեր և տուրքեր, պարտավոր է կատարել իր պարտականությունները:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական հաշվետվությունն ունի 3 տեսակ ՝

1. Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը դա մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս հիմնարկի ակտիվները և պասիվները ժամանակի կոնկրետ պահին:

2. Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

3. Գումարային հոսքերի հաշվետվություն

Ակտիվները ցույց են տալիս հիմնարկի ,,ունեցվածքը,, ժամանակի տվյալ պահին:

Պասիվները ցույց են տալիս, թե որտեղից է ձեռք բերվել այդ ունեցվածքը (գումարի աղբյուրը):

Դեբիտորական պարտավորություն է կոչվում այն պարտավորությունը, որը ձեռնարկության հաճախորդը կամ գործընկերը պարտք է այդ հիմնարկին:

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՊԼԱՆ

Մարքեթինգային պլանը կազմակերպության ստեղծման ամենակարևոր մասերից մեկն է: Մարքեթինգային պլանը ներառում է վեց կետ ՝ իրավիճակի վերլուծություն, նպատակներ, ռազմավարություն, մարտավարություն, բյուջե և վերահսկողություն:

1. Իրավիճակի վերլուծություն

Վերլուծության ընթացքում կազմակերպությունը հետազոտում և փորձում է հասկանալ, թե ինչ իրավիճակում է նա գտնվում և ինչ նպատակ ունի: Կազմակերպությունն իրականացնում է ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն:

2. Նպատակներ

Իրավիճակի վերլուծության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ և նպատակներ: Երբ կազմակերպությունը վերլուծում է իր անելիքները, փորձում է հասկանալ, թե հիմա որ փուլում է, այդ ընթացքում ի հայտ են գալիս ընկերության լավագույն հնարավորությունները: Նպատակները պետք է սահմանվեն ՝ հաշվի առնելով բիզնեսի բոլոր մասնակիցների հետաքրքրություններն ու ընկերության վարկանիշը:

3. Ռազմավարություն

Նպատակներին հասնելու լավագույն ուղու որոշումը ռազմավարությունն է:

4. Մարտավարություն

Մարտավարությունը պետք է զարգացնել ՝ մանրամասն ներկայացնելով այն քայլերը, որոնք պետք է կատարվեն, կամ արդեն իսկ կատարվել են:

5. Բյուջե

Միջոցառման պլանավորումը և աշխատանքները կապված են մեծ ծախսերի հետ, որոնք գումարվում են բյուջեին: Կազմակերպության բյուջեն շատ անհրաժեշտ է կազմակերպության ծախսերի և կարիքների համար:

6. Վերահսկողություն

Կազմակերպությունը պետք է վերահսկողություն սահմանի: Վերահսկողությունը կորոշի, թե ինչպես է ընթանում կազմակերպության նպատակին հասնելու աշխատանքը: Եթե ցուցանիշները քիչ են, կազմակերպությունը պետք է վերանայի իր նպատակները և աշխատանքները: Իսկ եթե կազմակերպությունը արդեն հասել է որոշ հաջողությունների, դա արդեն իսկ շատ լավ է: Հաջողությունը մեծ օգուտ է բերում կազմակերպությանը, մասնավորապես ֆինանսական առումով:

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ ,,մարքեթինգ,, տերմինը նշանակում է գործել շուկայում: Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում ՝ շուկայաբանությունը, շուկայագիտությունը կամ շուկայավարությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի ՝ իբրև բիզնեսի փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել ,,մարքեթինգ,, տերմինը:

Մարքեթինգ հասկացությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թվականին ՝ Մենեջմենթի ամերիկյան դպրոցի,, ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950- ական թվականներից սկսած: Ըստ որոշ աղբյուրների գոյություն ունի մարքեթինգի մինչև 2000 սահմանում:

Մարքետինգի զարգացման էվոլյուցիան

Մարքեթինգը անցել է զարգացման հետևյալ փուլերը ՝

  • Արտադրության ժամանակաշրջան — 1870 – 1930 թվականներ
  • Վաճառքի ժամանակաշրջան — 1930-ական թվականներից մինչև 1950-ական թվականներ
  • Շուկա կողմնորոշման ժամանակաշրջան — 1950-ական թվականներից մինչև 1980-ական թվականներ
  • Մարքեթինգային գաղափարի կողմնորոշման ժամանակաշրջան — 1980-ական թվականներից մինչ այսօր։

Մարքեթինգի զարգացման ընթացքում ձևավորվեցին դրա ենթաճյուղերը ՝

  • Ծառայությունների և սպասարկման ոլորտի մարքեթինգ
  • Արդյունաբերական մարքեթինգ
  • Զբոսաշրջային ոլորտի մարքեթինգ
  • Բանկային մարքեթինգ
  • Գլոբալ մարքեթինգ
  • Էլեկտրոնային կամ ինտերնետ մարքեթինգ և այլն

Հայերենի բառերի ամենատարածված սխալները

Ամանոր

ամ (տարի) + ա + նոր

Անպայման

առանց պայմանի, ան + պայման

Բանալի

բանալ- բացել բայից

Բամբասել

բալ- խոսել բայից

բամ (ես խոսում եմ)

բայ (դու խոսում ես) + ել

Ընդդեմ

ընդ + դեմ

Հուղարկավորություն

ի + ուղի + արկ (արկանել, դնել) + ավոր + ություն

Մտահղացում

մտ (միտք) + ա + հղ (հղանալ) + ացում

Տարկետում

տար (տարը նախածանցն է, տար բառի հետ կապ չունի) + կետ + ում

Ուղարկել

ուղ (ուղի բառից) + արկ (արկանել, դնել) + ել

Փոխակերպող բնությունը

Բնության վերափոխումը սահմանափակվում է բնապահպանական օրենքների և կանոնակարգերի գործողությամբ՝ խոշոր էկոլոգիական համակարգերի պահպանման համար, ինչը խախտում է բնության անսահմանափակ վերափոխման մասին տեսությունները: Տնտեսական գործունեության արդյունքում մարդը վերափոխում է բնությունը, որն արտահայտվում է «նոցենոզ-բնական միջավայր» համակարգում փոխհարաբերությունների փոփոխությամբ։ Բնության չափից դուրս փոխակերպումը, առանց բնապահպանական օրենքների և կանոնակարգերի հաշվի առնելու, վնասակար է տնտեսապես և վտանգավոր էկոլոգիապես, քանի որ այս դեպքում Երկրի վրա կարող են առաջանալ այնպիսի պայմաններ, որոնք ոչ պիտանի կլինեն մարդու կյանքի համար որպես կենսաբանական տեսակ:

Բնության լանդշաֆտներն ունեն իրենց ուրույն տեսքը, զարգացման ընթացքում ենթարկվում են որոշ փոփոխությունների։

Բնության փոփոխության 3 հիմնական փուլ կա.

1. Մի փոքր վերափոխված լանդշաֆտ.

Այստեղ մարդը կարող է փոխել լանդշաֆտի որոշակի տարրեր, բայց դա չի փոխում բնության ամբողջականությունը։

2. Փոխակերպված լանդշաֆտ

Այս լանդշաֆտում փոխվում են մի քանի բաղադրիչներ.

3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ.

Այս բնապատկերը բնության նման չէ. Եթե ​​մարդն այլեւս չօգտագործի, նույնն է, չի վերականգնի։

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: էջ 20

Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում:

Քարոլորտային շրջանառություն

Ամբողջ ցամաքից տարեկան քայքայվում են մոտավորապես 53 մլրդ նյութեր, որից 27 մլրդ- ը գետերի միջոցով հասնում է օվկիանոս: Այդպիսի նյութերից են սառցադաշտային մոբենները, քամիների միջոցով անապատներից տարած փոշին, ավազը: Քարոլորտային շրջանառությունն ունի 4 օղակ՝ հողահարում-տեղատարում, օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան, այստեղից նյութերի շարժում դեպի ցամաքային կեղև, այնտեղից վերելք դեպի երկրի մակերևույթ։

Ջրոլորտի շրջանառություն

Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է։ Օվկիանոսները անընդհատ շարժման մեջ են և այդ շարժումը ստեղծում են քամիները, և որոշ այլ գործոններ։ Գոյություն ունի ջրային 2 շրջանառություն՝ օդի միջով դեպի ցամաք – ցամաքից դեպի օվկիանոս, օվկիանոսում հոսանքների միջոցով։

Մթնոլորտի շրջանառություն

Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է, որի օգնությամբ է կատարվում մթնոլորտի շրջանառությունը։ Արևի ուժեղ ճառագայթների տակ հեղուկը գոլորշիանում է և քամու միջոցով տեղափոխվելով ավելի սառը շրջան՝ վերածվում է անձրևի, մառախուղի, ձյան կամ կարկուտի, որից հետո կրկին հասնում է ցամաք, հալվում է/հոսում է դեպի տաք շրջաններ և կրկին կատարում նույն շրջանառությունը։

Կենսաբանական շրջանառություն

Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնային է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ: Դրանում են մասնակցում հետևյալ նյութերը՝ ածխածին, թթվածին, օզոն, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ։

Էներգիայի շրջանառություն

Էներգիայի հիմնական մասը Արեգակն է, որի 2 միլիարդերորդ մասն է հասնում Երկիր մոլորակին։ Այստեղ ոչ միայն Արեգակն է էներգիայի շրջանառություն կատարում, այլև Երկրի խորքերում գտնվող ռադիոակտիվ տարրերը, որոնք տրոհվելուց նույնպես էներգիա են արտազատում։ Ինչպես նաև Երկրի սեղմման հետևանքով և մակընթացային ալիքներից առաջացող էներգիաները։

ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ (1912-1914թթ․)

XX դարի երկրորդ տասնամյակում Հայաստանը սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթաց էր ապրում։ Հայաստանում կառուցվում են Նոր երկաթուղիներ և խճուղիներ։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանի երկաթուղիների երկարությունը կազմում էր 680 կիլոմետր։
Հայաստանում 1909-1913 թվականներին պղնձի ձուլման քանակը 278,2 հազար փութից հասավ 343,4 հազար փութի։ Պղնձարդյունաբերությունից հետո, ինչպես հայտնի է, իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր բռնում սպիրտ-կոնյակի արդյունաբերությունը։
Մշակվում էին նաև Երևանի նահանգի և Կարսի մարզի (Կաղզվան) աղահանքերը։ Ղարաբաղում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը հաջողությամբ սպառվում էր Անդրկովկասում։ Երևանի նահանգում եղած մետաքսի ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր միայն տեղում։
XX դարի երկրորդ տասնամյակը նշանավորվում է նաև հեղափոխական շարժումների նոր վերելքով։ Արդեն 1910 թվականին Ռուսաստանում ծայր են առնում գործադուլային շարժումները, իսկ 1912 թվականին Ռուսաստանում սկսվում են հզոր բանվորական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ երկրում։
1912 թվականը նաև Չորրորդ պետական դումայի հրավիրման տարի էր։ Ի տարբերություն 1907 թվականին հրավիրված Երրորդ դումայի, որը ոչ մի կարևոր հետք չթողեց, Չորրորդը նշանակալից քաղաքական դերակատարություն ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ։ Չորրորդ դումայում էր, որ բուռն կերպով արծարծվում էր նաև հայ ժողովրդի համար կարևորագույն՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Այն ջերմ պաշտպանություն էր գտնում ռուսաստանյան «կադետական» կուսակցության առաջնորդների կողմից, որոնք պնդում էին, որ վերաբացվող Հայկական հարցի լուծումը բխում է նաև Ռուսաստանի պետական շահերից։
Արևելյան Հայաստանում 1910-1914 թվականներին տեղի ունեցած բանվորական շարժումները, պետք է նշել, համեմատաբար թույլ էին և հեշտությամբ ճնշվում էին։
Գյուղացիական շարժումները, որ բռնկվում էին երկրի տարբեր վայրերում, ավելի տևական բնույթ ունեին և գնալով ավելի բազմամարդ էին դառնում։ Այդուհանդերձ նրանց պահանջները տնտեսական հարցերից այն կողմ չէին անցնում, ուստի և իշխանությունների կողմից նույնպես հեշտությամբ ճնշվում էին։
Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում տեղակայված զորամիավորումներում տեղի Էին ունենում բավական ուժեղ խմորումներ։ Հուզումներ բռնկվեցին Կարսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կաղզվանի, Սարիղամիշի, Օլթիի զորամասերում։
Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում զինված հուզումները բացահայտ ապստամբության չվերաճեցին, որովհետև վրա հասած համաշխարհային պատերազմը փոխեց իրադրությունն ամբողջ երկրում։
Պատերազմը Ռուսաստանի ժողովուրդների առաջ դրեց այլ խնդիրներ, հեղափոխական պայքարի հարցերը հետին պլան մղվեցին։ Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ գործ դարձավ։ Երկրի վրա կախված վտանգը միավորեց բոլոր կուսակցություններին։ Միայն ձախակողմյան կազմակերպությունները մնացին ցարական կարգերի դեմ դասակարգային կռիվը շարունակելու դիրքերում։

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո 

1914 թ. ամռանը բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը որոշում են պատերազմում դաշնակցել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիայի հետ կնքվում է գաղտնի պայմանագիր, որի կետերից մեկով պատերազմի հաղթական ավարտից հետո գերմանական կողմը պարտավորվում է Թուրքիայի արևելյան սահմանի այնպիսի վերաձևում ապահովել, որը հնարավորություն կտա վերջինիս անմիջական կապ հաստատել Կովկասի թյուրքախոս և մուսուլման ժողովուրդների հետ: Սա երիտթուրքերի պանթյուրքական ծրագրի հաստատումն էր, որի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը «հայկական սեպն» էր:
Պատերազմը Թուրքիայի իշխանությունները պատեհ առիթ համարեցին՝ Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրն իրագործելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթն ու ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը Բեռլին ուղարկած հուշագրում, որում պահանջում էին հեռացնել Գերմանիայի դեսպան Մեթերնիխին, քանի որ վերջինս հանդես էր եկել հայերի պաշտպանությամբ, կրկին շեշտում էին, որ «աշխատանքը պետք է արվի հիմա՝ պատերազմից հետո շատ ուշ կլինի»: Նույն միտքը Թալեաթը հայտնում է 1915 թ փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «միակ հարմար առիթն է հիմա»՝ հայկական խնդրից ազատվելու համար:

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։
Երիտթուրքերի կառավարման շրջանում Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի և օսմանականության գաղափարախոսությունները փոխարինեց թյուրքիզմով և պանթյուրիզմով:

Հայերը թուրքական պառլամենտում 

Ադանայի ջարդը 1909թ․ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը 

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։
1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։
Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ․) և հայկական հարցի վերաբացումը։ 

Առաջին Բալկանյան պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի  (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։
2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ:
Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումների խնդիրը Անտանտի և Գերմանիայի ու Թուրքիայի բանակցությունների միջև։ Մանդելշտամի ծրագիրը և 1914թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական պայմանագիրը

Հայկական բարենորոգումներ 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը։