Category Archives: Մասնագիտական հայոց լեզու

Դարցվածքներ

Ականջը կտրել-տղա նշանել, նշան դնել
ականջը բամբակ կոխել-չլսելու տալ, խուլ ձևանալ
ականջ անել- լսել, ունկնդրել
ականջ դնել- լսել, գաղտնաբար լսել ուրիշի ասածը, հետևել
ականջը գցել- իմաց տալ, տեղեկացնել
ականջը դինջ- խաղաղ, հանգիստ
ականջը դռանը- անհամբեր որևէ լուրի սպասել
ականջը լարել- լսողությունը լարել, մեծ ուշադրությամբ լսել
ականջը ծակ- շուտ լսել, խոսքը բանի տեղ չդնող
ականջը ծանր- լսողությունը թույլ` վատ, կիսախուլ
ականջը կախ- գաղտնի խոսակցություններ լսելու պատրաստ
ականջը ձայնի- որևէ լուրի սպասել
ականջը ոլորել-խիստ պատժել
ականջը սրած- ուշադրությունը լարած
ականջը սուր- լավ լսողություն ունեցող
ականջը տանել- ձանձրացնել
ականջն ընկնել- լսելի դառնալ
ականջի հետևը գցել- անտեսել
ականջի ծայրով լսել- մի բանն իմիջիայլոց լսել
ականջին հասնել- լսվել
ականջին օղ անել- միշտ հիշել` պահել մտքում
ականջի տակ- շատ մոտ
ականջի տակ քորել- հեգնել, ծաղրել
ականջները թափահարել- բան ցհասկանալ
ականջները տնկել- ուշադրությունը լարել
ականջներին չհավատալ- լսածին չհավատալ
ականջովը լսել-  անձամբ լսել
ականջովը թան չարժե- բոլորովին անարժեք
ատամները հաշվել- չարաշահել
ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը- ահա թե ինչումն է գաղտնիքը
ամբողջ սրտով- սրտանց
այրված սրտին մխիթարանք- մեկի վշտացած սրտին գոհացում
անոսկոր լեզու- բանբասող, շաղակրատ
անցավ գլուխը ավետարանի տակ դնել- խառը գործերի մեջ մտնել
անունը բերան բերել- մեկին հիշատակել
անունը լեզվի ծայրին լինել- մեկի անունը հիշելուն մոտ լինել
անունը ծամոն դարձնել- մեկի մասին շատ խոսել
անփորձ աչք- ոչ հմուտ
աշխարհը աչքին սևանալ- ոչնչի նշանակություն չտալ
աշխարհը գլխին փլվել- մեծ դժբախտության հանդիպել
աշխարհի աչք- բոլորի կողմից սիրված
աշխարհի աչքը հանել- բոլորին զարմացնել
աչք ածել- չորս կողմ նայել
աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել
աչքաթող անել- անուշադրության մատնել
աչք առնել- չար աչք դիպչել
աչք դնել- հավանել
աչքերը արյուն կոխել- գազազել
աչքերը բաց կուլ տալ- բոլորի աչքի առաջ յուրացնել
աչքերը բաց պահել- ուշադիր լինել
աչքերը բաց մնալ- զարմանալ
աչքերը բացել- ինքնագիտակցության բերել
աչքերը բացվել- այլևս միամիտ չլինել
աչքերը գետին գցել- ամաչել
աչքերին թոզ փչել- խաբել
աչքերը կայծակներ արձակել- խիստ զարմանալ
աչքերը կապել- խորամանկությամբ խաբել
աչքերը ճակատը թռչել- խիստ զարմանալ
աչքերը ճպճպացնել- անմիտ հայացքով նայել
աչքերը շաղվել- լավ չտեսնել
աչքերը չհեռացնել- մեկին սևեռուն նայել
աչքերը չռել- զարմացած նայել
աչքերը պլշել- ակնապիշ նայել
աչքերը վազեցնել- արագ աչքի անցկացնել
աչքերը փախցնել- հայացքը փախցնել, ամաչել, վախենալ
աչքերը փոս ընկնել-նիհարել
աչքերը քոռանան- ցավակցության արտահայտում
աչքերի առաջ մթնել- վախից աչքերը մթնել
աչքերի լույսը մարել- կուրանալ
աչքերի մեջ կարդալ- կռահել դիմացինի մտադրությունը
աչքերի մեջ նայել- առանց վախենալու մի բան անել
աչքերին լույս գալ- երջանկանալ
աչքերից կայծեր թափվել- ուժեղ հարված ստանալ
աչքերից կրակ թափել- խիստ բարկանալ
աչքերով ուտել- թշնամությամբ նայել
աչքն անկուշտ- ագահ
աչքը բաց գնալ- մի բանի կարոտով մնալ
աչքը բաց լուսացնել- չքնել
աչքը դեռ չթարթած- անմիջապես
աչքը թեքել- ուշադրությունը հեռացնել
աչքը ծակ- անկուշտ
աչքը կոխել- երեսով տալ
աչքը հանել- մեծ վնաս պատճառել
աչքը շոռ- ցանկասեր
աչքը սուր- լավ տեսնող
աչքի անցկացնել- հապճեպ կարդալ
աչքի տակ ունենալ- նկատի ունենալ
աչքի գրող- ատելի
աչքի փուշ- սաստիկ ատելի
աչքով աչք չունենալ- չսիրել
աչք փակել- չտեսնելու տալ
աջ թև- մեկի վստահելի օգնական
ականջը քար գցել- խոչընդոտել
առյուծի սիրտ- համարձակ
ատամը բռնել- ուժը պատել
ատամի ժանգով ապրել- խիստ նեղության մեջ լինել
ատամները թափել- դառնալ անզոր
ատամները սրել- պատրաստվել հարձակման
ատամ ունենալ- ոխ ունենալ
Արգոսի աչքեր- ծածուկ
բախտը երես դարձնել- ձախորդության հանդիպել
բախտի գլխին քար գցել- իր հաջողությունից հրաժարվել
բախտից երես առած- հղփացած
բանը գլուխ բերել- գործն ավարտել
բանը ականջի հետևը գցել- անուշադրության մատնել
բաց աչքով- անքուն
բաց բերան- անգաղտնապահ
բաց ձեռք- առատաձեռն
բաց ճակատ- ազնիվ
բաց սիրտ- անկեղծ
բաց սրտով- մեծ ուրախությամբ
բեռը ուսից գցել- իրեն հանգիստ համարել
բերանը բաց մնալ- հիանալ
բերանը լեզու դնել- տոն տալ
բերանը ջուր առնել- լուռ մնալ
բերանը փակել- լռեցնել
բերանի թիքեն կտրել- ապրուստից զրկել
բերանը մտնել- խիստ մոտիկ կանգնել
բերանին տալ- հանդիմանել
բերանից գեշ- հայհոյասեր
բերանից խոսք քաշել- մի բան իմանալ
բերան ծռել- խնդրել
բերանում լեզուն չորանալ- պապանձվել
բուկը պահել- չափավոր լինել
գեշ աչքով նայել- չսիրել
գիրկ գրկի- գրկախառնված
գիրկն ընկնել- հեշտությամբ տրվել
գլխահան անել- մոլորեցնել
գլխատակին փափուկ բարձ դնել- խաբել
գլխից հանել- մոռանալ
գլխի ընկնել- հասկանալ
գլխի մազի չափ- անթիվ
գլխում մեխել- հիշողության մեջ ամրապնդել
գլխին ավետարան կարդալ- համոզել
գլխին բերել- վնաս պատճառել
գլխին ճաթա դառնալ- գլխացավանք դառնալ
գլխին զոռ տալ- անմիտ բաներ ասել
գլխին կիտել- իր մոտ հավաքել
գլխին փորձանք բերել- անհաջողության մեջ գցել
գլխի վրա շուռ տալ- շրջել
գլուխը դարմանով լի- հիմար
գլուխը ուտել- սպանել
գլուխ հանել- հասկանալ
գլուխը շոյել- համոզել
գլուխը պայթեցնել- շատ մտածել
դանակը ոսկորին հասնել- համբերությունը սպառվել, այլևս չդիմանալ
դատարկ գլուխ- հիմար
դատարկ ձեռքով- առանց նվերի
դդումի գլուխ- հիմար
դեմքը բացվել- զվարթանալ
դեմքը թթված- մռայլ
դեմքը կորցնել- մոռացվել
եզոպոսյան լեզու- այլաբանական լեզու
երես առած- լկտի
երես առ երես- իրար դեմ դիմաց
երես դարձնել- արհամարել
երեսը բացվել- համարձակ դառնալ
երեսը գետնին քսել- ստորանալ
երեսը շրջել- երես դարձնել, արհամարել
երես պինդ- համառ
երեսի քողը պատռել- անամոթ
զենքը ձեռքին- զինված
էշի ականջում քնած- տխմար
ընտանիքի գլուխ- տան տղամարդ
թաց աչքի կարոտ- դժբախտությունից զերծ
թևաթափ անել- հուսահատեցնել
թեթև ձեռքով- առանց երկար մտածելու
թևերը թուլանալ- վհատվել
թևերի տակ առնել- հովանավորելկ
թևերի տակ բարձ դնել- շողոքորթել
թիկունքին կանգնել- պաշտպանել
թիկունքին հարվածել- մտերիմին հարվածել
թիկունք դարձնել- փախչել
թռչունի թևով- շատ արագ
ինչ սրտով- ինչ տրամադրությամբ
ինքն իր սրտով- իր հոժար կամքով
իրար աչք մտնել- իրար հավանել
իրար ատամի տալ- իրար փորձել
իրար բերանից պատառ հանել- իրար դեմ պայքարել
իր բերանով խնդրել- անձամբ խնդրել
իր գլուխը լալ- ծանր վիճակը ողբալ
լայն սիրտ ունենալ- համբերատար, բարի
լեզվի կապերն արձակել- անկաշկանդ
լեզվին տալ- անտեղի խոսել
լեզվի տակ մնալ- չկարողանալ պատասխանել
լեզվով խայթել- վիրավորել
լեզուն բացվել- երկար լռելուց հետո սկսել խոսել
լեզուն ծամել- չհամարձակվել
լեզուն կարճ- համարձակություն չունեցող
լեզուն երկար- համարձակ խոսող
խելքը գլխին- խելացի
խելքը գլխին պահել- զգոն լինել
խելքը գլխից թռչել- խելքից զրկվել
խելքը գլուխը գալ- խելոքանալ
խոսքը բերանում մնալ- կիսատ մնալ
խուլի ականջին քարոզ կարդալ- անիմաստ խոսել
ծանր ականջ- խուլ
ծանր գլուխ- անընդունակ
ծանր լեզու- դանդաղախոս
ծանր ոտ- հղի կին
ծով աչքեր- մեծ աչքեր
ծուռ քիթ- խորամանկ
կոկորդը պատռել- բարձր գոռալ
կոկորդին դեմ առնել- մի բան չկարողանալ մարսել
կոկորդին հասնել- համբերությունը հատնել
կոկորդին նստել- մեկին ստիպել
հողը գլխիդ- անեծք` մեռնես
հոնքերը կիտել- տխրել
հոնքերը վեր բարձրացնել- զարմանալ
հոնքը շինելու տեղ աչքն էլ հանել- մի բան ուղղելու փոխարեն ավելի փչացնել
ձեռը բերանին հասնել- կարողանալ ապրուստը հոգալ
ձեռ ու ոտը խառնվել- շփոթվել
ձեռ ու ոտ ընկնել- աղաչել
ձեռ առնել- ծաղրել
ձեռքը դեմ անել- մուրալ
ձեռք բերել- գտնել
ձեռ ու ոտից ընկնել- հոքնել
ձեռքը բաց- առատաձեռն
ձեռքերը լվալ- պատասխանատվությունը իր վրայից գցել
ձեռքը թափահարել- անտարբեր լինել
ձեռքերը շփել- շատ ուրախանալ
ճակատը բաց- համարձակ
ճակատը դեմ անել- ընդդիմանալ
ճակատից այն կող չտեսնել- նեղմիտ, սահմանափակ ունակությունների տեր
մազերը բիզ-բիզ կանգնել- սաստիկ վախենալ
մազերը փետտել- սգալ
մազը կտրած- անամոթ
մազի չափ- շատ քիչ
մազից կախված լինել- վտանգավոր վիճակում ընկնել
մատը մատին չխփել- ոչինչ չանել
մատը բերանում մնալ- զարմանքից ապշել
մատը խառը- մասնակից ինչ – որ բանի
մատը վերքին դնել- չարիքի բուն պատճառը ցույց տալ
մատը վրան դնել- տիրանալ
մատի վրա խաղացնել- խաբել
մատից հոտ քաշել- գուշակել
մատի փաթաթան անել- բանբասանքի առարկա դարձնել
մատները հետը լիզել- շատ համեղ լինել
մատով անել- մոտենալու նշան անել
մատների արանքով նայել- իմիջիայլոց
մաքուր սրտով- անկեղծորեն
մատ թափ տալ- սպառնալ
մեխի գլուխ- անզոր
մեծ բերան- անբարտավան
մեծ կտորը ականջը թողնել- ոչնչացնել
մեջք մեջքի տալ- իրար օգնել
մի ոտքը գերեզմանում- մահամերձ
մկան սիրտ ունենալ- վախկոտ լինել
շան բերան- լկտիաբար հայհոյող
շան բերանը ոսկոռ գցել- կաշառք տալ` լռեցնելու համար
շան երես ունենալ- ամոթի զգացում չունենալ
ոտը կարպետի չափով մեկնել- չափը ճանաչել
ոտը բացվել- գնալ գալը հաճախանալ
ոտը կախ- սպասողական վիճակ
սատանի աչք ունենալ- սրատես լինել
սիրտ տալ- ոգևորել
ուղտի ականջում քնած- անտեղի
ուսերը վեր քաշել- զարմանալ
ուս ուսի տալ- համերաշխ հանդես գալ
փայտի գլուխ- բթամիտ
փափուկ սիրտ- նրբազգաց
փորը լիքը սատանա- խաբեբա
փորը խաբել- քիչ սննդով քաղցը հագեցնել
փորը պատռվել- սաստիկ նախանձել
փորը վեց-վեց անել- սաստիկ քաղցած լինել
փորը օձ մտնել- վնասելու դիտավորությունից հանգիստ չունենալ
փորի գերի- որկրամոլ
փորի ցավ- ցանկություն
քթի  մազ- բծախնդիր մարդ
քթից այն կողմ չտեսնել- սահմանափակ լինել
քթից բերել- հարամ անել
քթով-մռթով խոսել- դժգոհ խոսել
քիթը բարձր- ամբարտավան
օձի լեզու- չարախոս, ճարտար լեզու

«Երևանա ծռեր»` Կարա Բալան

Կարա Բալա՝ նշանակում է սև տղա։ Նրա դեմքը սև էր, ու ոչ ոք չգիտեր դա արևից էր, թե՞ ուղղակի կեղտոտ էր։ Նա բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, որևէ բարեհամբույր կնոջ, որևէ ծանոթի, որն այդ պահին կշահեր նրա համակրանքը։ Երբ նա քայլում էր Աբովյան փողոցով, մարդիկ կարծում էին թե քայլող հարցական է մոտենում։ Կարա Բալան մեծ թուլություն ուներ խմիչքի հանդեպ, այցելում էր բոլոր գինետները ու սեղաններին մոտենում, իսկ նրան գինի էին առաջարկում, դե՜.. չէր կարող չմերժել։ Ձեռքի հետ էլ հմայիչ կանանց էր մոտենում ու ծաղիկներ էր նվիրում։ Նա չգիտեր, որտեղից է եկել և ուր է գնում…

Աբովյան 52

112-ամյա այս շենքում 1920 թվականից սկսել է գործել է Երեւանի պետական համալսարանը:

Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող եւ այժմ հիմնովին վերանորոգված սեւ տուֆից այս շենքը, որին երեւանցիներն ասում են «համալսարանի սեւ շենք», արդեն 112 տարվա ուշագրավ պատմություն ունի: Այն կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի եւ Նիկոլայ Կիտկինի նախագծով: Այժմ այստեղ են գործում Երեւանի պետական համալսարանի երեք ֆակուլտետները՝ աստվածաբանության, պատմության, տնտեսագիտության եւ կառավարման:
Շենքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես Երեւանի ուսուցչական սեմինարիայի մասնաշենք: Այս ուսումնական հաստատությունը հիմնադրվել էր դեռեւս 1881 թվականին եւ սկզբում գործում էր վարձակալված տարածքներում՝ քաղաքի տարբեր առանձնատներում: Ուսուցչական սեմինարիան փաստորեն մանկավարժական ուսումնարանի նախատիպն է հանդիսացել եւ պատրաստել է ուսուցիչներ՝ նահանգային դպրոցների տարրական դասարաններում դասավանդելու համար:
1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, եւ ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող եւ այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր: Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1930-ականներին վերակառուցվել է եւ ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը: Բացի դասասենյակներից, սկզբնական նախագծով շենքում եղել են ուսուցչական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, ժողովների եւ մարմնամարզական դահլիճներ:
Երեւանի ուսուցչական սեմինարիան այս շենքում գործեց մինչեւ 1915 թվականը: 1915-1916 թթ. այստեղ սովորում էր 117 ուսանող, որից 50-ի ուսուցումը վճարվում էր պետության կողմից: 1915-ին սեմինարիան տեղափոխվում է այլ տեղ, իսկ շենքը դառնում է զորանոց: Արդեն Առաջին հանրապետության օրոք այստեղ է տեղակայվում հայոց եղեռնից մազապուրծ երեխաների որբանոցը:

1919 թվականի մայիսի 16-ին Առաջին հանրապետության կառավարությունը մայրաքաղաք
Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին տնտեսական պայմաններին, դա կարեւորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար, եւ ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձեւավորվի ազգային գաղափարներ կրող նոր սերունդ: Երեւանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել եւ դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի):
Մի քանի ամիս տեւած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առեւտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի եւ արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ:
Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր եւ դիվանագիտական ներկայացուցիչներ Երեւանից եւ Թիֆլիսից: Երկար հարյուրամյակների անկախության կորստից հետո պատմական հայրենիքում առաջին պետական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը՝ դա իրոք պատմական մեծ իրադարձություն էր Հայաստանի համար:

1920 թվականի հունիսին կառավարությունը որոշում է կայացնում տեղափոխել
համալսարանը մայրաքաղաք: Քանի որ Ամերկոմը սկսել էր կենտրոնացնել բոլոր որբանոցները Ալեքսանդրապոլում՝ տեղափոխման էր ենթակա նաեւ Երեւանի Աստաֆյան փողոցի նախկին սեմինարիայի շենքում տեղակայված որբանոցը: Հենց այս շենքում էլ որոշվում է վերսկսել համալսարանի դասընթացները, եւ շուտով սեմինարիայի ազատված շենքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Համալսարանում դասերը մեկնարկեցին 1920-ի հոկտեմբերի 1- ին, եւ այդ պահից սկսած Երեւանի համալսարանի պատմությունը մինչ օրս կապված է «սեւ շենքի» հետ: Շուտով սակայն համալսարանի նոր ուսումնական տարվա բնականոն ընթացքը խափանվում է, քանի որ Հայաստանի սահմաններին պատերազմական ծանր դրություն էր: Քեմալական Թուրքիան, օգտվելով տարածաշրջանում իր համար ստեղծված բարենպաստ աշխարհաքաղաքական պահից, ռազմական հարձակում ձեռնարկեց Հայաստանի վրա:

Հայկական տեղանվանապատում. Աժդահակ ու Արա լեռներ

Աժդահակ

Լեգենդի համաձայն ` մի անգամ Հայաստան էր մտել եռագլուխ մի վիշապ օձ, որի անունը Աժդահակ էր։ Նա չէր հագենում ջրից։ Վիշապը որտեղ գնում էր, ուր հասնում էր ցամաքեցնում էր։ Եվ մի օր էլ, վիշապը հասավ Սևանա լճին, ուզում էր ցամաքեցնել և Սևանը, բայց հայոց աստվածների հայր Արամազդը խանգարեց նրան. երբ Աժդահակը հասավ Գեղամա լեռներին, Արամազդը ուժեղ փնչացրեց և վիշապի շուրջը ծածկեց ձյունով։

Մինչ դա Հայոց աշխարհում սաստիկ ցրտեր ընկան։ Վիշապ օձ Աժդահակը փշշաց, բայց չկարողացավ սողալ. նույն րոպեին շունչը փչեց։ Այդ ժամանակվանից էլ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որտեղ շունչը փչեց վիշապը, կոչվեց Աժդահակ։

Արա

Լեռան ծագումը կապվում է հայոց արքա Արա Գեղեցիկի հետ։ Լեգենդի համաձայն ` Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Շամիրամը շատ ջանք թափեց Արայի սիրտը գրավելու համար, բայց չկարողացավ։ Արայի կողմից մերժում ստանալուց հետո, Շամիրամը պատերազմ հայտարարեց Արա Գեղեցիկին այն հույսով, որ կհաղթի Արային։

Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ արքան վիրավորվում ու մահանում է։ Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային: Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, որը նման է արքա Արային, ինչի շնորհիվ լեռը կոչվել է Արայի լեռ։

Հոգնակիի ուղագրությունը

1. Գրաբարից դուրս եկած բառերը, օրինակ ` ձեռներ- ն, ն- ն մնացել է։

2. Բառի հոգնակի թիվը կազմելու ժամանակ երբ բաղադրյալ բառի երկրորդ բաղադրիչը միավանկ է, ունի գոյականական իմաստ, ավելացնում ենք -եր, (օրինակ ` լրագիր- լրագրեր) իսկ եթե բառը ունի գործողության, կատարողի իմաստ, ավելացնում ենք ` -ներ (օրինակ ` վիպագիր- վիպագիրներ)։

3. Ամբաստանել ու զրպարտել բառերի տարբերությունը

Ամբաստանել- մեղադրել

զրպարտել- անհիմն մեղադրել

4. Ավանդույթ և ավանդություն բառերի տարբերությունը

Ավանդույթ- հին սովորություն

ավանդություն- հին պատմություն

5. Բարդույթ և բարդություն բառերի տարբերությունը

Բարդույթ- կոմպլեքս

բարդություն- դժվարություն

6. Բնակավայր և բնակության վայր

Երկու բառերն էլ գրեթե նույն իմաստն ունեն:

7. Երախտիք և երախտագիտություն բառերի տարբերությունը

Երախտիք- ավանդ, բարերարություն

երախտագիտություն- ավանդի համար շնորհակալություն

8. Զգացում ու զգացողություն բառերի տարբերությունը

Զգացում- կոնկրետ դրսևորում

զգացողություն- զգալու կարողություն

9. Զերծ և զուրկ բառերի տարբերությունը

Զերծ- հեռու

զուրկ- չունեցող

10. Ժառանգել և ժառանգություն բառերի տարբերությունը

Ժառանգել- ստանալ, վերցնել

ժառանգություն- թողնել

11. Խոստանալ և խոստովանել բառերի տարբերությունը

Խոստանալ- խոսք տալ

խոստովանել- անկեղծանալ

12. Մեղանչել և ապաշխարհել բառերի տարբերությունը

Մեղանչել- մեղք գործել

ապաշխարհել- զղջալ

13. Ծրագրել և ծրագրավորել բառերի տարբերությունը

Ծրագրել- պլանավորել

ծրագրավորել- համակարգչով աշխատել

14. Կոչված և կոչեցյալ

Կոչված- անձ, վայր նշված

կոչեցյալ- վատ իմաստով ` կոչված

15. Հազվադեպ և հազվագյուտ բառերի տարբերությունը

Հազվադեպ- ոչ հաճախ

հազվագյուտ- դժվարությամբ գտնվող

16. Հաղթել և հաղթահարել բառերի տարբերությունը

Հաղթել- պարտել

հաղթահարել- նվաճել

17. Հանկարծակի գալ և հանկարծակիի գալ բառերի տարբերությունը

Հանկարծակի գալ- անսպասելի գալ

հանկարծակիի գալ- անակնկալի գալ

18. Հավաքել և հավաքագրել բառերի տարբերությունը

Հավաքել- դարսել

հավաքագրել- հավաքել իրար վրա

19. Հիմնվել և հիմնավորել բառերի տարբերությունը

Հիմնվել- կանգնել

հիմնավորել- ապացուցել

20. Հրավիրել ու հրավերք բառերի տարբերությունը

Հրավիրել- կանչել

հրավերք- հյուրասիրություն

21. Հրատարակություն և հրատարակչություն բառերի տարբերությունը

Հրատարակություն- տպագրած նյութ

հրատարակչություն- վայր, որտեղ հրատարակում են նյութերը

22. Հրատարակել և հրապարակել բառերի տարբերությունը

Հրապարակել- հանրային դարձնել

հրատարակել- տպագրել

23. Մեղանչել և մեղագել բառերի տարբերությունը

Մեղանչել- մեղք գործել

մեղագել- գործած մեղքից ազատվել

24. Մղել և դրդել բառերի տարբերությունը

Մղել- ոչ լավ բան անել

դրդել- ստիպել

25. Նորելուկ և նորընծա բառերի

Նորելուկ- նոր դուրս եկած ` վատ իմաստով

նորընծա- նոր եկած ` լավ իմաստով

26. Շնորհիվ և պատճառով բառերի տարբերությունը

Շնորհիվ- լավ իմաստով

պատճառով- վատ իմաստով

27. Նուրբ և նրբանկատ բառերի տարբերությունը

Նուրբ- մեղմ

նրբանկատ- ամեն ինչ նկատող

28. Նորոգել և վերանորոգել բառերի տարբերությունը

Նորոգել- նոր դարձնել

վերանորոգել- նորից նորոգել

29. Ոգեկոչել և ոգևորել բառերի տարբերությունը

Ոգեկոչել- հիշել

ոգևորել- խրախուսել

Հայերենի բառերի ամենատարածված սխալները

Ամանոր

ամ (տարի) + ա + նոր

Անպայման

առանց պայմանի, ան + պայման

Բանալի

բանալ- բացել բայից

Բամբասել

բալ- խոսել բայից

բամ (ես խոսում եմ)

բայ (դու խոսում ես) + ել

Ընդդեմ

ընդ + դեմ

Հուղարկավորություն

ի + ուղի + արկ (արկանել, դնել) + ավոր + ություն

Մտահղացում

մտ (միտք) + ա + հղ (հղանալ) + ացում

Տարկետում

տար (տարը նախածանցն է, տար բառի հետ կապ չունի) + կետ + ում

Ուղարկել

ուղ (ուղի բառից) + արկ (արկանել, դնել) + ել