Category Archives: Հայոց պատմություն

Օշականի ճակատամարտ

Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժում է Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարում է Էջմիածնի եկեղեցին։ Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական ու վրացական կամավորներով օգնության հասնում է պաշարված վանքին ու չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավելի քանակին, կարողանում է ճեղքել հակառակորդի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվում է։ Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ է կրում։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում։

Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին և Լաչինովը։

Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն են  ունեցել այդ օրվա կիզիչ շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը։ Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը։ Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո։ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստում են ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները։ Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժում են ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն։

1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող է կանգնեցվում։

2011 թ. ապրիլի 19-ին տեղի է ունենում  Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»։

Հունիսի 15-ին  Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան, որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °C։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից։ Տենդերի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր։ Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում։ 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ։

Հունիսի 21-ի գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսում են նախապատրաստել պարենը։

Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին իր զորաջոկատով շարժվում է դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և հասնում է է Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ,  որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար, և 700 հիվանդ զինվորներ։

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։ Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։

Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուճապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։  Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց։

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը։ Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը։ Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին։ Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով։ Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը։ Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն։ Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը։ «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր։ Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ։ Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը։

Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր։ Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը։ Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը։ Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան։

Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։

ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆԵՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ (1912-1914թթ․)

XX դարի երկրորդ տասնամյակում Հայաստանը սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթաց էր ապրում։ Հայաստանում կառուցվում են Նոր երկաթուղիներ և խճուղիներ։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայաստանի երկաթուղիների երկարությունը կազմում էր 680 կիլոմետր։
Հայաստանում 1909-1913 թվականներին պղնձի ձուլման քանակը 278,2 հազար փութից հասավ 343,4 հազար փութի։ Պղնձարդյունաբերությունից հետո, ինչպես հայտնի է, իր տեսակարար կշռով երկրորդ տեղն էր բռնում սպիրտ-կոնյակի արդյունաբերությունը։
Մշակվում էին նաև Երևանի նահանգի և Կարսի մարզի (Կաղզվան) աղահանքերը։ Ղարաբաղում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը հաջողությամբ սպառվում էր Անդրկովկասում։ Երևանի նահանգում եղած մետաքսի ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր միայն տեղում։
XX դարի երկրորդ տասնամյակը նշանավորվում է նաև հեղափոխական շարժումների նոր վերելքով։ Արդեն 1910 թվականին Ռուսաստանում ծայր են առնում գործադուլային շարժումները, իսկ 1912 թվականին Ռուսաստանում սկսվում են հզոր բանվորական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ երկրում։
1912 թվականը նաև Չորրորդ պետական դումայի հրավիրման տարի էր։ Ի տարբերություն 1907 թվականին հրավիրված Երրորդ դումայի, որը ոչ մի կարևոր հետք չթողեց, Չորրորդը նշանակալից քաղաքական դերակատարություն ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ։ Չորրորդ դումայում էր, որ բուռն կերպով արծարծվում էր նաև հայ ժողովրդի համար կարևորագույն՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Այն ջերմ պաշտպանություն էր գտնում ռուսաստանյան «կադետական» կուսակցության առաջնորդների կողմից, որոնք պնդում էին, որ վերաբացվող Հայկական հարցի լուծումը բխում է նաև Ռուսաստանի պետական շահերից։
Արևելյան Հայաստանում 1910-1914 թվականներին տեղի ունեցած բանվորական շարժումները, պետք է նշել, համեմատաբար թույլ էին և հեշտությամբ ճնշվում էին։
Գյուղացիական շարժումները, որ բռնկվում էին երկրի տարբեր վայրերում, ավելի տևական բնույթ ունեին և գնալով ավելի բազմամարդ էին դառնում։ Այդուհանդերձ նրանց պահանջները տնտեսական հարցերից այն կողմ չէին անցնում, ուստի և իշխանությունների կողմից նույնպես հեշտությամբ ճնշվում էին։
Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում տեղակայված զորամիավորումներում տեղի Էին ունենում բավական ուժեղ խմորումներ։ Հուզումներ բռնկվեցին Կարսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Կաղզվանի, Սարիղամիշի, Օլթիի զորամասերում։
Սակայն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանում զինված հուզումները բացահայտ ապստամբության չվերաճեցին, որովհետև վրա հասած համաշխարհային պատերազմը փոխեց իրադրությունն ամբողջ երկրում։
Պատերազմը Ռուսաստանի ժողովուրդների առաջ դրեց այլ խնդիրներ, հեղափոխական պայքարի հարցերը հետին պլան մղվեցին։ Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ գործ դարձավ։ Երկրի վրա կախված վտանգը միավորեց բոլոր կուսակցություններին։ Միայն ձախակողմյան կազմակերպությունները մնացին ցարական կարգերի դեմ դասակարգային կռիվը շարունակելու դիրքերում։

Օսմանյան Թուրքիան երիտթուրքական հեղափոխությունից հետո 

1914 թ. ամռանը բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը որոշում են պատերազմում դաշնակցել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիայի հետ կնքվում է գաղտնի պայմանագիր, որի կետերից մեկով պատերազմի հաղթական ավարտից հետո գերմանական կողմը պարտավորվում է Թուրքիայի արևելյան սահմանի այնպիսի վերաձևում ապահովել, որը հնարավորություն կտա վերջինիս անմիջական կապ հաստատել Կովկասի թյուրքախոս և մուսուլման ժողովուրդների հետ: Սա երիտթուրքերի պանթյուրքական ծրագրի հաստատումն էր, որի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը «հայկական սեպն» էր:
Պատերազմը Թուրքիայի իշխանությունները պատեհ առիթ համարեցին՝ Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրն իրագործելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթն ու ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը Բեռլին ուղարկած հուշագրում, որում պահանջում էին հեռացնել Գերմանիայի դեսպան Մեթերնիխին, քանի որ վերջինս հանդես էր եկել հայերի պաշտպանությամբ, կրկին շեշտում էին, որ «աշխատանքը պետք է արվի հիմա՝ պատերազմից հետո շատ ուշ կլինի»: Նույն միտքը Թալեաթը հայտնում է 1915 թ փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «միակ հարմար առիթն է հիմա»՝ հայկական խնդրից ազատվելու համար:

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։
Երիտթուրքերի կառավարման շրջանում Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի և օսմանականության գաղափարախոսությունները փոխարինեց թյուրքիզմով և պանթյուրիզմով:

Հայերը թուրքական պառլամենտում 

Ադանայի ջարդը 1909թ․ երիտթուրքերի ազգային քաղաքականությունը 

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։
1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։
Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմները (1912-13թթ․) և հայկական հարցի վերաբացումը։ 

Առաջին Բալկանյան պատերազմը տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի  (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։
2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ:
Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Հայկական բարենորոգումների խնդիրը Անտանտի և Գերմանիայի ու Թուրքիայի բանակցությունների միջև։ Մանդելշտամի ծրագիրը և 1914թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական պայմանագիրը

Հայկական բարենորոգումներ 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստ ված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը։

Հայկական հարցը

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը: Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:

Հայ ազատագրական պայքար

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Վերելքի նախադրյալներ

Հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով (Հայ ֆիդայիներ), ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։

Էջմիածնի 1677 թվականի ժողով

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի և այլ երկրների տիրակալների հետ։

Իրայել Օրու գործունեություն

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։

Պֆալցյան ծրագիր

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի լուծման» իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։

Գյուլիստանի պայմանագիր

1․Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

1813 թ. Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց Գյուլստանի հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը  որպես Արևելյան Վրաստանի մասեր։ Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը՝ Քարթլին, Կախեթը, ինչպես նաև Բաքվի, Գանձակի, Դերբենդի, Շաքիի, Շիրվանի, Ղուբայի և Ղարաբաղի խանությունները։ Այսպիսով՝ հայկական Լոռու, Ղազախի, Շամշադինի ու Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները անցան Ռուսաստանին։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

 Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ Կովկասը ուներ  հրաշալի աշխարհագրական դիրք, որը կծառայեր ի օգուտ ցանկացած երկրի։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Շատ տարածքներ ուղղակիորեն հանձնվեցին Ռուսաստանին և հիմնականում Հայաստանինը։

1804-1813 թթ․ ռուս-պարսկական և 1806-1812 թթ․ ռուս թուրքական պատերազմներ

  1. Ինչպիսի՞ն էր իրադրությունն Անդրկովկասում 19-րդ դարի սկզբին։
  2. Արևելյան Վրաստանի Ռուսաստանին միացումով ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ եղան տարածաշրջանում։ Տվե՛ք ձեր գնահատականը՝ բացատրելով ու վերլուծելով։
  3. Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-պարսկական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։
  4. Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-թուրքական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Ի՞նչ ընթացք և ավարտ ունեցան պատերազմները՝ համեմատելով ու վերլուծելով ներկայացրեք, քարտեզով ցույց տվե՛ք նախապատերազմյան և պատերազմի արդյունքում կնքված պայմանագրերով տարածքային փոփոխությունները։

Օգտակար հղումներhttps://www.youtube.com/embed/qrvOnb70FdE?feature=oembed

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ
1804-1813 ԹԹ. ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ (ԸՍՏ ԿՈՎԿԱՍԻ
ՀՆԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԵ
ՐԻ)

ԱՆԳԼՈ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ՝
1821-1823 ԹԹ. ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ` ԸՍՏ
ԿՈՎԿԱՍԻ ՀՆԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՎԵՐԱԳ
ՐԵՐԻ1

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Ռուս-իրանական պատերազմ 1804-1813 թթ

Իրավիճակը Արևելքում պատերազմի նախօրեին

16 -րդ դարում Վրաստանը բաժանվեց մի քանի փոքր ֆեոդալական պետությունների, որոնք անընդհատ պատերազմում էին մահմեդական կայսրությունների ՝ Թուրքիայի և Իրանի դեմ: 1558 թվականին սկսվեցին Մոսկվայի և Կախեթիի միջև առաջին դիվանագիտական ​​հարաբերությունները, և 1589 թվականին ռուս ցար Ֆյոդոր I Իաննովիչը իր պաշտպանությունը առաջարկեց թագավորությանը: Ռուսաստանը հեռու էր, և հնարավոր չէր արդյունավետ օգնություն ցուցաբերել: 18 -րդ դարում Ռուսաստանը կրկին հետաքրքրություն ձեռք բերեց Անդրկովկասի նկատմամբ: Պարսկական արշավի ընթացքում Պետրոս I- ը դաշինք կնքեց Վախթանգ VI ցարի հետ, սակայն հաջող ռազմական գործողություններ չեղան: Ռուսական զորքերը նահանջեցին հյուսիս, Վախթանգը ստիպված փախավ Ռուսաստան, որտեղ էլ մահացավ:

Եկատերինա II- ը բոլոր հնարավոր օգնությունները ցուցաբերեց Քարթլի-Կախեթի թագավոր Իրակլի II- ին, ով աննշան ռազմական ուժեր ուղարկեց Վրաստան: 1783 թվականին Իրակլին ստորագրեց Գեորգիևսկի պայմանագիրը Ռուսաստանի հետ, որը ռազմական պաշտպանության դիմաց ստեղծեց ռուսական պրոտեկտորատ:

1801 թվականին Պողոս I- ը հրամանագիր ստորագրեց Արևելյան Կովկասը Ռուսաստանին միացնելու մասին, և նույն թվականին նրա որդի Ալեքսանդր I- ը ստեղծեց վրացական նահանգը Քարթլի-Կախեթի խանության տարածքում: 1803 թվականին Մեգրելիան Ռուսաստանին միացնելով սահմանները հասան ժամանակակից Ադրբեջանի տարածքին, և այնտեղ արդեն սկսվեցին Պարսկական կայսրության շահերը:

1804 թվականի հունվարի 3 -ին ռուսական բանակը հարձակում սկսեց Գյանջա ամրոցի վրա, ինչը մեծապես խաթարեց Պարսկաստանի ծրագրերը: Գյանջայի գրավումը ապահովեց Վրաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը, որոնք անընդհատ ենթարկվում էին Գյանջայի խանության հարձակմանը: Պարսկաստանը սկսեց դաշնակիցներ փնտրել Ռուսաստանի հետ պատերազմի համար: Այդպիսի դաշնակից դարձավ Անգլիան, որը ոչ մի կերպ շահագրգռված չէր այս դիրքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ: Լոնդոնը տվեց աջակցության երաշխիքներ, և 1804 թվականի հունիսի 10 -ին Պարսկաստանի շեյխը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Պատերազմը տևեց ինը տարի: Պարսկաստանի մյուս դաշնակիցը Թուրքիան էր, որն անընդհատ պատերազմներ էր մղում Ռուսաստանի դեմ:

Պատերազմի պատճառները

Պատմաբանները հակված են այն կարծիքին, որ պատերազմի հիմնական պատճառները պետք է հաշվի առնել.

– Վրաստանի տարածքների հաշվին Ռուսաստանի տարածքի ընդլայնում, այս տարածաշրջանում ռուսների ազդեցության ուժեղացում.

– Պարսկաստանի `Անդրկովկասում տեղ գրավելու ցանկությունը.

– Մեծ Բրիտանիայի `տարածաշրջանում նոր խաղացող ընդունելու դժկամությունը, առավել եւս` Ռուսաստանի.

– Պարսկաստանին օգնություն Թուրքիայից, որը փորձում էր վրեժ լուծել Ռուսաստանից 18 -րդ դարի վերջին պարտված պատերազմների համար:

Ռուսաստանի դեմ դաշինք ստեղծվեց Պարսկաստանի, Օսմանյան կայսրության և Գյանջայի խանության միջև ՝ Մեծ Բրիտանիայի օգնությամբ: Այս պատերազմում Ռուսաստանը դաշնակիցներ չուներ:

Ռազմական գործողությունների ընթացքը

Հունիսի 20, 1804 թ

Էրիվանի ճակատամարտը: Դաշնակից ուժերի պարտությունը ռուսների կողմից:

2 հուլիսի, 1804 թ

Ռուսներն ամբողջությամբ շրջապատեցին Էրիվան ամրոցը:

4 սեպտեմբերի, 1804 թ

Ռուսները վերացրին Էրիվան ամրոցի պաշարումը:

1805 թվականի հունվար

Ռուսները գրավեցին Շուրագելի սուլթանությունը և միացրին այն Ռուսական կայսրությանը:

14 մայիսի, 1805 թ

Կուրեկչայի պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և theարաբաղի խանության միջև:

Մայիսի 21, 1805 թ

Նման պայմանագիր կնքվեց Շեքի խանության հետ:

30 նոյեմբերի, 1805 թ

Պայմանագիր Շիրվան խանությունը Ռուսաստանի քաղաքացիությանը փոխանցելու մասին:

12 օգոստոսի, 1805 թ

Բաքվի պաշարումը Կասպից նավատորմի կողմից:

Ամառ 1806 թ

Աբաս Միրզայի պարտությունը kարաբաղում (Karabakhարաբաղ) և Դերբենդի, Բաքվի (Բաքու) և Կուբայի խանությունների նվաճումը:

1806 թվականի նոյեմբեր

Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը: Պարսիկների հետ Ուզուն-Քիլիս զինադադարը:

1808 տարի

Ռազմական գործողությունների նորացում:

1808 թվականի հոկտեմբեր

Ռուսական զորքերը հաղթեցին Աբաս Միրզային Կարաբաբում (Սևանա լճից հարավ) և գրավեցին Նախիջևանը:

1809 տարի

Թոմասովը հետ մղեց Ֆեթ Ալի շահի գլխավորած բանակի հարձակումը Գումրա -Արթիկի շրջանում և տապալեց Աբաս Միրզայի ՝ Գյանջան գրավելու փորձը:

1810 թվականի մայիս

Աբաս Միրզայի բանակը ներխուժեց Karabakhարաբաղ, պարտություն կրեց Պ. Ս. Կոտլյարևսկու ջոկատից ՝ Միգրի ամրոցի մոտ:

1810 թվականի հուլիս

Պարսկական զորքերի պարտությունը Արաքս գետի վրա:

1810 թվականի սեպտեմբեր

Պարսկական զորքերի պարտությունը Ախալքալաքի մոտ և նրանց կանխումը թուրքական զորքերի հետ:

1812 թվականի հունվար

Ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Պարսկաստանը պատրաստ է նաեւ խաղաղության պայմանագիր կնքել: Բայց Նապոլեոնի մուտքը Մոսկվա բարդացրեց իրավիճակը:

1812 թվականի օգոստոս

Պարսիկների կողմից Լենքորանի գրավումը:

1812 թվականի հոկտեմբերի 19-20

Ռուսները, անցնելով Արաքսը, Ասլանդուզի ճահիճում ջախջախեցին պարսիկներին:

1812 թվականի դեկտեմբեր

Ռուսները մտան թալիշական խանության տարածք:

1813 թվականի հունվարի 1

Ռուսները փոթորկի ենթարկեցին Լենքորանին: Սկսվեցին խաղաղության բանակցությունները:

12 հոկտեմբերի, 1813 թ

Գյուլիստանի խաղաղություն: Ռուսաստանը ստացավ Արևելյան Վրաստանը, ժամանակակից Ադրբեջանի հյուսիսային հատվածը, Իմերեթը, Գուրիան, Մեգրելիան և Աբխազիան, ինչպես նաև Կասպից ծովում նավատորմի իրավունք ունենալու իրավունք:

Պատերազմի արդյունքները

Գյուլիստանի հաշտության ստորագրմամբ 1813 թվականի հոկտեմբերի 12 -ին (24) Պարսկաստանը ճանաչեց Արևելյան Վրաստանի և ժամանակակից Ադրբեջանի հյուսիսային մասի, ինչպես նաև Իմերեթիի, Գուրիայի, Մեգրելիայի և Աբխազիայի մուտքը Ռուսական կայսրություն: Ռուսաստանը ստացավ նաև Կասպից ծովում նավատորմի պահպանման բացառիկ իրավունք: Այս պատերազմում Ռուսաստանի հաղթանակը սրեց Բրիտանիայի և Ռուսաստանի կայսրությունների միջև առճակատումը Ասիայում:

1826-1828 թվականների ռուս-իրանական պատերազմ
Իրավիճակը պատերազմի նախօրեին

Ցավոք, ռազմական գործողությունները չավարտվեց: Պարսկաստանն անընդհատ մտածում էր վրեժ լուծելու և Գյուլիստանում կնքված հաշտության պայմանագրի վերանայման մասին: Պարսից շահ Ֆեթ Ալին հայտարարեց, որ Գյուլիստանի պայմանագիրն անվավեր է և սկսեց պատրաստվել նոր պատերազմի: Կրկին Մեծ Բրիտանիան դարձավ Պարսկաստանի հիմնական հրահրողը: Նա ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերեց իրանական շահին: Ռազմական գործողությունների բռնկման պատճառը Սանկտ Պետերբուրգի ապստամբության (դեկաբրիստներ) և միջմիջուկի մասին խոսակցություններն էին: Պարսկաստանի զորքերը ղեկավարում էր թագաժառանգ Աբբաս Միրզան:

Ռազմական գործողությունների ընթացքը

1826 թվականի հունիս

Իրանական զորքերը սահմանը հատել են երկու տեղ: Գրավել են Անդրկովկասի հարավային շրջանները:

1826 թվականի հուլիսի 19

Առաջին հարվածը ռուսական զորքերին: Վազող մենամարտ:

1826 թվականի հուլիս

Աբաս Միրզայի 40 հազարանոց բանակը հատեց Արաքսը:

1826 թվականի հուլիս – օգոստոս

Շուշիի պաշտպանությունը ռուսական զորքերի կողմից:

3 սեպտեմբերի, 1826 թ

Շամխորի ճակատամարտը: Պարսկական բանակի 18 հազարերորդ առաջապահի պարտությունը:

5 սեպտեմբերի, 1826 թ

Ռուսական զորքերի կողմից Ելիզավետպոլի ազատագրումը: Շուշիի պաշարումը վերացվեց:

13 սեպտեմբերի, 1826 թ

Պարսիկների 35 հազարերորդ բանակի պարտությունը Ելիզավետպոլում:

16 մարտի, 1827 թ

Գեներալ Էրմոլովի փոխարինումը գեներալ Պասկևիչով:

7 հուլիսի, 1827 թ

Պարսից Աբաս-Աբադ ամրոցի կապիտուլյացիա:

1 հոկտեմբերի, 1827 թ

Ռուսական զորքերը գրավեցին Էրիվանը և մտան պարսկական Ադրբեջան:

14 հոկտեմբերի, 1827 թ

Ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը:

10 փետրվարի, 1828 թ

Թուրքմանչայի խաղաղության պայմանագիրը ստորագրվեց:

Պատերազմի արդյունքները

Պատերազմի ավարտը և Թուրքմանչայի հաշտության պայմանագրի կնքումը հաստատեցին 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրի բոլոր պայմանները: Պայմանագրի համաձայն ՝ ճանաչվեց Ռուսաստանին Կասպից ծովի ափի մի մասի փոխանցումը մինչև Աստարա գետը: Արաքսը դարձավ սահման երկու պետությունների միջև:

Միեւնույն ժամանակ, պարսից շահը պետք է 20 միլիոն ռուբլի փոխհատուցում վճարի: Շահը փոխհատուցումը վճարելուց հետո Ռուսաստանը պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Պարսիկ շահը խոստացավ համաներում շնորհել բոլոր այն բնակիչներին, ովքեր համագործակցում էին ռուսական զորքերի հետ:

Հայ ֆիդայական շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Բուխարեստի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

Պայմանագիրը կնքվել է Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ամեն մեկը իր ուզած չափով տարածք էր ստանում։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Որ Հայաստանից էլ էին տարածքներ հանձնում):

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Չգիտեմ, ոչ երևի։

Հարցեր

1. Որտե՞ղ կարողացավ Ռուսաստանը տարածել իր Եվրոպական տարածքները։
Ռուսաստանը կարողացավ իր եվրոպական սահմանները տարածել դեպի հարավ դեպի Սև ծով, հարավ-արևմուտք մինչև Պրուտ գետ և հարավ Կովկասյան լեռներ Ասիայում:

2. Ինչո՞վ էին պայմանավորված ռուս-թուրքական վաղ պատերազմները։

Ռուս-թուրքական վաղ պատերազմները հիմնականում պայմանավորված էին Սև ծովի վրա տաք ջրի նավահանգիստ հիմնելու Ռուսաստանի փորձերով, որոնք ընկած էին Թուրքիայի ձեռքում:

3. Ո՞ր թվականին ռուսական ցարը Պետրոս Ա Մեծի ուժերին հաջողվեց գրավել Ազովի բերդը:
1695–96 թվականների պատերազմում։

4. Ե՞րբ նորից բռնկվեց պատերազմը և Ռուսաստանն ու Ավստրիան ու՞մ դեմ դաշինք կազմեցին։
Պատերազմը կրկին բռնկվեց 1735-ին, Ռուսաստանն ու Ավստրիան դաշինք կազմեցին Թուրքիայի դեմ:

5. Ե՞րբ սկսվեց առաջին ռուս թուրքական պատերազմը, ինչի՞ց հետո։
Առաջին խոշոր ռուս-թուրքական պատերազմը (1768–74) սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջեց Ռուսաստանի տիրակալից, Եկատերինա II- ը Մեծ, ձեռնպահ մնացեք Լեհաստանի ներքին գործերին միջամտելուց: