Category Archives: Նախագծեր

Զբոսաշրջային կազմակերպությունների մարքեթինգային աշխատանքը

Ուժեղ պայմաններում զբոսաշրջային կազմակերպությունները կարող են արդյունավետ գործել առանց գործունեության կառավարման։

Ցանկացած ոլորտում կառավարումը հնարավորություն է տալիս ունենալու, շուկայում առաջարկելու այն, ինչ պահանջում է մարքեթինգային կառավարումը որպես վերլուծություն։ Ծրագրերի վերահսկողությունը` ուղղված է նպատակային պառողների հետ շահավետ հարաբերությունների պահպանմանը։ Հետևաբար, մարքեթինգի կազմակերպության ընդհանուր ռազմավարական ծրագրի մշակողներին ապահովում է ելակետային տվյալներով և նյութերով ՝ համապատասխան ռազմավարական պլաններ մշակելու և որոշումներ ընդունելու համար:

Մարքեթինգի կառավարումը ձեռնարկության կողմից տվյալ պահին թողարկվող արտադրանքի ամբողջ իրացման համար անհրաժեշտ գնորդների թվաքանակի բացահայտումն է։

ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇ

3 օր առաջ ընկերներով և իհարկե մեր սիրելի ուսուցիչներ՝ միսս Արփիի և ընկեր Նելիի հետ այցելեցինք Տավուշի մարզ։ Մայիսի 29-ին առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո մեկնեցինք։ Սկզբում կանգ առանք Սևանում, Սևանավանքում, հետո գնացինք Սևանի թերակղզի։ Եղանակը անձրևոտ էր, բայց դա մեզ չէր խանգարում։ 

Տավուշ  հասնելուց հետո շարժվեցինք դեպի Ջուղտակ վանք, ճանապարհը դժվար էր և երկար, բայց մենք կարողացանք գեղեցիկ լուսանկարվել և վայելել մաքուր օդը և բնությունը։ Ցավոք չկարողացանք գտնել ճանապարհը և վերադարձանք։

 

Քայլարշավից հետո գնացինք հյուրատուն, կարճ հանգստից հետո շարժվեցինք դեպի Իջևանի գինու-կոնյակի գործարան։ Լսեցինք գործարանի պատմության մասին, տեսանք պատրաստման մեթոդը, և անգամ գինու շշերի վրա գրառումներ արեցինք։

 Երեկոյան այցելեցինք Իջևանի Դենդրոպարկ, շրջեցինք պարկում ծանոթացանք տեղանքին և վերադարձանք հյուրատուն, որտեղ ավելի շատ շբվեցինք միմյանց հետ և տարբեր խաղեր խաղացինք։ 

Հաջորդ օրը առավոտյան այցելեցինք քարի վերամշակման գործարան, որտեղ տեսանք քարերի մշակման գործընթացը։ Հետո շրջեցինք գործարանի բակով, որը այնքան գեղեցիկ էր, որ չէինք ուզում վերադառնալ։ 

Հետո գնացինք Իջևանի ԵՊՀ-ի մասնաճյուղ որտեղ մասնակցեցինք կոնֆերանսի։

 Անմիջապես հետո այցելեցինք տուրիզմի զարգացման կենտրոն։ Այս ամենից հետո գնացինք “Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն”։ Ծանոթացանք կենտրոնին, տեսանք և լսեցինք թե ինչպես են անցնում վոկալի, կարպետագործության դասընթացները, կար դահլիճ, որտեղ երեխաները ստանում էին հոգևոր դասեր ուսումնասիրելով Աստվածաշունչը, որը շատ կարևոր է։ 

Այցելեցինք նկարչության սենյակ, որտեղ թղթի վրա գրեցինք մեր բարեմաղթանքները։ 

Նաև զրույց ունեցանք Բագրատ Սրբազանի հետ, հյուրասիրությունից հետո շարժվեցինք հյուրատուն։

Իսկ երեկոյան գնացինք քաղաքում քայլելու։ Ունեցանք շատ զվարճալի և գեղեցիկ լուսանկարներ, երկար քայլելուց հետո վերադաձանք հյուրատուն, որտեղ տղաները պատրաստեցին պիցցա, ընթացքը բավականին ծիծաղելի էր։ Եվ իհարկե ին՞չ ճամփորդություն առանց “Mafia” խաղալու, երկար խաղալուց հետո լուսադեմին բարձր տրամադրությամբ գնացինք քնելու։ 

Երրորդ օրը պետք է վերադառնաինք, շատերս չէինք ուզում, բայց ոչինչ։ Վերադառնալու ճանապարհին այցելեցինք  Խաշթարակ գյուղ, որտեղ նկարահանվել է ՝՝Մենք ենք մեր սարերը՚՚ ֆիլմը, մենք փորցում էինք նկարել ֆիլմից փոքր հատված մեր մասնակցությամբ, բայց այնքան ծիծաղեցինք, որ չկարողացանք նկարել։ Հետո արդեն վերադառնում էինք տուն, ճանապարհին ակտիվ զրուցում էինք և կիսվում մեր տպավորություններով։ Ամեն ինչ շատ լավ անցավ, շնորհակալ եմ կազմակերպիչներին։ 

Այս 1)վիդեոն 2)վիդեոն 3)վիդեոն նայելով ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպես անցան մեր անմոռանալի 3 օրերը։

Ֆրանսիական քոլեջի այցելումը համալիր

Ողջույն, այսօր մենք հանդիպում ունեցանք ՄՍԿՀ Մայր դպրոցում ՝ Ֆրանսիական քոլեջի ուսանողների և մասնագետների հետ, նրանք մեզ ներկայացրեցին իրենց քոլեջի կարգ ու կանոնին, ես էլ կպատմեմ ձեզ․․

ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

Ուսանողները ստանում են ֆրանսիական և եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան միջին մասնագիտական կրթություն։

ՔՈԼԵՋՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

0411․01․5 Հաշվապահական հաշվառում

0414․01․5 Մարկետինգ

0412․03․5 Ապահովագրական գործ

0412․01․4 Ֆինանսներ

0613․01․5 Տեղեկատվական տեխնոլոգիաներ․․

Ընդունելություն

Հայաստանում ֆրանսիական քոլեջում ընդունելությունը կատարվում է նախորդ կրթության վկայականի գնահատականների հիման վրա։ Ավագ դպրոցն ավարտած աշակերտները նույնպես կարող են դիմել ՀՖՔՀ։ Ընտրված մասնագիտությունների գծով սովորում են 2 տարի։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՁ

Քոլեջում ուսումը վճարովի է։ Գործում է զեղչային համակարգ։