Category Archives: Իրավունք, իրավունքի հիմունքներ

Դատական համակարգ

Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից ՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ Չնայած այդ ամենին ՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս:

Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները ՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում ՝ նաև մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ սնանկության մասնագիտացված դատարան)։ Հայաստանում բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ և արդարացի կիրառությունը։ Սահմանադրական դատարանի դատավորը և անդամն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը:

Փաստաբան

Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար:

Փաստաբանները հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։ Այլ պետության փաստաբանը Հայաստանում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում։ Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով։ Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով ՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Փաստաբանն իրավունք ունի օգնականներ ունենալու:

Դատավոր

Դատավորը պետության անունից դատարաններում արդարադատությունն իրականացնող պաշտոնատար անձ է: Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը: Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

Գողություն և կողոպուտ

Կողոպուտը ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է, որը պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կողոպուտը, որը ՝

1) Կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

2) կատարվել է խոշոր չափերով

3) կատարվել է ` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով

4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով:

Գողությունը, որը կատարվել է ՝

1) առանձնապես խոշոր չափերով

2) բնակարան ապօրինի մուտք գործելով)

3) կազմակերպված խմբի կողմից ` պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից ութ տարի ժամկետով ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Արդարադատություն

Արդարադատությունը արդար դատավարությունն է։ Գոյություն ունի արդարադատության նախարարություն, որը զբաղվում է բոլոր դատական, իրավական և քրեական գործերի քնմամբ։ Արդարադատության մաս կազմող համակարգ կարելի է համարել ` ոստիկանությունը, քննչական կոմիտեն, սահմանադրական դատարանը։

Կյանքի իրավունք

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 24- րդ հոդվածի համաձայն ՝ ,,Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի,,:

Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է, որը պաշտպանվում է օրենքով։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտականություն անել ամենը կյանքի իրավունքի պահպանման համար, որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, և որպեսզի կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում գործի քննությունը տարվի արդյունավետ ՝ արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը:

Կյանքի իրավունք, այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը, չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Կյանքի իրավունքի գաղափարը (հայեցակարգը) ծագել է մահապատժի, պատերազմի, հղիության արհեստական ընդհատումների, էվթանազիայի, ոստիկանության դաժանության, արդարացվող մարդասպանության և կենդանիների իրավունքների վերաբերյալ բանավեճերում։ Տարբեր անհատներ կարող են չհամաձայնել, որ թվարկված նման խնդիրները բնորոշ են իրեն տարածաշրջանին։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտավորվածություն անել ամեն ինչ որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, իսկ մարդասպանության դեպքում, գործը հետաքննվի էֆֆեկտիվ կերպով։

ՄԱԿ- ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10- ի ընդունած ՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3- րդ հոդվածում` յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք։ Իսկ ,,Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին,, միջազգային դաշնագրի 6- րդ հոդվածը կյանքի իրավունքը դիտարկում է որպես յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք:

Մարդու կյանքի իրավունքի ծագման պահը ուղղակիորեն ամրագրված չէ ՀՀ օրենսդրության մեջ, սակայն ՀՀ Սահմանադրության 24- րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: ,,Յուրաքանչյուր ոք,, տերմինը կարելի է մեկնաբանել լայն առումով ՝ դրա տակ հասկանալով նաև դեռևս չծնված երեխային։ Այսպիսով, ՀՀ օրենսդրության ձևակերպումից կարելի է ասել, որ կյանքի իրավունքը սկսվում է մինչև երեխայի ծնվելը։ Բայց օրենսդրական երաշխիքներ, առավել ևս, քրեաիրավական պաշտպանություն դրա համար նախատեսված չէ։