Category Archives: Հավես օր

Հավես պատում, շա՜տ հավես օրվա մասին

Այսօր էլի ունեցել ենք շատ հավես օր։ Սկսեմ նրանից, որ 2-րդ և 3-րդ կուրսի Տուրիզմ բաժնի ուսանողներով, Ընկեր Տիգրանի և Ընկեր Մարիամի հետ գնացինք ռաֆթինգի։ Բոլորով գրավեցինք հասարակական տրանսպորտը և շարժվեցինք դեպի Երևանյան լճի ափին գտնվող «Armenian rafting federation»։ Այնտեղ հաքանք փրկարարական ժիլետները և նստեցինք Dragon boat նավը, որով պետք է թիավարեինք։ Մեզ հետ կաին նաև փրկարարներ, որոնք ողջ ընհացքում օգնում էին ճիշտ թիավարել։ Մոտավորապես 30 րոպե մենք գտնվում էինք նավի մեջ, ծիծաղում, խոսում և ամենակարևորը փորցում էինք այնպես թիավարել, որ զոհեր չլինեն։ Սկզբից մի քիչ լարված էինք, իսկ հետո չէինք ուզում վերադարնալ ափ։ Մինչև նավ նստելը շատերս վախենում էինք և անգամ հրաժեշտի կատակ-վիդեոներ ենք նկարել ընկերների և ընտանիքի համար։ Ամեն ինչ շատ լավ էր, վերադարնալուց, քանի որ բոլորս շատ սոված էինք գնացինք «CITY» սուպերմարկետ այդտեղ էլ շարունակեցինք մեր գժությունները և վերադարցանք տուն։

Թթի գողը գող չի!

Այսօր 2-րդ և 3-րդ կուրսի Տուրիզմ բաժնի ուսանողներով և Ընկեր Տիգրանը գնացինք թութ հավաքելու, ի սկզբանե նպատակը այլ էր, Միսս Արփիի հետ պետք է շրջեինք այգիներով և անցորդներից հարցազրույց վերցնեինք, սակայն չդիմացանք և գնացինք թութ հավաքելու։ Ընկեր Տիգրանը չխնայելով իր հագուստը բարձրացավ ծառի վրա և սկսեց թափահարել, մենք էլ ներքևում մեծ տոպրակով ոգևորված կանգնած էինք, մեզ միացան նաև այդտեղ գտնվող երեխաները, նրանք էլ էին ոգևորված սպասում։ Հավաքելուց հետո տեղափոխվեցինք տաղավար (беседка) ու սկսեցինք հյուրասիրել մեզ օգնող երեխաներին և անցորդներին։ Դրանից հետո էլ գնացինք «Կինո Հայաստան»-ի այգի, թութը լցրեցինք բաժակների մեջ և հյուրասիրում էինք անցորդներին։ Բոլորը զարմացած մեզ էին նայում, իսկ մենք մտածում էինք ինչպես հարցազրույց վերցնել նրանցից։