Monthly Archives: January 2023

Բագարան

Բագարան Մայրաքաղաք – Գոհար Կարագյան 10-1 դասարան

1968 թվականից վաղեմի այդ քաղաքի անունն է կրում նաև Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի նախկին Հաջիբայրամլու (իսկ 1935 թվականից՝ Բախչալար) գյուղը։ Մի այլ Բագարան էլ գտնվում էր Այրարատյան աշխարհի Կոգովիտ գավառում (Բայազետի շրջան), որը ֆեոդալական հասարակ դաստակերտ էր և չպետք է շփոթել մեր խնդրո առարկայի հետ։Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8 — 9 կմ հյուսիս, երեք կողմերից պատած Ախուրյան գետի անմատչելի կիրճով, որն ընդհանուր առմամբ ձգվում է հյուսիսից հարավ և անմատույց դարձնում այն երեք ժայռաբլուրները, որոնց վրա գտնվում էին քաղաքի երբեմնի պարսպապատ ամրոցներն իրենց ապարանքներով։ Քաղաքի տարածքում բխում են սառնորակ շատ աղբյուրներ, որոնք այժմ գործի են դնում մի քանի ջրաղացներ։ Ուներ այգիներ և արհեստական անտառ–պուրակ։ Վերջինս տնկվել էր II դարի սկզբներին (մ. թ. ա.) և հավանաբար ուներ նույն նշանակությունը, ինչ-որ դրանից առաջ տնկված Արմավիրի «Սոսյաց» անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունից քրմերը կատարում էին «գուշակություններ», միայն վերջինս սոսիների (հարավային չինարի) պուրակ էր, իսկ Բագարանինը՝ հիմնականում կաղնիների`   դարձյալ լինելով պարսպապատ արգելանոց։ «Ծննդոց» կոչված այդ անտառի մնացորդները թփուտների ձևով նշմարվում են առ այսօր։ Բագարանը մտնում էր Այրարատյան աշխարհի Արշարունիք (կամ Երասխաձոր) գավառի մեջ և վերջինիս հետ միասին մինչև II դարի (մ. թ. ա.) 90-ական թթ. վերջերը պատկանում էր Երվանդունիներին, իսկ դրանից հետո՝ նախ Կամսարականներին (մինչև VIII դարը մ.թ.), ապա՝ Բագրատունիներին VIII— XI դդ.: Բագարանի պատմությունը չնայած հատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել, սակայն պատմագիրների և այլ աղբյուրների վկայությունների հիման վրա կարելի է ուրվագծել իր ընդհանուր կողմերով։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդունիների վերջին թագավոր Երվանդ Դ-ն մ.թ.ա. II դարի սկզբներին և, նախկին մայրաքաղաք Արմավիրից այստեղ տեղափոխելով կուռքերը, այն դարձրել էր Արարատյան թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը։ Նույն Երվանդ թագավորը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը Երվազին։ Սակայն շուտով վերանում է Երվանդունիների հարստությունը և Հայաստանում թագավորական նոր հարստության հիմնադիր Արտաշես Ա–ն, որ սպանել էր Երվանդ թագավորին և նրա քրմապետ եղբորը, Բագարանից կուռքերը տեղափոխում է իր կառուցած Արտաշատ մայրաքաղաքը, իսկ քրմապետի 500 ծառաներին նվիրում Սմբատին։ Նույն կիսաավանդական պատմության համաձայն վերջինս այդ ծառաներին բնակեցրել է Մասիսի թիկունքում՝ Կոգովիտ գավառում և նրանց բնակավայրն էլ նույնպես կոչել Բագարան։ Դրանից հետո Բագարանն անշքանում է և ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում։ VIII դարի վերջերին այն Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին (որոնք Կամսարականներից Բագրատունիներին էին անցել մասամբ դրամով գնելու, մասամբ էլ արաբական էմիրին պարտության մատնելու և զենքի ուժով գրավելու միջոցով) դառնում է Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որը այն դարձնում է իր աթոռանիստը։ Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, և Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա–ն (885— 890) այն դարձնում է նորահիմն թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ Ա-ին փոխարինած Սմբատ Ա–ն (890—914) լքում է Բագարանը և իր համար աթոռանիստ ընտրում Երազգավորսը, որը այդ ժամանակվա դրությամբ գտնվում էր Բագրատունիների թագավորության կենտրոնական շրջանում և ստրատեգիական տեսակետից ուներ ավելի անմատույց դիրք։ Սակայն այդ հանգամանքը հավանաբար քիչ է ազդել Բագարանի ընդհանուր վիճակի վրա, այն Բագրատունիների թագավորության գոյության ամբողջ ընթացքում համարվում էր բարգավաճ բնակավայրերից մեկը, որտեղ կատարվել են քաղաքացիական և եկեղեցական կարևոր կառուցումներ։ VIII—IX դդ. Բագարանում էր գտնվում Բագրատունի իշխանների ու նրանց ընտանիքի անդամների տոհմական դամբարանը։ Այստեղ է թաղված նաև Աշոտ Ա թագավորը։ 1045 թվականին Անիի թագավորության հետ միասին Բագարանը ևս նվաճվում է Բյուզանդիայի կողմից, 1064 թվականին այն զավթում են սելջուկ թուրքերը, XII դ. սկզբներին՝ Շահ-արմենները։ Հյուսիսային Հայաստանի հետ միասին XIII դարի սկզբներին (1211թ.) Բագարանը ազատագրվեց Զաքարյան հայ իշխանների կողմից և մի քանի տասնյակ տարվա ընթացքում այնտեղ վերականգնվեց նախկին բարեկարգ վիճակը։ Սակայն խիստ կարճատև էր նրա այդ վերջին առաջադիմության շրջանը։ 1236 թվականին մոնղոլ թաթարների նվաճմամբ Բագարանը սկսեց արագ անկում ապրել, իսկ 1394 թ. այն գրավեց ու ավերեց Լենկթեմուրը, որից հետո այստեղ մի կերպ պահպանված անշուք ու փոքրիկ բնակավայրը այլևս ոչնչով նման չէր նախկին Բագարան քաղաքին: Վերջինս XIV—XV դարերում վերածվել էր ավերակների կույտի և տարբեր վիճակում իրենց գոյությունը պահպանում էին միայն մի քանի կառույցներ կամ դրանց ավերակները՝ պաշտպանական պարիսպներ, բերդի առանձին հատվածներ, մի աշտարակ, կիսաքանդ արքայական պատշգամբ, մեկ կանգուն և երկու կիսականգուն եկեղեցի, կամրջի, բնակարանների մնացորդներ, գերեզմանատների հետքեր, վաղեմի բերդից Ախուրյան տանող ստորերկրյա ուղի։ Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։ Պատմական Բագարան քաղաքի տեղում եղած Բագարան գյուղը XX դարի սկզբներին ուներ շուրջ 350 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Նեղվելով թուրքական հայաջինջ քաղաքականությունից, նրա հայ բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղթեց ու վերաբնակություն հաստատեց Երևանի նահանգի տարածքում։ Այժմ նույն տեղում գոյություն ունի քրդաբնակ մի գյուղակ՝ կրելով Բաքրան անունը։

Գեղարքունիքի մարզ

Gegharkunik
Gegharkunik
Խոշոր քաղաքներ

Գավառ

Սևան

Մարտունի

Վարդենիս

Ճամբարակ

Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է: Շրջանի ամենամեծ քաղաքը և մարզկենտրոնը Գավառ քաղաքն է: Մարզի տարածքի մեծ մասը (1,278 կմ2) ծածկված է Սևանա լճով, որն Անդրկովկասի ամենամեծ լիճն է և հայտնի է մեծ զբոսաշրջային գրավչությամբ: 

Գեղարքունիքի անվանումը կապվում է Գեղամի անվան հետ, ով Հայկազունիների տոհմի 5-րդ թագավորն էր և հայ ազգի լեգենդար նախահայր Հայկի ժառանգներից մեկը: Գեղամի անունով են կոչվել նաև Գեղամա լեռները և Գեղամա լիճը, որը ներկայումս հայտնի է որպես Սևանա լիճ:

Գեղարքունիքի տեսարժան վայրերը

Սևանա լիճ

Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր  կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3:  Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:

Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից:  Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:

Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):

Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների: 

Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը: 

Լճի ափամերձ ստորջրյա աշխարհը բավականին հետաքրքիր և բազմազան է: Այստեղ դուք կարող եք տեսնել ստորջրյա ժայռեր, ձկների վտառներ, ջրիմուռներ, խորտակված նավակներ և այլն: Սևանա լճում սուզվելու սեզոնը սկսվում է հուլիս ամսից և ավարտվում է սեպտեմբերին:

Եվ իհարկե, ձեր ուղևորությունը դեպի Սևան չի լինի լիարժեք առանց Սևանի թերակղզու եւ նրա շրջակայքի պատմամշակութային տեսարժան վայրերի այցելության:

Սևանավանք

Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։

Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:

Սևանավանքը մեկն է այն 30 եկեղեցիներից, որ արքայադուստր Մարիամը խոստացել էր կառուցել ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու: Այնուամենայնիվ, թերակղզին կրոնական և կրթական կենտրոն էր դեռևս Սևանավանքի վանական եկեղեցիների կառուցումից դարեր առաջ: Թերակղզու Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի կողմից: Ենթադրվում է, որ եկեղեցին ավերվել է երկրաշարժից՝ 995 թվականին:

Վազգենյան աստվածաբանական դպրանոց

Վազգենյան աստվածաբանական ակադեմիան նույնպես գտնվում է թերակղզում, Սևանավանքից ոչ շատ հեռու: Ակադեմիան հիմնադրվել է 1990 թ.-ին և կոչվել է Վազգեն Ա Վեհափառի անունով: Այն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անմիջական հսկողության ներքո և պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն: 

Դուք չեք կարող մտնել դպրանոց, սակայն Սևանավանք տանող ճանապարհից կարելի է տեսնել այս հոգևոր ուսումնական հաստատության սև շենքը:

Մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի հաշվեհամարի, Գեղարքունիքի մարզի բնակչությունը 235 075 մարդ է: Բացի հայերից, այստեղ բնակվում են նաև եզդիներ, քրդեր և ռուսներ:

Գեղարքունիքի մարզի կլիման

Գեղարքունիքի կլիման ավելի զով է, քան Հայաստանի մյուս մարզերինը: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան: Հունվարին ջերմաստիճանը կարող է հասնել մինուս 6-ի, իսկ հուլիսին բարձրանալ մինչև 16 աստիճան: Ընդհանրապես, եղանակը քամոտ է: Քամիները հատկապես ուժգին են ձմռանը: 

Գեղարքունիքի մարզի լեռնաշղթաներ

Ա

Գ

Դ

Ծ

Կ

Ս

Վ

Ք

Գեղարքունիքի մարզի լեռներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Թ

Ժ

Ի

Լ

Խ

Ծ

Կ

Ձ

Ճ

Մ

Յ

Ն

Շ

Ո

Պ

Ս

Վ

Տ

Ց

Փ

Օ

Գեղարքունիքի մարզի գետեր

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Ը

Թ

Լ

Խ

Ծ

Կ

Հ

Ձ

Մ

Ն

Շ

Ո

Չ

Պ

Ջ

Ս

Վ

Տ

Ց

Փ

Ք

Գեղարքունիքի մարզի լճեր

Ա

Գ

Լ

Ս

Կոտայքի մարզ

Kotayk
Kotayk
Խոշոր քաղաքներ

Աբովյան

Հրազդան

Չարենցավան

Եղվարդ

Բյուրեղավան

Նոր Հաճն

Ծաղկաձոր

Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը: 

Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն ​​օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:

5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։

Կեչառիսի վանական համալիրը

Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։

Կեչառիսի վանքի լեգենդը

Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ: 

Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:

Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 – 13-րդ դարեր):

Կոտայքի մարզի կլիման

Մարզի կլիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ծաղկաձորում ձմռանը մեղմ և արևոտ է, ամռանը՝ զով և թարմ (հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +18 С է, հունվարին՝ -6 С):

Այստեղ կգտնեք հանգստանալու և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լավագույն հանգստյան տները և հյուրանոցները, ինչպես նաև ձեր տրամադրության տակ կլինեն լողավազաններով և մարզասարքերով հագեցված սպորտային համալիրներ։ 

Կոտայքի մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի, Կոտայքի բնակչությունը կազմում է 254 397 մարդ, որից 98,08% -ը հայեր են, 1,26% -ը՝ եզդիներ, ռուսներ, քրդեր, ասորիներ, հույներ և ուկրաինացիներ:

Հրազդան

Hrazdan

Հրազդանը Կոտայքի մարզի վարչական կենտրոնն է: Քաղաքի միջով են հոսում և միախառնվում Հրազդան և Մարմարիկ գետերը: Ասում են, որ ներկայիս քաղաքի տեղում ճահիճ է եղել: Այժմ քաղաքի կենտրոնում շենքեր, զբոսայգիներ, սրճարաններ և խանութներ են: Հրազդանի Ախթա Աղբյուրակ թաղամասի եղևնիների այգում կարելի է զբոսնել, մաքուր օդ շնչել և վայելել բացվող հիասքանչ տեսարանը:

Հրազդանի բնակիչները այստեղ են եկել Սասունից, Մուշից, Կարսից, Արցախից, Բաքվից և այլ վայրերից: 1946-1960 թվականներին քաղաքում հաստատվել են հայրենադարձներ Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից և Կիպրոսից: Լինելով տարբեր վայրերից, նրանք բերել են իրենց ավանդույթներն ու սովորությունները՝ ստեղծելով յուրօրինակ մշակութային խճանկար:

Հրազդանի դրամատիկական թատրոնը և Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը գտնվում են Հրազդանի քաղաքային այգու մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի անտառ: Քաղաքի գեղեցիկ վայրերից է «Ծովինար» կոչվող արհեստական ​​լիճը, որտեղ տեղացիները սիրում են զբոսնել և ժամանակ անցկացնել: Լճի ափին կա մի արձան, որը տեղի բնակիչները անվանում են «ջրից դուրս եկող աղջիկ»:

Մակրավանքի եկեղեցական համալիրը գտնվում է Հրազդան քաղաքի Մակրավան շրջանում: Վանական համալիրը ներառում է 11-րդ դարի կիսավեր ավերակ մատուռը և 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Կոտայքի մարզի լեռներ

Հատիս լեռ։ Լեռնագագաթ Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի  հս-արլ-ում, Կապուտան գյուղից 2,5 կմ հվ-արլ: Բարձրությունը 2528 մ է: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված ձորակներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը,որտեղից սկիզբ է առնում Երևան քաղաքի առաջին ջրմուղը(1912 թ): Հատիսի գագաթին կա գետնափոր խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում:

Արայի լեռ հանգած հրաբուխը գտնվում է Արագածի հարավ-արևելքում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2605 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից:  Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ:  Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին՝ պատժելու համար։ Հանդիպում է հովվին, ով վախենալով նրանից հայտնում է Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանն ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ցած նետում այնտեղից։ Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Ծաղիկի անվամբ էլ Արայի լեռան վրա գտնվող մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրն էլ համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։Թեղենիս լեռ։ Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

ԹեժլեռԹեժ Աճմեդ, Թեժ լեռ, Թեժսար, լեռնագագաթ Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Բարձրություն 3101 մ։ Ներժայթուք է՝ կազմված էոցենի հրաբխային ապարներից (նեֆելինային սիենիտներ, գրանիտներ)։ Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։ Մարգահովիտ գյուղից 7 կմ հարավ-արևմուտք։

Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)։ Լեռնահամակարգն ունեցել է տարբեր անվանումներ, որոնք տրվել են տեղաբնիկ հայերի և Հայաստանում հետագայում բնակություն հաստատած ժողովուրդների կողմից։ Առավել հայտնի և հին անվանումը Գեղամա լեռներն է։ Հայտնի է եղել նաև Գեղամի լեռներ, Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունյաց լեռներ անուններով։ Հետագայում թյուրքալեզու ազգերի կողմից տրվել է Ահմանգան, Ահմանկան և Ղանլը Գյոլ անունները։

Ջրագրություն

Մարմարիկ գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։

Հրազդան գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում,  Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Նազելի լիճ։ Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռներում։ Գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Նազելի լիճն անվանում են նաև Բադի լիճ։

Ակնա լիճ։ Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Արագածոտնի մարզ

Aragatsotn
Aragatsotn
Խոշոր քաղաքներ

Աշտարակ

Ապարան

Թալին

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ

Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ​​ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։ 

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի կլիման

Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Արագածոտնի մարզի բնակչությունն ու էթնիկ խմբերը

Ըստ պաշտոնական մարդահամարի, Արագածոտնի բնակչությունը կազմում է 132.925 մարդ: Բացի հայերից, այնտեղ բնակվում են նաև եզդիներ և քրդեր:

Աշտարակ

Ashtarak

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Քաղաքային շուկան գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Այստեղ կարող եք հետևել ավանդական լավաշի պատրաստման գործընթացին: Կամրջի տակ բազմաթիվ ռեստորաններ, առողջարաններ և լողավազաններ են, որտեղ կարելի է հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել:

Եթե ​​լինեք Աշտարակում, այցելեք Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը, ապա կանգ առեք պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Թոնրատան» մոտ և վայելեք իսկական հայկական լավաշ: Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում: Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։

Նախքան քաղաքից մեկնելը կարող եք նաև այցելել “Այրուձի” ձիարշավարանը՝ ձի քշելու կամ պարզապես կենդանիների հետ շփվելու համար։ Հավատացեք, այս վայրն իսկապես անմոռանալի է։

Լեռնագրություն

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը:

Արագածոտնի մարզ — Իմ կախարդական մոլորակը

Հանգած հրաբխային լեռնազանգված է Արտենին՝ Արագածի հարավարևմտյան ստորոտին։ Արտենիի վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն), բնորոշ են մինչշելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին։ Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Ջրագրություն

Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Գեղարոտի ջրվեժ։ – Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է գտնվում։ Շատ նման է Թռչկան ջրվեժին։

Մոնթեի ջրվեժը գտնվում է Արագած լեռան խառնարանից փոքր-ինչ ներքև:

Քասախի ջրվեժ։ – Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։ Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմաց։ Քասախ գետի ակունքները սկսվում են Արագած լեռան բարձունքից և հոսում դեպի Արարատյան դաշտավայր:

Տավուշի մարզ

Tavush
Tavush
Տավուշի մարզը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Այն սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին: Մարզի կլիման մեղմ է և խոնավ: Տավուշի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով:
Մարզի վարչական կենտրոնը Իջևանն է, մյուս մեծ քաղաքները՝ ԴիլիջանըԲերդըՆոյեմբերյանը և Այրումը: Իջևանը շրջապատված է անտառածածկ լեռներով: Քաղաքը հայտնի է իր ձեռագործ գորգերով, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Եթե ​​գինու սիրահար եք, այստեղ կարող եք գտնել Հայաստանի գինիների ամենամեծ տեսականին: Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջատար գործարաններից է։
Տավուշի մարզի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով: Այն հիանալի վայր է, մանավանդ աշնանը, երբ ծառերը փոխում են իրենց գույնը` ստեղծելով հեքիաթային տեսարան: Մարդիկ համեմատում են այս աշնանային պատկերը գունագեղ գորգի հետ:
Այս շրջանը հայտնի է իր առողջարաններով և հիանալի վայր է պասիվ հանգստի սիրահարների համար: Տավուշի ամենահայտնի և գեղեցիկ վայրերից մեկը Պարզ լիճն է՝ հիանալի գողտրիկ լիճ անտառի սրտում, որն արտացոլում է երկինքն ու փարթամ ծառերը:
Տավուշի մարզի տեսարժան վայրերը
Դիլիջանի ազգային պարկ
Դիլիջանը, թերևս, Տավուշի մարզի ամենագեղեցիկ քաղաքն է: Այն Հայաստանի խոշոր առողջարանային քաղաքներից է: Դիլիջանի ազգային պարկը հայտնի է անտառային լանդշաֆտով, հարուստ բուսական և կենդանական աշխարհով, հանքային ջրերի աղբյուրներով, բնական և մշակութային հուշարձաններով:
Դիլիջան ազգային պարկի հարևանությամբ տեղակայված են Հաղարծինի վանական համալիրը (10-13-րդ դարեր) և Գոշավանքը (12-13-րդ դարեր):
Գոշավանք
Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցու նախկին անունը Նոր Գետիկ էր, սակայն Մխիթար Գոշի մահից հետո եկեղեցին վերանվանվել է Գոշավանք՝ ի պատիվ նշանավոր հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական, կրթական և մշակութային կենտրոն էր, որտեղ Գոշն ապրել և աշխատել է շուրջ 25 տարի:
Համալիրը ներառում է երկու եկեղեցիներ, գավիթ, երկհարկանի գրատուն-զանգակատուն և բազմաթիվ խաչքարեր: Վանական համալիրի մոտակայքում գտնվում է Սուրբ Գևորգ կոչվող փոքր գմբեթավոր եկեղեցին: Վանքն ունեցել է դպրոց և գրադարան, որտեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր: Դպրոցում դասավանդվել է հայերեն, լատիներեն, հունարեն, քերականություն, փիլիսոփայություն, երաժշտություն, նկարչություն և այլ առարկաներ:
Մակարավանք
Մակարավանքը ևս մեկ տեսարժան վայր է Տավուշի մարզում, որը կառուցվել է 13-րդ դարում: Համալիրի գլխավոր եկեղեցին (1205) ունի լայն, լուսավոր և տպավորիչ կառուցվածք: Ներքին պատերի յուրօրինակ քանդակները համարվում են հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներ: Սուրբ Աստվածածինը վանքի ամենահին եկեղեցին է, որը կառուցվել է 1198 թ.-ին: Վանքի հյուսիսային մասում կա նաև 10-րդ դարի մի փոքրիկ մատուռ: 
Լաստիվերի քարանձավը
Տավուշի մեկ այլ գեղատեսիլ վայրերից է Լաստիվերը՝ հոյակապ մի վայր, Տավուշի մարզի հեքիաթային բնությունը վայելելու համար: Լաստիվերը կատարյալ է նաև էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար: Այստեղ տանող արահետը սկսվում է Ենոքավան գյուղից: Մոտ մեկ ժամ է հարկավոր դժվարանցանելի ճանապարհով այստեղ հասնելու համար, սակայն հրաշալի տեսարանները, որ կբացվեն ձեր արջև արժեն դրան։
Վայրն ուղղակի հեքիաթային է՝ փայտե տաղավարներով, քոթեջներով, ծառերի վրա կառուցված տնակներով և մեծ խարույկատեղիով: Փայտե կառույցներից ոչ շատ հեռու, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Լաստիվերի ջրվեժը։ Եվ իհարկե, Լաստիվերի քարանձավն ինքնին աննկարագրելի հետաքրքիր և խորհրդավոր վայր է՝ այցելելու և բացահայտելու համար:
Տավուշի մարզի կլիման
Տավուշը կոչվում է «անտառների շրջան»: Այստեղ կլիման մեղմ է և խոնավ:
Տավուշի մարզի բնակչությունը
Ըստ 2011 թվականի հաշվեհամարի Տավուշի մարզում բնակվում է 128 609 մարդ: XVIII դարի սկզբին Արցախից զգալի թվով մարդիկ տեղափոխվել են Տավուշ:

Իջևան


Ijevan

Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին:
Քաղաքի անվանումը նշանակում է «հյուրանոց», քանի որ ներկայիս քաղաքի տեղում հնում եղել են շատ իջևանատներ, որոնք սպասարկել են այստեղով անցնող միջազգային առևտրական ճանապարհը։ 
Ասում են, որ Արտավազդ I-ին արքան կառուցելով Իջևանը, Հայաստանի տարբեր մասերից այստեղ է բերել հազարավոր գեղեցիկ աղջիկներ և տղաներ, որպեսզի նրանք ամուսնանան և գեղեցիկ երեխաներ ունենան։ Իջևանցիներն ասում են, որ իրենք քաղաքի այդ առաջին գեղեցիկ բնակիչների ժառանգներն են։ 
Իջևանի տեսարժան վայրերը
Իջևանն ունի գեղեցիկ բուսաբանական այգի, որը հիմնվել է 1962 թվականին։ Այգու բույսերի հավաքածուն ներառում է շուրջ 625 տեսակ բույսեր։ Այգին հրաշալի վայր է բնության գրկում զբոսնելու և ժամանակ անցկացնելու համար։ Քաղաքի կենտրոնում կա մի գողտրիկ այգի և լիճ, որը կոչվում է «Սպիտակ ջուր»։ Այստեղ սիրում են հավաքվել տեղի երիտասարդները։ 
Իջևանից ոչ հեռու՝ Աջաջուր կոչվող գյուղի մոտ գտնվում է 10-րդ դարի հայտնի Մակարավանք վանական համալիրը։ Վանքը տեղակայված է Տավուշի գեղատեսիլ անտառների գրկում։ Այս վայրը շատ է սիրված է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների կողմից։ Իջևանի մոտակայքում գտնվող մեկ այլ սիրված վայր է Կիրանց վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում։ 
Իջևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ենոքավան գյուղը, որը հայտնի է իր «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ով։ Այս զվարճանքների այգին առաջարկում է շուրջ 8 էքստրեմալ ծառայություն և հանդիսանում է տարածաշրջանում էքստրեմալ սպորտով զբաղվելու համար նախատեսված եզակի գոտի։
Այգու ծառայությունների շարքում ամենամեծ հետաքրքրությունը վայելում է զիփլայնը, որն ունի 200-300 մ բարջրության վրա գտնվող 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ երկարությամբ։ 
Ենոքավանի՝ անտառում գտնվող «Ապագա» ռեզորթը ողջունում է իր հյուրերին և առաջարկում լիարժեք հանգիստ բնության գրկում։ Այնպես որ, եթե սիրում եք էքստրեմալ սպորտաձևեր և հանգիստ բնության գրկում, ապա այս վայրը հենց ձեզ համար է։ 
Իջևանը հայտնի է նաև իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Քաղաքը հայտնի է նաև իր գինու գործարանով, որը գինու և կոնյակի արտադրության Հայաստանի առաջատար ձեռնարկություններից է։ Այսպիսով, Իջևանում կարող եք դիտել գորգագործության գործընթացը և համտեսել իսկական հայկական գինիները։

Մակարավանք

Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է:
Համալիրի գլխավոր և ամենահին եկեղեցին կառուցվել է 1205 թ-ին (X-XI դդ.) ըստ նրա կողքին կանգնեցված խաչքարի արձանագրության, այն կարմրավուն տուֆից է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածքով եկեղեցի է: Եկեղեցու մուտքը գտնվում է արևմտյան մասում, որով այն հաղորդակցվում է գավիթի հետ: Խորանի ճակատային մասը զարդարված է բուսական և երկրաչափական զարդանկարներով:
Մակարավանքը վերջին անգամ վերականգվել է 1970-1980թթ.: Այսօր վանքը, որն իր գեղարվեստական արժեքով դասվում հայկական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների, ինչպիսինն են Բղենո Նորավանքը, Գանձասարը և Սուրբ Խաչը, գտվում է կործանման եզրին: Նրա քադնման պատճառները մի քանիսն են: Առաջի պատճառը սողանքներն են: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ անդեզիտը, որն օգտագործվել է վանքի շինարարության ժամանակ, չի դիմանում խոնավությանը և փշրվում է:


Տավուշի մարզի գետեր

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Թ

Լ

Խ

Ծ

Կ

Հ

Ձ

Ճ

Մ

Շ

Ո

Ջ

Ս

Վ

Տ

Ց

Ք

Տավուշի մարզի լճեր

Գ

Պ

Տավուշի մարզի ջրամբարներ

Ա

Բ

Խ

Հ

Տ

Ք

Տավուշի մարզի լեռնաշղթաներ

Ա

Բ

Գ

Ի

Խ

Ծ

Կ

Հ

Մ

Ո

Պ

Վ

Տ

Փ

Տավուշի մարզի լեռներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Թ

Ի

Լ

Խ

Կ

Հ

Ձ

Ճ

Մ

Ն

Շ

Ո

Պ

Ս

Տ

Ց

Ք

Օ

Լոռի մարզ

Lori
Lori
Խոշոր քաղաքներ

Վանաձոր

Ալավերդի

Ստեփանավան

Սպիտակ

Տաշիր

Ախթալա

Թումանյան

Շամլուղ

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են ԱլավերդինՍպիտակըՍտեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Լոռու տեսարժան վայրերը

Հաղպատի վանք

Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։  

Հաղպատի վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունյաց թագավոր Աշոտ III- ի և Խոսրովանույշ թագուհու կողմից: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սբ․ Ստեփանոս (1232), երկու գավիթ, սեղանատուն, գրատուն և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ՝ մասնավորապես խաչքարեր:

Սանահինի վանք

Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը: 

Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում: Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ խաչագմբեթ տիպի եկեղեցիներից է: Արտաքին և ներքին պատերը զարդարված են քանդակներով և փորագրություններով։

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն ​​վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ


Ախթալա
 վանական համալիրը աննման և յուրօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ պահպանված որմնանկարներով։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ և սրբերի պատկերներ։ Տեղանքի շքեղ բնությունը կրկնապատկում է մարդակերտ հրաշալիքի գեղեցկությունը։ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱԽԹԱԼԱՅԻ ՄԱՍԻՆ

  • 1Կյուրիկյան Բագրատունիների օրոք՝ վանքի տարածքը 10-րդ դարում շրջապատվել է պարսպով: Ամրոցի պատերը ձգվում են հյուսիսից հարավ: Գլխավոր մուտքը հյուսիսից է. դա մի հզոր, մեծ դարպաս է: Երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով: 
  • 21887-1889 Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ, երկրաբան Ժակ դե Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 8-րդ դարի պալատական դամբարաններ: Այստեղ նույնպես դամբարան կար, որտեղ մարդիկ թաղվում էին նստած:
  • 31976–78-ին վանքը մասնակի վերանորոգվել է: Գետնափոր ուղիներում կարելի է նկատել կոյուղու մնացորդներ:

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Քոբայրի վանական համալիրը բաղկացած է գլխավոր դարպասներից, սեղանատնից, Կաթողիկե եկեղեցուց, մատուռից, Մարիամաշեն եկեղեցուց, զանգակատնից, գերեզմանատնից: Վանական համալիրի անունը մեկնվում է որպես ՛«քարանձավ», որոնք շատ են վանքի շրջակայքում: Միջին դարերում վանական համալիրը ծառայել է ոչ միայն որպես մշակութային կենտրոն, այլ նաև եղել է վայր, որտեղ կրկնօրինակվել են ձեռագրեր: Այստեղ ապրել է հայ պատմաբան և աստվածաբան Դավիթ Քոբայրեցին: Վանական համալիրի առավել հին շինությունները կառուցվել են XII դարում: Խորանի պատերը զարդարված են ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական ճարտարապետական ոճով․ պատկերված են մարգարեների կերպարներ, որոնք բավականին լավ են պահպանվել: Ներկայումս կիսավեր ճարտարապետական համալիրում ընթանում են վերակառուցման աշխատանքներ:

Քոբայրի վանական համալիր
Քոբայրի վանական համալիր
Քոբայրի վանական համալիր

ԱՐԴՎԻԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ


Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև  Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։ Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին (Կաթողիկոս 717-728 թթ)։ Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքը, որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր։

ՀՈՌՈՄԱՅՐԻ ՎԱՆՔ

Հոռոմայրի վանքը առաջին անգամ հիշատակվել է VII դարում: Այն բաղկացած է շինությունների երկու խմբից: Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը՝ Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ։ Ձորի մեջ ծվարած սրբավայրը տեսնելու համար՝ անհրաժեշտ է սկսել ճանապարհը Օձունից: Նախկինում դժվարանցանելի կածանը հիմա արդեն քայլուղի է դարձել:

Հոռոմայրի վանք
Հոռոմայրի վանք

ԼՈՌԵ ԲԵՐԴ


Լոռե բերդը
 կառուցվել է XI դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո XVIII դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն ու ժամանակի ընթացքում բնակչության թիվը ևս նվազեց: 1920-30-ականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

Լոռե բերդ
Լոռե բերդ

Լոռու Մարզի կլիման

Լոռու մարզն ունի համեմատաբար խոնավ կլիմա: Միջին և բարձր շրջաններում կլիման լեռնային է՝ երկար և ցուրտ ձմեռներով: Ամառը տաք է և խոնավ: Տարեկան տեղումները 600-700 մմ:

Լոռու Բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի, շրջանի բնակչությունը 235 537 մարդ է: 98.10% -ը՝ հայեր, 1.34% -ը՝ ռուսներ: Այստեղ ապրում են նաև եզդիներ, հույներ, ուկրաինացիներ:

Վանաձոր

Vanadzor

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական ​​շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով:

Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Ներկայիս Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարում, ինչի մասին վկայում են Թագավորանիստ և Մաշտոց բլուրների վրա հայտնաբերված դամբարանները և այլ հնագիտական հուշարձաններ։ Ներկայիս քաղաքի տարածքը եղել է Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը, որը Մեծ Հայքի 13-րդ նահանգն էր:

Վանաձորի տեսարժան վայրերը

Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել: 

Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:

Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին: 
2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։

Վանաձորում կան մի շարք կարևոր պետական ​​համալսարաններ և քոլեջներ։ Քաղաքը հայտնի է նաև իր «Հորովել» ժողովրդական պարային համույթով (հիմնադրված 1958 թ.), Վանաձորի կամերային երգչախմբով (1989 թ.) և կամերային նվագախմբով (1993): Վանաձորում են ձևավորվել նաև Հայաստանում հանրահայտ ռոք խմբերից մի քանիսը:

Քաղաքում գործում են մի քանի թատրոններ՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Երաժշտական ​​թատրոնը, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը և Վանաձորի տիկնիկային թատրոնը:

Բնակիչների սիրելի վայրերից մեկը կենտրոնից ոչ հեռու գտնվող արհեստական ​​լիճն է: Այն հատկապես մարդաշատ է ամռան շոգ օրերին, երբ երեխաները, և ոչ միայն նրանք, լողում և զվարճանում են լճի ափին: Մոտակայքում է գտնվում է հայտնի «Վանաձոր Արմենիա» առողջարան և հյուրանոցային համալիրը։

Ամառային շոգ երեկոներին տեղի բնակիչները սիրում են զբոսնել այգիներում և փողոցներում, ինչպես նաև Հայքի հրապարակում, որը շրջապատված է գեղեցիկ կառույցներով: Հրապարակի կենտրոնում գործում են տարածաշրջանում նախատիպը չունեցող նորաբաց լուսաձայնային շատրվանները։ Այնպես որ, բարի գալուստ Վանաձոր, որը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և խաղաղ քաղաքային կյանքը՝ դանդաղ տեմպով և ներդաշնակությամբ։

Լեռնաշխթաներ

  • Ջավախքի լեռնաշղթա
  • Բազումի լեռնաշղթա
  • Փամբակի լեռնաշղթա
  • Գուգարաց լեռներ
  • Վիրահայոց լեռներ

Լոռու մարզի ջրագրությունը

Մեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիր գետի վրա։

Լոռու ջրանցք, սկիզբ է առնում Տաշիրի ձախ ափից և ոռոգում է Լոռու մարզի հողատարածքները։

  • Աղստև
  • Անտառամուտ
  • Աչեր
  • Աչքաջուր
  • Գարգառ
  • Գետիկ
  • Դեբեդ
  • Ձորագետ
  • Փամբակ
  • Մեղրագետ
  • Չիչկան
  • Սպիտակ (գետ, Սևջուրի վտակ)
  • Սպիտակ (գետ, Փամբակի վտակ)
  • Սևջուր (գետ, Լոռու մարզ)
  • Վանաձոր (գետ)
  • Վարդաջուր
  • Տաշիր

Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Մարզկենտրոնը`   Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Խոշոր քաղաքներ

Գյումրի

Արթիկ

Մարալիկ

Պատմաճարտարապետական հուշարձանները։

Արթիկի եկեղեցիները

Լմբատավանք – կանգուն VI-VII դդ.

Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտքում, բարձունքի լանջին է գտնվում Լմբատավանքը: Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցին (6-7դդ.) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով:

Ճարտարապետական առանձնահատկություններն են՝

  • հս. և հվ. ուղղանկյուն թևերը՝ թազի փոխարեն ծածկված գմբեթարդներով (եզակի է Հայաստանում)
  • Ավագ խորանը առանց լուսամուտի
  • հս-արմ սենյակը:

11-րդ դարում ոմն Կարապետ իր միջոցներով Լմբատավանքի համար ջուր է անցկացրել: 1191-ին իշխան Վահրամ Պահլավունու որդի վանահայր Բարսեղը, ըստ Գմբեթի արձանագրության, ՙՙանօրեններից՚՚ սելջուկներից, հետ է գնել Լմբատավանքը, վանքին նվիրել Ցիցք գյուղը և վերստին ջուր անցկացրել:

Լմբատավանք

1954-ին պեղումներ են կատարվել Լմբատավանքի շուրջը. գտնվել են խաչքարերի պատվանդաններ, 9-10դդ. գերեղմաններ, քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ (նախապես եկեղեցին կղմինդրածածկ է եղել): 1955-ին վերանորոգվել են Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու պատերը, վերականգնվել տանիքի և գմբեթի տուֆե ծածկասալերը:

Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու որմնանկարները վազ քրիստ. հայկ. մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ և մեծարժեք նմուշներից են:

Լմբատավանքի որմնանկարները հասուն գեղ. միջավայրի ծնունդ են և սերտ աղերսներ ունեն 7-րդ դարի հայկական այլ որմնանկարների, ինչպես նաև հայկ. մանրանկարչության հայտնի ամենահին օրինակների հետ:

Արթիկի Սուրբ Գրիգոր եկեղեցի կիսավեր – 7-րդ դար

Արթիկ բնակավայրը Հայաստանի ամենահին ու հայտնի վայրերից մեկն է: Այդ մասին են վկայում նրա տարածքում պահպանված բազմաթիվ հուշարձանները, որոնք առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մեջ:  Արթիկ քաղաքի շրջակայքում կան  հրաբխային տուֆի մեծ պաշարներ: Հիմնականում  քաղաքի բոլոր շենքերը կառուցված են այս քարից: Դրանցից մեկը Սուրբ Գևորգ եկեղեցին է: Հայտնի չէ, թե կոնկրետ երբ է կառուցվել այս գեղեցիկ կառույցը: Ճարտարապետական ​​և շինարարական առանձնահատկությունների վերլուծության համաձայն  եկեղեցին թվագրվում է VII դարի կեսերից:

Արթիկի սուրբ Գևորգ եկեղեցու վիմական արձանագրություններ - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Սբ. Գրիգոր եկեղեցին խաչաձև հատակագծով և կենտրոնագագաթով կառույց է։ Արևելյան կողմերում կան քառակուսի հիմքով խորաններ, արևելյան պատերի մեջ կան աբսիդաձև փոքրիկ խորշեր։ Իսկ հյուսիսային կողմը խաչթև է, ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները՝ ներսից կիսակլոր, դրսից՝ բազմանիստ։ Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով։ Եկեղեցու աղոթասրահը ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, մեզ է հասել ավերված վիճակում։ Կա 2 մուտք, մեկը արևմտյան կողմից է և գլխավորն է, իսկ մյուսը՝ հարավից։ Հյուսիսային և արևմտյան ճակատները նման են միմյանց, և նիստերի անկյունները ընդգծված են զույգ կիսասյուներով։ Խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ։

Եկեղեցին Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆից է կառուցված։ Քարերի վրա չեն պահպանվել գրավոր արձանագրություններ, բայց որմնասյուների խոյակներն և պատուհանների պսակները քանդակված են տարբեր զարդանախշերով՝ խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև։

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հառիճավանքը հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։ Վանքը կառուցվել է 7-13-րդ դարերում: Այս վանական համալիրը, միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաներից է,  հարուստ նուրբ խորաքանդակներով: Համալիրը ներառում է՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, մատուռը, դպրոցը և այլ շինություններ: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թվականին, Իվանե և Զաքարե Զաքարյանների կողմից: Վանքը ծառայել է նաև որպես գիտական ​​կենտրոն850 թվականին Հառիճավանքը դարձավ կաթողիկոսի ամառային նստավայր: Այժմ գործում է՝ հոգևորականների դպրոց, որտեղ ապագա հոգևորականները սովորում և կրթություն են ստանում:

Մարմաշենի վանք

Մարմաշենի վանք վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշեն վանական համալիրը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի զարգացած հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Կառուցվել է Վահրամ Պահլավունու օրոք. 10-րդ դարի կառույց է: Քանի որ Մարմաշենը եղել է Պահլավունիների տոհմային հանգստարանը, վանական համալիրը մեծապես հովանավորվել է նրանց կողմից:

Մարմաշեն - 26 Փետրվարի 2020

Անվան ծագումը

Մարմաշեն վանական համալիրի անվան հետ կապված տարբերակները շատ են: Ղ. Ալիշան իր «Շիրակ» աշխատության մեջ գրում է, որ վանական համալիրն իր անունը ստացել է ճարտարապետի անունից, իսկ Ն. Ք. Նիկողոսյանը կարծում է, որ համալիրը կրում է սրբի անունը: Կան այլ կարծիքներ, որ անունն առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից՝ «Մարիամաշեն»: Չնայած կարծիքների բազմազանությանը, անպատասխան է մնում այն հարցը՝ վանական համալիրն են կոչել գյուղի անունով, թե հակառակը: Վկայություններում համալիրը հանդիպում է նաև «Մարիամ Նիշի» անունով:

Վանական համալիր

Մարմաշենի վանք վանական համալիրի մասին առաջին վկայություններն արել է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը 11-րդ դարում: Ըստ այդ վկայության՝ Մարմաշենը կառուցել է Գրիգոր Պահլավունու որդին՝ Վահրամ Պահլավունին (965-1045թթ.): Վկայելով այն մասին, որ վանական համալիրը եղել է 10-րդ դարի կառույց: Մարմաշեն վանական համալիրի մասին իրենց աշխատություններում հիշատակել են մի շարք պատմիչներ՝ Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին:

Պատմություն

Մարմաշեն վանական համալիրը բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին: Այն առաջին անգամ ավերածությունների է ենթարկվել 1064թ. սելջուկ-թուրքերի արշավանքների արդյունքում: Այս մասին վկայել է արաբ հեղինակ Իբն ալ-Ասիրը: Ավելի ուշ՝ 1225թ. վերանորոգվել է Պահլավունիների շնորհիվ:

Սակայն 1236թ. վանական համալիրը կրկին ենթարկվում է հարձակման՝ այս անգամ մոնղոլների արշավանքների ժամանակ: Այնուհետև, վանական համալիրը ավելի ու ավելի է կորցնում իր երբեմնի տեսքը:
Եվ միայն 19-րդ դարի 30-ականներին Ղարսի գաղթականները հաստատվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ վանական համալիրը փոքր-ինչ վերականգնվում է՝ դառնալով գյուղական եկեղեցի:

Ճարտարապետություն

Մարմաշենի վանք վանական համալիրը ի սկզբանե կազմված է եղել երկու խումբ վանքերից՝ Մեծ և Վերին, որոնք միավորել են Գրիգոր արքեպիսկոպոսի և Խարիփ Մագիստրոսի ջանքերով: Վանական համալիրի կառուցումն ընդհանուր տևել է 41տարի՝ 988-1029թթ.:

Շիրակի մարզի լեռները

Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։

Ընդհանուր Շիրակի մարզի լեռների ցանկը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Թ

Հ

Մ

Շ

Պ

Ս

Ց

Ք

Շիրակի մարզի ջրագրությունը

Ռելիեֆի, կլիմայի և ջրաերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Շիրակի մարզի տարածքն աչքի է ընկնում համեմատաբար թույլ զարգացած ջրագրական ցանցով։ Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին։ Գետային ցանցի խտության գործակցի միջին արժեքը կազմում է 0.53կմ/կմ2 (հանրապետության միջինը մոտ 0.81կմ/կմ2 է)։ Ջրային պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։

Լճերը

• Արփի լիճ

Տեկտոնահրաբխային ծագում ունեցող այս լիճը գտնվում է Շիրակի մարզում: Արփի լիճը, որը ՀՀ-ում մեծությամբ երկրորդն է, գտնվում է 2023 մ բարձրության վրա: Արփիից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լճի միջին խորությունը կազմում է 1.6 մ:
1951 թ-ին լիճն արհեստականորեն մեծացրել են՝ դարձնելով այն ջրամբար, որի ծավալը հասնում է 100մ ³:

Լճի շրջակայքն ունի հարուստ կենդանական աշխարհի բազմազանություն: Մերձակա տարածքներում բնակվում են թռչնատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Արփի լճի հիմնական բնակիչն է հայկական որորը։ Նույնիսկ լճում այս թռչունները իրենց կղզին ունեն, որտեղ նստած հետևում են ազգային պարկի հյուրերի անցուդարձին՝ կղզուց թռչելով ափ, ափից՝ կղզի։ Բնակվում են բարձրադիր լեռնային լճերի շրջակայքում։

Ազգային պարկը շատ գեղեցիկ վայր է արշավներ սիրողների համար։ Այստեղ ամռանը զով է՝ անգամ ամենաշոգ ամիսներին, այնտեղ շատ են տեղումները։ Այդ իսկ պատճառով Արփի լճի երթուղին հիանալի տարբերակ է քաղաքից կտրվելու և ամռան տապից խուսափելու համար։ Լճի արևելյան մասում է գտնվում Արփի լեռը, որն ունի 2200 մ բարձրություն։ Երթուղին շրջանային է, սկսվում է ազգային պարկի գլխավոր մուտքի կողմից՝ լճի մոտից։ Արփի լիճը ամբողջ երկայնքով շրջապատված է կանաչ եղևնիներով։ Արշավի առաջին մասը անցնում է անտառի միջով, այնուհետև ռելիեֆը փոխվում է մարգագետնայինի մինչև լեռան գագաթ։ Գագաթից երևում է Արփին իր ամբողջ գեղեցկությամբ, Ջավախքի ու Եղնախաղի լեռները։ Լեռան վերելքին հաջորդում է թեթև քայլարշավը լճի երկայնքով ճերմակ որորների ուղղորդությամբ։

• Արդենիս լիճ

Լիճը գտնվում է Արդենիս գյուղի անմիջական հարևանությամբ։

• Ազատան լիճ

Լիճը գտնվում է Գյումրիից 3 կմ հարավ։

• Թագավորական լիճ

Արագած լեռ, Ամբերդ գետից 1 կմ դեպի արևմուտք, մինչև Մանթաշի ջրամբար մտնելը։

Գետերը

Տարածքում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով։ Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում և Ախուրյանի վտակներին են միախառնվում Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ։ Ախուրյան գետը համարվում է Շիրակի մարզի ջրային հիմնական զարկերակը։ Գետի ընդհանուր երկարությունը 186 կմ է, որից Շիրակի մարզում` մոտ 105 կմ։ Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը, այն սկիզբ է առնում Արփի լճից, մոտ 70 կմ երկարությամբ, գետն ամբողջովին հոսում է մարզի տարածքով, որից հետո միջին և ստորին հոսանքներում սահմանային գետ է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մարմարաշեն գյուղի մոտ ընդունում է Կարս գետը։ Այն ունի 139 կմ երկարություն։ Ախուրյանի համակարգը կազմված է 227 գետակներից։ Ախուրյանն ունի խառը սնուցում։ Սկիզբ առնելով Արփի լճի ջրամբարից` գետն իր հոսանքի ճանապարհին սնվում է նաև ձնհալքի, անձրևների և ստորերկրյա ջրերով։ Գետի ձախակողմյան վտակներից է համարվում Կարկաչունը։

Ծաղկաշեն. գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռների արևմտյան լանջերից և Մեծ Սեպասար գյուղից 2 կմ արևմուտքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 17 կմ է:

Սառնակունքը սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի Մեծ Եղնախաղ լեռան արևելյան լանջից և Զարիշատ գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք ձախից միախառնվում Սև գետին: Երկարությունը 16 կմ է:

Լորագետը սկիզբ է առնում Զարիշատի լեռների լանջերից և հոսելով Լորասար գյուղի արևելյան եզրով, Ծաղկուտ գյուղի հարավային մասում թափվում Արփա լճի ջրամբար։ Երկարությունը՝ 6,5 կմ է:

Քարաղբյուրը գետակ է՝ Չիչկան գետի աջակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռների լանջերից և Ձորաշեն գյուղից 1,5 կմ հարավ միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 3 կմ է:

Հարթաշեն գետը սկիզբ է առնում Ջավախքի լեռների արևմտյան լեռներից և Հարթաշեն գյուղի հարավարևմտյան մասում աջից խառնվում Աշոցք գետին։ Հարթաշենին նաև անվանում են  Խիշ-Խիշ և Խշխիշ։ Երկարությունը 10 կմ է։

Այգաբաց. Այգաբաց նաև անվանում են Իլխիաբի։ Սկիզբ է առնում Շարայի լեռան լանջերից և Ախուրյան գյուղի հարավ-արևելյան մասում ձախից միախառնվում Ջաջուռ գետին։ Երկարությունը 18 կմ է։

Ցողամարգ գետը սկիզբ է առնում Ցողասարի լեռներից և Ամասիա գյուղի արևելյան կողմում ձախից միախառնվում Ախուրյան գետին։ Երկարությունը՝ 12 կմ։

Ճլկան գետ. Ճլկան գետին նաև անվանում են Ձլկան և Ձըլքան։ Գետը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Արագած լեռան արևմտյան լանջերից և աջից միախառնվում Գառնհովիտ գետին։ Երկարությունը 18 կմ է։

Աղբյուր 1, 2, 3

Ջրամբարներ

• Ախուրյանի ջրամբար

ՀՀ ամենամեծ ջրամբարը Ախուրյանն է, որը համանուն գետի միջին հոսանքի վրա կառուցված արհեստական լիճ է` Թուրքիայի սահմանագլխին: Ջրամաբարի մակերեսը կազմում է 41.8 կմ², որից 16.8 կմ²-ը գտնվում է ՀՀ տարածքում։ Ջրի ծավալը 525 մլն մ³ է : Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերից մոտ 33 հազ հեկտարը : Կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով`1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Ջրամբարի ջրօգտագործումը կատարվում է Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով ։ Դա նշանակում է , որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միակողմանիորեն։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։ Երկարություն — 20 կիլոմետր (սահմանի երկայնքով) ։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում։ Ջրի հայլու բացարձակ բարձրությունը 1600 մետր է։ Սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից։

• Կապսի ջրամբար

Կապսի ջրամբարը անավարտ ջրամբար է Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին։ Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։ Ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել է ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել է և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի։

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։

ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես` պատվարի բարձրացմանը, որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր)։

• Կառնուտի ջրամբար

Կառնուտի ջրամբարը գտնվում է Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա` Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք։ Կառուցվել է 1968-1975 թվականներին։ Պատվարը հողային է, ունի 34,6 մ բարձրություն, 713 մ երկարություն։ Կառուցված է համասեռ հողային լիրքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։ Կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով` Խորհրդային Միության տարիներին` հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։

Հիմնականում սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից։ Ձմռանը սառցակալում է։ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։

• Սառնաղբյուրի ջրամբար

Սառնաղբյուրի ջրամբարը արհեստական լիճ է, գտնվում է Սառնաղբյուր գյուղից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում՝ մոտ 1000 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Երկարությունը 3,5 կմ Է, լայնությունը՝ մինչև 160 մ։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։ Սնումը խառն Է, իսկ ձմռանը սառցակալում Է։

• Վարդաքարի ջրամբար

Վարդաքարի ջրամբար կամ Հոռոմի ջրամբար։ Ջրամբարը գտնվում է Շիրակի մարզի Կարկաչան գետի վրա՝ Վարդաքար գյուղի մոտ՝ 1600 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1968 թվականին, վերակառուցվել 1974 թվականին։ Ոռոգում է Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար գյուղերի հողատարածքները։

• Մանթաշի ջրամբար

Մանթաշի ջրամբար, Մանթաշ, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին, 1973 թվականին՝ վերակառուցվել։ Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 միլիոն մ3, օգտակարը՝ 7,9 միլիոն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով։

Աղբյուր 1 2

Русские народные сказки

Русские народные сказки – это одна из древнейших форм повествования, которая в самой простой и игровой форме рассказывает детям не только об окружающем его мире, но и о проявлениях как самого хорошего, так и самого безобразного.

Виды Русских народных сказок

Народные сказки в своей основе подразделяются на три категории. Это сказки о животных, бытовые и волшебные сказки.

Русские народные сказки о животных – это одни из самых древних видов сказок, которые существуют, их корни уходят к временам Древней Руси. В этих сказках яркие и очень запоминающиеся образы, все мы с детских лет помним о Колобке или Репке, и благодаря таким ярким образам ребенок учится пониманию добра и зла. Учится различать черты характера и линии поведения.

Русские бытовые сказки – это сказки, которые наполнены реализмом нашей повседневной жизни. И они настолько близки к жизни, что углубляясь в эти сказки, будьте осторожны, ведь эта грань так тонка, что ваше подрастающее чадо захочет воплотить и испытать некоторые действия на себе или осуществить их в реальной жизни.

Русские волшебные сказки – это мир, в котором волшебство и зло связанное с ним приобретает очень страшные очертания и животрепещущие оттенки. Волшебные сказки – это поиск и спасение девушки, города или мира возложенное на плечи одного героя.

Проанализировав полученные данные, ученые пришли к выводу, что реконструируемые в индоевропейских языках сказки были созданы по мотивам германской, греко-римской и кельтской мифологии. Таким образом, такие сказки, как история про Джека и Бобовый стебель, имели корни в более древних историях, которые берут своё начало еще до разделения индоевропейских языков на группы – то есть около 5000 лет назад.

Самой древней сказкой оказалась сказка “Кузнец и Дьявол”. Основной сюжет истории во всех странах, принадлежащих к индоевропейской языковой группе, от Индии до Скандинавии, примерно одинаков. В истории рассказывается о кузнеце, который заключил сделку со злым сверхъестественным существом, в результате которой он получает силу для сварки любых материалов. По оценкам исследователей этой истории около шести тысяч лет, то есть она берет свое начало еще в Бронзовом Веке.

Можно сказать, что сказки придумал народ. Это полностью народное творчество! Чудесные, волшебные, бытовые и увлекательные истории — все их создавали сами люди на протяжении многих веков. Даже авторы литературных сказок черпали своё вдохновение из старых сюжетов и рассказов, в которых воспевались лучшие человеческие качества: доброта, великодушие, смелость, хитрость, решительность.

Сказка – это не только развлечение для малышей. В ней собраны поучительные истории, в которых отражены верования целого народа. Герои наделены достаточно условными гиперболизированными характерами, их мотивы и действия являются отражением древних славянских ритуалов.

Баба-яга – самый известный персонаж русского фольклора. Между тем это не просто собирательный образ уродливой старухи со склочным характером и свирепыми деяниями. Баба-яга по своей сути – проводник. Лес, в котором она обитает – условная граница между мирами. Костяная нога ей нужна, чтобы духи считали её своей. Обязательное условие «истопить баньку» – ритуальное омовение, совместная трапеза в том или ином виде – тризна, помин у славян. А непременное жилище – избушка на курьих ножках – как раз место перехода в загробный мир. Кстати, куриные ножки никакого отношения к избе не имеют. «Курь» означает «окуривать» – обдавать дымом новое пристанище человека «без окон, без дверей». И детей на самом деле Баба-яга в печку не сажала – это опять же образ инициации малышей у славян, во время которого ребёнка помещали в печь, чтобы защитить его от злых духов.

Водяной – неприятный на вид водный дух, который живёт в водоворотах и водяных мельницах. В жёнах у него девушки-утопленницы, а в прислугах – рыбы. Водяной не упустит шанса затянуть к себе на илистое дно незадачливого ныряльщика. Чтобы он не бесчинствовал, ему несли подарки, особенно дух воды радовался аппетитному гусю. Водяной всегда готов защитить свой родной дом, стоит только рыбаку опрометчиво посягнуть на его владения.

Жар-птица – аналог возрождающегося из огня и пепла Феникса. Как правило, она (либо её перо) и есть цель поисков и скитаний главных героев. Считается, что она олицетворяет свет и тепло, поэтому каждой осенью умирает, а весной появляется снова. Ещё в сказках встречается Сирин – полуженщина-полуптица. Она обладает райской красотой и ангельским голосом, но каждый, кто услышит его, обречён на беды и страдания.

Змей-горыныч – огнедышащий дракон, умеющий летать. В славянском фольклоре он охраняет Калинов мост – доступ в загробное царство, куда простому человеку путь заказан. Число его голов всегда кратно трём (сакральное число славян), что свидетельствует о живучести, за раз его не одолеешь.

Леший – лесной дух. Он то огромен и могуч, то мелок и нелеп, то неуклюж, то ловок. Его стараются избегать, поскольку Леший обладает вредным характером и может завести в чащу лесную – потом выбирайся оттуда. Спастись можно, если надеть одежду наизнанку – так он не узнает свою жертву. В то же время его задабривают, оставляя дары на опушке, потому что это Хозяин леса, без которого невозможна жизнь человека.

«Море дьявола»

Презентация

Тайна Бермудского треугольника продолжает привлекать внимание общественности уже второй век. В вину аномалии, которая якобы находится в районе в Атлантическом океане, ограниченном треугольником, вершинами которого являются Флорида, Бермудские острова и Пуэрто-Рико, ставят загадочные исчезновения 50 кораблей и 20 самолетов.

Точное количество морских и воздушных судов, исчезнувших в Бермудском треугольнике, неизвестно, пишет Express. При этом обломки многих кораблей и самолетов так и не были найдены.

Первые сообщения о необъяснимых событиях, происходящих в зоне Бермудского треугольника, относятся еще к середине XIX века.

Корабль «Эллен Остин» следовал из Лондона в Нью-Йорк в 1881 году, когда команда заметила парусное судно без экипажа на борту, плывущее по Бермудскому треугольнику. Капитан «Эллен Остин» отдал распоряжение взять обнаруженный корабль на буксир корабль. Но вскоре суда потерялись из-за морского шторма.

С кораблем «Мария Целеста» связывают одну из самых известных загадок, окружающих Бермудский треугольник. В 1872 году корабль без команды на борту был найден вблизи Португалии. При этом бригантину, которая выглядела так, словно была готова к отплытию, по неясной причине покинул экипаж. Был цел и груз, и запас продовольствия. Впоследствии исчезновение экипажа корабля связали со следованием через Бермудский треугольник.

В марте 1918 года гигантский американский танкер «Циклоп» исчез во время плавания через Бермудский треугольник. Судно, которое следовало из Бразилии в США, перевозило 309 членов экипажа, а также тысячи тонн марганцевой руды. Транспортный корабль после выхода в рейс больше никогда не видели, никаких следов также не было обнаружено. Судно с экипажем и пассажирами считается одной из самых больших людских потерь в Бермудском треугольнике.

Сегодня этот участок Атлантического океана является оживленным морским путем, однако по-прежнему это часть общемирового фольклора. Ученые предлагают свои объяснения исчезновениям кораблей и судов, отмечая, что Бермудский треугольник сложен для навигации из-за большого количества отмелей, частых циклонов и штормов. Доказательством этой гипотезы служат периодические находки археологов, обнаруживающих затонувшими суда, которые, как считалось ранее, бесследно исчезали.