Գավառ
Սևան
Մարտունի
Վարդենիս
Ճամբարակ
Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է: Շրջանի ամենամեծ քաղաքը և մարզկենտրոնը Գավառ քաղաքն է: Մարզի տարածքի մեծ մասը (1,278 կմ2) ծածկված է Սևանա լճով, որն Անդրկովկասի ամենամեծ լիճն է և հայտնի է մեծ զբոսաշրջային գրավչությամբ:
Գեղարքունիքի անվանումը կապվում է Գեղամի անվան հետ, ով Հայկազունիների տոհմի 5-րդ թագավորն էր և հայ ազգի լեգենդար նախահայր Հայկի ժառանգներից մեկը: Գեղամի անունով են կոչվել նաև Գեղամա լեռները և Գեղամա լիճը, որը ներկայումս հայտնի է որպես Սևանա լիճ:
Գեղարքունիքի տեսարժան վայրերը
Սևանա լիճ
Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3: Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:
Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից: Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:
Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):
Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների:
Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը:
Լճի ափամերձ ստորջրյա աշխարհը բավականին հետաքրքիր և բազմազան է: Այստեղ դուք կարող եք տեսնել ստորջրյա ժայռեր, ձկների վտառներ, ջրիմուռներ, խորտակված նավակներ և այլն: Սևանա լճում սուզվելու սեզոնը սկսվում է հուլիս ամսից և ավարտվում է սեպտեմբերին:
Եվ իհարկե, ձեր ուղևորությունը դեպի Սևան չի լինի լիարժեք առանց Սևանի թերակղզու եւ նրա շրջակայքի պատմամշակութային տեսարժան վայրերի այցելության:
Սևանավանք
Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։
Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:
Սևանավանքը մեկն է այն 30 եկեղեցիներից, որ արքայադուստր Մարիամը խոստացել էր կառուցել ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու: Այնուամենայնիվ, թերակղզին կրոնական և կրթական կենտրոն էր դեռևս Սևանավանքի վանական եկեղեցիների կառուցումից դարեր առաջ: Թերակղզու Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի կողմից: Ենթադրվում է, որ եկեղեցին ավերվել է երկրաշարժից՝ 995 թվականին:
Վազգենյան աստվածաբանական դպրանոց
Վազգենյան աստվածաբանական ակադեմիան նույնպես գտնվում է թերակղզում, Սևանավանքից ոչ շատ հեռու: Ակադեմիան հիմնադրվել է 1990 թ.-ին և կոչվել է Վազգեն Ա Վեհափառի անունով: Այն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անմիջական հսկողության ներքո և պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն:
Դուք չեք կարող մտնել դպրանոց, սակայն Սևանավանք տանող ճանապարհից կարելի է տեսնել այս հոգևոր ուսումնական հաստատության սև շենքը:
Մարզի բնակչությունը
Ըստ 2011 թվականի հաշվեհամարի, Գեղարքունիքի մարզի բնակչությունը 235 075 մարդ է: Բացի հայերից, այստեղ բնակվում են նաև եզդիներ, քրդեր և ռուսներ:
Գեղարքունիքի մարզի կլիման
Գեղարքունիքի կլիման ավելի զով է, քան Հայաստանի մյուս մարզերինը: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան: Հունվարին ջերմաստիճանը կարող է հասնել մինուս 6-ի, իսկ հուլիսին բարձրանալ մինչև 16 աստիճան: Ընդհանրապես, եղանակը քամոտ է: Քամիները հատկապես ուժգին են ձմռանը:
Գեղարքունիքի մարզի լեռնաշղթաներ
Ա
Գ
Դ
Ծ
Կ
Ս
Վ
Ք
Գեղարքունիքի մարզի լեռներ
Ա
- Ալուչալու (լեռնաբլուր)
- Ակնասար
- Ահմանգան (լեռնագագաթ)
- Աղուսարք
- Աղջա-ղուշ
- Ամյուրդ
- Ասեղասար
- Աստծո ճամփա
- Արեգին (2842 մ)
- Արմաղան
- Արտանիշ լեռ
Բ
Գ
- Գանձաքար (լեռ)
- Գավառ (լեռ)
- Գարանլըկ
- Գեղասար (լեռնագագաթ)
- Գեղարքունյաց սար
- Գմբեթ (լեռնագագաթ, Կարճաղբյուր գյուղ)
- Գյոզալդարա (լեռ, Վարդենիսի լեռներ)
- Գնդասար
- Գռասար
Դ
- Դամբարան (լեռ)
- Դեմեր (Գեղամա լեռներ)
- Դեմեր (Դեմերի լեռնագագաթ)
- Դիվասար (լեռնագագաթ)
- Դիտավանք (լեռնագագաթ)
Ե
Զ
Թ
Ժ
Ի
Լ
Խ
Ծ
Կ
Ձ
Ճ
Մ
- Մազազ (լեռ)
- Մակաղաքար
- Մանկունք (լեռնագագաթ)
- Մառախլապատ
- Մասրասար
- Մաքենյաց (լեռնագագաթ)
- Մեծ գլուխ (լեռնագագաթ)
- Մեծ Ծարասար
- Մեծ Հինալ
- Մեծկող
- Միափոր
- Միջնասար
- Մկնասար
- Մշակնոց (լեռնագագաթ)
- Մոզիկներ
- Մոխրասար (լեռնագագաթ, Գեղարքունիքի մարզ)
- Մրգասար
- Մրտախաչ
- Մրտավար
Յ
Ն
Շ
Ո
Պ
Ս
- Սանդուխտասար
- Սառնուտ լեռ
- Սարանար (լեռ)
- Սաքոյիվար (լեռնագագաթ)
- Սելիմի սար
- Սոխասար
- Սպիտակասար
- Սևկատար
- Սևքար լեռ (Լեռնակերտ)
- Սևքար լեռ (Ձորավանք)
- Սևքար լեռ (Մադինա)
Վ
Տ
Ց
Փ
Օ
Գեղարքունիքի մարզի գետեր
Ա
- Ադամխան (գետակ)
- Ազիզլու (գետակ)
- Ազիզներ
- Ակնախառ (գետակ)
- Ակնաջուր (գետ)
- Աղաքար (գետ)
- Աղդաղ (գետ)
- Աղոթաձոր (գետ)
- Այծագետ
- Այրիջա Արևելյան
- Այրիջա Արևմտյան
- Այրիջա Միջին
- Աջ Խորաձոր (գետ)
- Առվակն
- Աստղաձոր (գետ)
- Աստղաձոր (գետակ)
- Ավանիս (գետ)
- Ավերաջուր
- Արգիճի (գետ)
- Արեգունի (գետ)
- Արեգունվո գետ
- Արծաթաղբերք (գետ)
- Արծվանիստ (գետ)
- Արնաձոր (գետ)
- Արտիջուր
- Արտունջ
Բ
- Բաբաջան (գետակ, Սևանա լճի ավազան)
- Բախտակ (գետ)
- Բարեբեր (գետ)
- Բարիձոր (գետակ)
- Բերիավատ (գետակ)
- Բոյդարա
- Բուրաթափա
Գ
- Գալուկթումբ
- Գայլաձոր (գետ, Արգիճիի վտակ)
- Գայլաձոր (գետ, Գռիձորի վտակ)
- Գանձակի գետ (գետակ)
- Գավառագետ
- Գեդաղ
- Գեղամասար (գետ)
- Գեղաջուր
- Գեղարքունիք (գետ)
- Գետադարձ
- Գետիկ (գետ)
- Գետիկ (գետակ, Գեղարքունիքի մարզ)
- Գըրքբուլաղ
- Գժոյի գետ
- Գիժգետ (Գեղարքունիքի մարզ)
- Գյոգչայ (գետ, Սևանա լճի ավազան)
- Գյոքջալի (գետ)
- Գնդակն (գետ)
- Գոմաջուր
- Գոմերի առու
- Գոմշաջուր
- Գռիձոր (գետ)
Դ
Ե
Զ
Ը
Թ
Լ
Խ
- Խաղկան (գետ)
- Խաչաղբյուր (գետ, Գեղարքունիքի մարզ)
- Խաչաղբյուրիջուր
- Խաչիջուր (գետ)
- Խորաձոր (գետ)
- Խորձյա (գետ)
Ծ
Կ
- Կաթնագետ (գետ)
- Կաթնաղբյուր (գետ, Գեղարքունիքի մարզ)
- Կաղամբաջուր (գետ)
- Կաղնուտ (գետ)
- Կապույտջուր
- Կարճ աղբյուր
- Կարճաղբյուր (գետ)
- Կարմրաջուր (գետ, Գեղարքունիքի մարզ)
- Կեռջուր (գետ)
- Կոթիկ
- Կութ (գետ)
- Կուկուձոր (գետ)
Հ
Ձ
Մ
Ն
Շ
Ո
Չ
Պ
Ջ
Ս
- Սակավաջուր
- Սամոյիվարիձոր (գետակ)
- Սարանար (գետ)
- Սաքոյիվար (գետ)
- Սելավգետակ
- Սոթք (գետ)
- Սոնայի աղբյուր
- Սպիտակաջուր (գետ, Գեղարքունիքի մարզ)
- Սևաջուր
Վ
Տ
Ց
Փ
Ք
Գեղարքունիքի մարզի լճեր