ԱՆԳԻՏԱԿԻՑ ՏՈՒԺԱԾ

Մոտենալով տուժածին՝ անհրաժեշտ Է զննել նրան՝ նրա վիճակը գնահատելու, վնասվածքների տեսակները և ծանրությունը պարզելու համար։ Տուժածի զննումը պետք Է կատարել արագ և ճիշտ հերթականությամբ։ Տուժածի զննումը պայմանականորեն բաժանվում Է առաջնային և երկրորդային զննման։
Առաջնային զննում
Մարդու մարմինը կազմված Է բջիջներից, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ Է թթվածին։ Կենսական կարևոր՝ նյարդային, շնչառական և արյան շրջանառության համակարգերի գործունեության լուրջ խանգարման դեպքում բջիջների թթվածնով մատակարարումը կտրուկ նվազում Է, որը կարող Է կարճ ժամանակում հանգեցնել մահվան։
Առաջնային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ Է ստուգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը, այսինքն`
Գիտակցության շնորհիվ իրականացվում է կապն արտաքին միջավայրի հետ։ Դրա շնորհիվ վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձվելու վտանգին։
Անգիտակից տուժածի մոտ թուլանում են բոլոր մկանները, այդ թվում նաև լեզուն, որը կարող է ետ գնալ և փակել շնչուղիները։ Տուժածի մոտ կարող է լինել ակամա փսխում։
Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածը կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել շնչուղիները։ Այս ամենը շատ արագ կարող է բերել շնչառության կանգի և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ։
Շնչուղիների անցանելիության և շնչառության ստուգում
Եթե տուժածը կարողանում է խոսել կամ հազալ, ուրեմն նրա շնչուղիները անցանելի են։ Եթե տուժածն անգիտակից է, ապա պետք է ստուգել նրա շնչուղիների անցանելիությունը։ Անգիտակից տուժածի շնչուղիների անցանելիության ստուգումը բավականին բարդ է։ Առաջին հերթին անհրաժեշտ Է կատարել շնչառական ուղիների բացում։ Եթե տուժածի մոտ չկան ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիների բացումը կատարվում Է հետևյալ կերպ՝

  • Տուժածի գլուխը հետ տարեք և բարձրացրեք կզակը։ Դրա համար մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք։ Պարանոցի փափուկ հյուսվածքների վրա ճնշում գործադրելուց խուսափելու համար կարող եք ծալված միջնամատով տակից պահել կզակը` ցուցամատը տեղադրելով ստորին ծնոտին։ Մատնեմատը և ճկույթը ծալեք այնպես, որ նրանք չհպվեն պարանոցի փափուկ հյուսվածքներին։ Եթե տուժածը մանկահասակ երեխա Է, ապա գլուխը մի թեթև ետ տարեք և բարձրացրեք կզակը, իսկ ծծկեր երեխաների մոտ միայն զգուշորեն բարձրացրեք կզակը։
  • Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքև և զգուշորեն բացեք տուժածի բերանը։ Անհրաժեշտության դեպքում բութ մատով բռնեք լեզուն և մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները և այլն։

Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիները բացելու համար բարձրացրեք նրա կզակը՝ առանց գլուխը ետ տանելու։ Շնչուղիները բացելուց հետո, առանց նրա գլխի դիրքը փոխելու, ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Դրա համար կռացեք և, այտը մոտեցնելով նրա դեմքին, ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին և որովայնին։ Փորձեք տեսնել, լսել և այտով զգալ նրա շնչառությունը։
Շնչառության ստուգումը կատարեք 5-10 վայրկյանի ընթացքում։ Եթե տուժածը չի շնչում, անհրաժեշտ Է կատարել երկու ներփչում, որի կատարման տեխնիկային կծանոթանաք հետագայում (գլուխ 5): Երկու ներփչման շնորհիվ դուք նաև ստուգում եք շնչուղիների անցանելիությունը։ Եթե օդը չի անցնում դեպի թոքեր, ապա պետք Է ենթադրել, որ նրա շնչուղիները խցանված են։ Շնչուղիների խցանման դեպքում ցուցաբերվող առաջին օգնությանը դուք կծանոթանաք գլուխ 7-ում։ Եթե շնչուղիներն անցանելի են, ապա օդն անցնում Է տուժածի թոքեր, և արյունը հարստանում Է թթվածնով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *