Հյուրանոցային համալիրների դասակարգումը` ըստ որակավորման կարգի նախապայմանի

Հյուրանոցների որակավորման ամենաընդունված և տարածված ձևը եվրոպականն է կամ աստղային համակարգը, որն օգտագործվում է Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Եգիպտոսում, Չինաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, որոնք իրենց հյուրընկալության ոլորտի վարկանիշով մուտք են գործել համաշխարհային հյուրանոցային ցանց: Որակավորմանը համապատասխան հյուրանոցները բաժանվում են կարգերի: Հյուրանոցների բարձր որակավորումը պայմանավորված է դրանցում որակյալ և ընդարձակ համարների առկայությամբ և բարձրակարգ սպասարկմամբ: Հինգ և չորսաստղանի հյուրանոցները իրարից տարբերվում են մանրուքներով: Սակայն լինում են դեպքեր, երբ չորսաստղանի հյուրանոցն ավելի հարգի է, քան հինգաստղանին (օրինակ՝ չորսաստղանիում լողավազանն ավելի լավն է, քան հինգաստղանիում):

Եգիպտոսում, ի տարբերություն այլ երկրների, աստղային բարձր կարգերը մեկաստղանին և երկաստղանին են: Իսկ Չինաստանում, բացի եվրոպական որակավորումից, կա նաև սեփական որակավորման «դպրոց», ուր ամենապարզունակ հանգստյան բազան, այսպես կոչված, «հյուրերի տունն է» (zhoodousuo), որոնք նման են հանրակացարանների: Սրանք երկու և երեքաստղանի հյուրանոցներ են համարվում, իսկ չորս և հինգաստղանի հյուրանոցները կոչվում են «գինետուն» (jindian): Չնայած դրան` չինական ստանդարտները ոչնչով չեն զիջում եվրոպականին, ուղղակի այստեղ ամեն ինչ ձևավորված և պատրաստված է ըստ ազգային նկարագրի՝ հագուստ, սենյակ , ուտելիք: Հունաստանում հյուրանոցների դասակարգման համար ընդունված է տառային սիստեմը. բոլոր հունական հյուրանոցները բաժանվում են չորս կարգի՝ A,B,C,D:

A կարգի հյուրանոցը համարվում է 4 *, B- ն ՝ 3*, C-ն՝ 2*, D-ն՝ 1*: Բարձրակարգ հյուրանոցներին երբեմն շնորհում են «De luxe» անունը: Սակայն Հունաստանում նույն կարգերին պատկանող հյուրանոցները իրարից խիստ տարբերվում են: Բրիտանական հյուրանոցների որակավորումը մի փոքր բարդ է: Ճիշտ է, կան հյուրանոցներ, որոնք պատկանում են ավանդական աստղային կարգերին, բայց հիմնականում որակավորման ցուցիչը թագն է, այսինքն հյուրանոցների դիմային մասում առկա է ոչ թե աստղ, այլ թագ: Որպեսզի թագային սիստեմից անցնեն աստղայինի, ապա թագերի թվից հանում են մեկը: Այսինքն հինգ թագը չորս աստղն է: Օրինակ՝ լոնդոնյան «Royal narfolk hotel»-ը կարելի է համարել երեքաստղանի կամ չորսթագանի հյուրանոց: Բացի աստղային և թագային դասակարգումից` Մեծ Բրիտանիայում գործում է հյուրանոցների որակավորման «Բրիտանական տուրիստական գործակալների» ընկերության՝ British Travel Avthiritey առաջարկը.

● Բյուջետային հյուրանոցներ- մեկաստղանի, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնում, ունեն մինիմալ հարմարությունները։

● ցածր կարգի հյուրանոց- երկու աստղ

● միջին կարգի հյուրանոց- երեք աստղ

● առաջին կարգի հյուրանոց- չորս աստղ

● բարձր կարգի հյուրանոց- հինգ աստղ

Իտալիայում, Իսրայելում և Իսպանիայում չկան աստղային և թագային
սիստեմները: Գործում է կարգային սիստեմը: Իտալական հյուրանոցների որակավորումը չափազանց խճճված է:
Չնայած զբոսաշրջիկները շատ հաճախ հյուրանոցների դիմային մասում տեսնում են ծանոթ աստղերը, սակայն հիմնական «աստղային» դպրոց չկա: Այստեղ
կա երեք հիմնական կարգ: Առաջին կարգը համապատասխանում է չորս
աստղին, երկրորդ կարգը՝ երեք աստղին, երրորդ կարգը՝ երկու աստղին: Բացի այդ իտալական հյուրանոցները փոքր են՝ 50-80 համար, և որպես կանոն, փոքր հյուրանոցները չեն ձգտում բարձր կարգերի հասնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *