Daily Archives: May 24

Բիզնես նախագիծ

Իմ լոգոն՝

Իմ լոգոն կապված է իմ կեղծանվան հետ՝ Park Amy, որը կրճատ գրել եմ PKAMY, իմ տեսլականն է՝ lets be more beautiful կամ եկեք լինենք ավելի գեղեցիկ:

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Ես որոշել եմ բացել դեմքի, մարմնի և մազերի խնամքի պարագաների օնլայն շոփ, որը մեր օրերում բավականին պահանջված է՝ հատկապես կանանց և աղջիկների կողմից։ Լինելու է մեծ տեսականի, տարբեր տիպի մաշկի և մազերի համար։

2.Շուկայի վերլուծություն

Հիմա օնլայն շոփերը շատ տարածված են, մանավանդ խնամքի պարագաները շատ պահանջված են: Այդ պատճառով ես ունեմ շատ մրցակիցներ, որոնք իրենց տեսականին գովազդում են սոց. կայքերի միջոցով՝

  1. xnamqi_paraganer(tik-tok)_թույլ կողմեր-սկսնակ, միայն մաշկի խնամքի պարագաներ, քիչ տեսականի, քիչ հետևորդներ_ուժեղ կողմեր-գովազդ, նյութերի օգտագործման նկարագրություն:
  2. _victoriashop_(tik-tok)_թույլ կողմեր-չկա նյութերի օգտագործման նկարագրություն, քիչ տեսականի_ ուժեղ կողմեր-առաքում ամբողջ ՀՀ տարածքում, հետևորդներ, հետաքրքիր փաթեթավորում:
  3. online_shop_22__(Instagram)_ուժեղ կողմեր-առաքում Երևանի տարացքում, էժան գներ, տեսսկանի_ թույլ կողմեր-չկա նյութերի օգտագործման նկարագրություն, ուշ են պատասխանում հաղորդագրություններին, քիչ հետևորդներ:
  4. xnamqi_paraganer___(Instagram)_ուժեղ կողմեր-լայն տեսականի, նյութերի նկարագրություն_թույլ կողմեր-էջում չկա գրված նյութերի գինը, չկա առաքում, քիչ հետևորդներ:
  5. bios_xnamqi_mijocner(Instagram)_ուժեղ կողմեր-լաըն տեսականի, շատ հետևորդներ, ակցիաներ, գեղեցիկ գովազդ, համագործակցություն խանութների հետ, առաքում, տարածված ՀՀ տարածքում:

3.Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• Մատակարարների իշխանություն

Միայն անհրաժեշտ են նյութեր, որոնք կպատվիրեմ տարբեր օնլայն շոփերից և տարբեր երկրներից։

Իմ մատակարարներն են՝

1. Wildberries (ֆիրմաներ-Lanbena, Bioaqua, Elizavecca, Aravia, Feoir)

Հիդրոգենային դիմակ աչքերի համար-Feoir-2350 դրամ


2.Aliexpress (Lanbena, Bioaqua, Black Pearl)

Հիդրոգենային հարթացնող դիմակ աչքերի համար-Black Pearl-2500 դրամ/ զեղչ 2200 դրամ

• Գնորդների իշխանություն

Իմ գնորդները մեծ մասամբ լինելու են կանայք և աղջիկները, մոտավորապես 15-ից 50 տարեկան,

• Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Վտանգ կա, քանի որ շատ արագ են արտադրվում նոր և ավելի որակյալ խնամքի պարագաներ։

Դրա համար պետք է գտնել լուծում ինչպես հետ չմնալ շուկայից։ Այսպիսով ես անընդհատ կհետաքրքրվեմ նորով, կփորձեմ գտնել նոր ֆիրմաներ, ավելի որակյալ նյութեր և նոր մատակարարներ։

• Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Ես ունեմ շատ մրցակիցներ, նշեմ նրանցից 5-ին, ներկայացնեմ գնային տարբերությունը, որակը, տեսականին և այլն…


1. TBUY

Նկարագիր

Արտադրող երկիր: Չեխիա

Ապրանքանիշ: DERMACOL

Մաշկի տեսակ: Չոր

Տեսակ: Կանացի

Քաշ: 75 (մլ)

Մոդել: Հանգստացնող և սնուցող մարմնի քսուք կանեփի յուղով 75մլ. /-3.500 դրամ

2.crossroad

Մարմնի թարմեցնող օծիչ REFRESH+

Նկարագիր

400մլ

Գինը-8,900դրամ

3. NOUT

BEURER

Նկարագիր

Շարժական խոզանակի գլուխ դեմքի հեշտ մաքրման համար

36 800 դրամ

4.TNTESAKAN.AM

Դիմահարդարման մաքրող հեղուկ GARNIER

Նկարագիր

400մլ

Նոր Գին 2200 Դրամ

3 կամ ավելին 1900 Դրամ

5.PARMA

Շրթունքների բալզամ «Le Petit Olivier» կարիտե

4գրամ

Նկարագիր

Արտադրող: La Phoceenne de Cosmetique

Արտադրող երկիր: Ֆրանսիա

Բրենդ: Le Petit Olivier

Ապրանքային կոդ : 70527

Շրթունքների խոնավեցնող բալզամ կարիտեի յուղով։

Գին :   2830 ֏

• Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Թշնամական մրցակցություն միշտ կա, այն արդեն որակի և արդյունքի հետ կապված կլինի։ 

4. 5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ 

15-50 տարիքային խմբի կանայք և աղջիկները և ինչու ոչ նաև տղաները։

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ 

Ծառայության գինը մատչելի է, որակյալ, կա լայն տեսականի տարբեր տեսակ մաշկի և մազերի համար։

• What

Ի՞նչ նպատակով պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից

Որպեսզի ունենան ավելի գեղեցիկ արտաքին և միշտ լինեն խնամված։

• When

Ե՞րբ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից`

Միշտ, երբ ցանկանա

• Where

Որտե՞ղ պետք է հաճախորդը օգտվի ծառայություններից` 

Հաճախորդը կարող է պատվիրել տանից, և մենք կկատարենք առաքում։

5. Մրցակցություն և մրցակցային առավելություն:

Մեր շոփը հիմնվելու է.

  1. Մատչելի գնով:
  2. Լայն և որակյալ տեսականիով:
  3. Ակցիաներով:
  4. Սիրալիր սպասարկմամբ:
  5. Առաքմամբ Երևանի տարածքում:

6.Ապրանքների կամ ծառայությունների նկարագրություն

Իմ խնամքի պարագաները նախատեսված են բոլորի համար՝ տարբեր տարիքի կանանց և տղամարդկանց համար: Տեսականին կանանց համար ներառում է՝ կոսմետիկա, օծանելիք, սկրաբներ, դեմքի և մազերի դիմակներ, լվանալու միջոցներ, դեմքի և մարմնի կրեմեր, հակաքրտինքային միջոցներ: Տղամարդկանց համար՝ օծանելիք, սկրաբներ, դեմքի և մազերի դիմակներ, լվանալու միջոցներ, հակաքրտինքային միջոցներ, կրեմեր:

7.Շոփի գտնվելու վայրի վերլուծություն:

Օգուտները:

  1. Գտնվում է տանը և կատարվում է առաքում:
  2. Կարելի է առաջարկել հարևաններին:
  3. Տարածել մոտակա խանութներում:

Թերությունները.

  1. Հեռավորություն կենտրոնից:
  2. Չկա հստակ վաճառքի տարածք(խանութ):

Գրավչության գործոնները.

  1. Օպտիմալ գներ
  2. Որակյալ նյութեր, փորցված մասնագետների կողմից:

8.Ապրանքների շուկա խթանում

Այսպիսով տեսականին կօգնի ձեզ ունենալ ավելի խնամված և կոկիկ տեսք:

Շոփը կենտրոնանում է հետևյալի վրա.

  1. Որակ
  2. Փաթեթավորում
  3. Բրենդ
  1. Բարձրորակ սպասարկում
  2. Օպտիմալ գներ
  3. Զեղչեր

9.Մարկետինգի պլան

Գովազդ:

Գովազդը կկատարվի սոց. կայքերի միջոցով` Instagram, Facebook, Tik Tok, Snapchat, Ok.ru, Wkontakt.

10Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

  1. Մրցակիցների մոտավոր թիվը՝

Շատ են և տարածված

2. Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Կան բավականին հայտնի շոփեր, որոնք վաղուց են գործում և շատ հաջողությունների են հասել, բայց կան նաև սկսնակ և անփորց մրցակիցներ:

3. Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Իհարկե, հնարավոր են լինել նմանություններ, բայց դա խնդիր չէ:

4. Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Վաճառքի գինը միևնույնն է տարբեր է լինելու, որակը նույնպես:

Ներդրումային պլան

11.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Շատ պահանջված է քանի, որ շատերի մոտ խնամքը առաջին տեղում է:

  1. Ամսեկան կտրվածքով յուրաքանչյուր սպառող կգնի 10-20 նյութ:
  2. Սպառողների քանակը Ամսեկան կտրվածքով մոտավոր 50-100 հոգի

Այսպիսով եզրակացնենք, որ ամսեկան կտրվածքով կիրացվի մոտավոր 100+ նյութ։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի մոտավոր 100.000 ՀՀ դրամ ամսեկան։

12.Վաճառքի գինը

Կախված է նյութերից:

Սկսած 100-30,000 դրամ

13.Վաճառքների ծավալների կանխատեսում

Ամսեկան կվաճառվի մոտավոր 100 նյութ, որից կունենամ 100.000 — 150.000 դրամ, որի 70% կոգտագործվի նոր տեսականի ձեռք բերելու համար: