Երկաթուղային տրանսպորտը տուրիզմում

Երկաթուղին հաղորդակցման հարմար միջոց է ցանկացած կատեգորիայի զբոսաշրջիկների տեղափոխման համար ՝ անհատ զբոսաշրջիկների, մեծ և փոքր տուրիստական ​​խմբավորումների կանոնավոր և չարտերային գնացքներով ինչպես նաև հատուկ տուրիստական ​​և էքսկուրսիաների տեղական և հեռահար գնացքներով տուրերի կազմակերպման համար:

Երկաթուղիները պատմականորեն ակտիվորեն ներգրավված են զբոսաշրջության զարգացման մեջ։

Ներկայումս երկաթուղային գծեր ունեցող (Վագոն-Լին, Աքոր և այլն) շատ ընկերություններ մեծ ջանքեր են գործադրում տուրիստական ​​ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս առումով հիմնական ուղղություններն են՝

– գերարագ մայրուղիների կառուցում (ուղևորափոխադրումը արագացնելու համար);

– վագոններում սպասարկման մակարդակի բարելավվումը (հարմարավետության բարձրացում մինչև հյուրանոցի մակարդակ);

– հատուկ տուրիստական ​​գնացքների կազմակերպում, ներառյալ «ռետրո շոգեքարշեր» (հատուկ թեմատիկ ուղևորություններ երկաթուղով)

Ուղևորափոխադրումներ իրականացնող գնացքները բաժանվում են հետևյալ տիպերի՝ կանոնավոր գնացքներ, որոնք երթևեկում են խստորեն սահմանված երթուղով և հստակ ժամանակացույցով, որոնք, իրենց հերթին, բաժանվում են ծայրամասային, տեղական և հեռահար, և չարտերային, որոնք երթևեկում են միայն անհրաժեշտության դեպքում, հատուկ ընտրված ուղղությամբ։ Սա վերաբերում է նաև զբոսաշրջային գնացքներին:

Գնացքները և վագոնները նույնպես բաժանված են տարբեր կատեգորիաների:

Գնացքների կատեգորիաներ են ծայրամասային, ուղևորատար, արագ, արագընթաց:

Վագոնների դասակարգումը՝  պլացկարտային (նստատեղերով) վագոն, կուպե, ռեստորանային վագոն, փոստային վագոն:

Տոմս գնելիս ուղևորը պարտավոր է անվերապահորեն հետևել ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման կանոններին: Ticket stock – տոմսերի ձևն է, որը կարող է պարունակել տարբեր ինֆորմացիա ուղևորափոխադրման հետ կապված։

Ընդհանուր առմամբ, տոմսում նշվում են հետևյալը.

– փոխադրողը՝ այն կազմակերպության անունը, որը իրականավնում է երկաթուղային ուղևորափոխադրումը;

– մեկնման կայարան (departure city);

– նպատակակետային կայարան (arrival city);

– ճանապարհորդության, փոխադրման մեկնարկի ամսաթիվը (DOT – Date of Travel).

– մեկնելու ժամը (time departure);

– գնացքի համարն ու կոդը.

– վագոնի տեսակը և համարը, ուղևորի նստատեղը.

– տոմսի համար վճարված գումարը.

– ուղևորի ազգանուն (հեռահար գնացքների համար).

– ուղևորի սեռն ու անձնագրի համարը (միջազգային գնացքների համար)

Սակայն, այս ինֆորմացիան կարող է տարբեր լինել, կախված երկրից, որտեղից մեկնում է գնացքը։ Օրինակ, եվրոպական գնացքների տոմսերում նշված չի լինում օրն ու ժամը, այդպիսով գնված տոմսը կարելի օգտագործել այլ օր։

Սակագներ և հարկեր: Երկաթուղային ուղևորների սակագները ներառում են ուղևորափոխադրումների, ապրանքների և ուղեբեռների փոխադրման համար սահմանված ուղեվարձը։

Հիմնական սակագները՝

– նստատեղ պլացքարտային վագոնում 

– հավելյալ ծառայությունների հավելավճարներ (արագընթաց գնացքի համար, ավելի բարձր կատեգորիաների վագոններում և գնացքներում երթևեկության համար, ուղեբեռի համար)

Հատուկ տուրիստական ​​գնացքներ

Գոյություն ունեն նաև հատուկ տուրիստական գնացքներ, որոնցով իրականացնում են ամբողջական տուրեր։

Երկաթուղային ստանդարտ տուրերը կարելի է բաժանել երեք կատեգորիաների.

– միկօրանոց;

– կարճաժամկետ (2-3 օր);

– երկարաժամկետ (5 օրից կամ ավելի)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *