Ապրանքների դասակարգումը ըստ օգտագործման ժամկետի

Ապրանքները ըստ օգտագործման ժամկետի լինում են `

1. Երկարաժամկետ օգտագործման ապրանքներ (այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են մեզ ամեն օր ու դրանք օգտագործում ենք ամեն օր)

2. կարճաժամկետ օգտագործման ապրանքներ (այն ապրանքները, որոնք օգտագործում ենք մի պահի ու արագ սպառում)

3. ծառայություններ

Ծառայությունները երկարաժամկետ են։ Կարող ենք մի օր օգտվել մի ծառայությունից, դա չի սպառվի, հնարավորություն ունենք օգտվելու նաև հետո։

Ապրանքների դասակարգումը ըստ լայն սպառման բաժանվում է հետևյալ դասերի `

Ամենօրյա պահանջարկի ապրանքներ`

1. Անընդհատ սպառում (հիմնական)

Մենք անընդհատ սպառում ենք մեր ամենօրյա, անհրաժեշտ ապրանքները (հաց, ջուր, աղ, շաքարավազ)։ Սպառելու հետ մեկտեղ, նաև անընդհատ ձեռք ենք բերում։

2. Էքստրեմալ սպառում

Էքստրեմալ սպառումները մեզ մոտ լինում են հանկարծակի (չնախատեսված)։ Կարող ենք ինչ- որ պահի հանկարծակի ձեռք բերել ինչ- որ ապրանք, որն այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի, բայց նախատեսած չլինեինք, որ պիտի այդ ապրանքը ձեռք բերենք։

3. Իմպուլսիվ գնումներ

Այսպիսի գնումներ կատարում ենք այն ժամանակ, երբ մեր ուշադրությունը սևեռվում է որևէ ապրանքի կամ ապրանքների վրա։ Հնարավոր է ստացվի այնպես, որ մենք նախատեսած չլինեինք գնել այդ ապրանքը/ները, բայց մենք, այնուամենայնիվ, գնենք։

Նախնական ընտրության ապրանքներ `

1. Նման և ոչ նման ապրանքներ

2. յուրահատուկ պահանջարկի ապրանքներ

3. պասիվ պահանջարկի ապրանքներ

4. կապիտալ ապրանքներ

Սրանց մեջ մտնում են այն ապրանքները, որոնք միայն մասամբ են մասնակցում ապրանքի արտադրության մեջ։

5. լրացուցիչ ապրանքներ ու ծառայություններ

Սրանք այն ապրանքներն ու ծառայություններն են, որոնք կապ չունեն արտադրության հետ, սակայն անհրաժեշտ են։

Ռեսուրսներն ու արտադրական գործոնները

Ռեսուրսներն ու արտադրական գործոնները

Տնտեսական հարաբերությունները իրենցից ներկայացնում են երկու և ավելի անձի հարաբերություններ, որոնք կառուցված են փոխշահավետ հողի հիման վրա և նախատեսում են ապրանքի և գումարի փոխանակում։ Արտադրությունը դա տնտեսագիտության նյութական հիմնքն է։ Տնտեսագիտությունը սկիզբ է առել արտադրությունից։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է համարել, որ ցանկացած տնտեսագիտական վերլուծություն սկսվում է արտադրության ուսումնասիրությունից։ Ցանկացած արտադրության աղբյուր են հանդիսանում արտադրական ռեսուրսները, որոնք առկա են յուրաքանչյուր պետության մոտ։ Արտադրական ռեսուրսներին են վերաբերվում բնական ռեսուրսներ, նյութական ռեսուրսները, սոցիալական և մտավոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ապրանքների, ծառայությունների և այլ նյութական արժեքների ստեղծման համար։ Տնտեսագիտության մեջ բոլոր ռեսուրսները բաժանվում են 4 խմբի։

Առաջին խումբ-

Բնական ռեսուրսներ` այն ամենը, ինչ բնությունը կարող է տալ մեզ արտադրության գործընթացը կազմակերպելու համար։ Բոլոր բնական ռեսուրսները բաժանվում են 2 մասի` սպառվող և անսպառ։ Սպառվողը իր հերթին բաժանվում է սպառվող և անսպառ։ Սպառվողն էլ իր հերթին բաժանվում է վերականգնվող և չվերականգնվող։

Նյութական ռեսուրսներ- Այն ամենը ինչ ստեղծվել է մարդու աշխատանքի միջոցով և օգտագործվում է արտադրության մեջ։

Աշխատանքային ռեսուրսներ- Աշխատունակ բնակչությունը որը դասվում է երեք սկզբունքներով` սոցիալ, մասնագիտական և կրթական-մշակութային

Ֆինանսական ռեսուրսներ- Փողը և այլ միջոցները, որոնք կարող են օգտագործվել որպես փող արտադրության մեջ։

Ռեսուրսներից բացի, տնտեսագիտության մեջ օգտագործվում է արտադրական գործոն հասկացությունը։

Արտադրական գործոնները երեքն են։

Հողը, դա ընդհանուր հասկացություն է, որը իր մեջ ներառում է` տարածք, բնական հանածոներ, գյուղատնտեսական նպատակներով, ձկնաբուծական, հանքարդյունաբերական և այլն։

Կապիտալ` նյութական և ֆինանսական բոլոր ռեսուրսները, որոնք մասնակցում են արտադրության մեջ համարվում են կապիտալ։

Աշխատանքային ռեսուրսների ` բնակչության այն մասը, որոնք մասնակցում են անմիջապես ապրանքների և ծառայությունների արտադրության մեջ։

Տնտեսագիտության մեջ դրանք կոչվում են տնտեսապես ակտիվ բնակչություն։

Տնտեսական համակարգերի տեսակները

1. Ավանդական տնտեսություն` պարզ տեխնոլոգիաներ, գերակշռում է ձեռքի աշխատանքը, տնտեսական հարաբերությունների մասնակիցները համախմբված են ամուր սոցիալական կապով։ Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համաձայն։

2. Շուկայական տնտեսության ` տնտեսական ռեսուրսների մասնավոր սեփականություն, մրցակցություն, շուկայում բազմաթիվ արտադրողների առկայություն, բազմաթիվ սպառողներ։ Առաջարկի և պահանջարկի ազատ ձևավորում։ Սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում շահույթը մեծացնելու նպատակով։ Շուկայի գործունեության միջամտությունների սահմանափակում։

Պլանային տնտեսություն։

Սովետական միության ժամանակ տնտեսությունը պլանային էր( կենտրոնացված)։

Անցումային տնտեսություն

Խառը տնտեսություն։

Ռեսուրսներն ու արտադրական գործոնները

Տնտեսական հարաբերությունները ներկայացնում են երկու և ավելի անձի հարաբերություններ, որոնք կառուցված են փոխշահավետ հիմքի հիման վրա, և նախատեսում են ապրանքի և գումարի փոխանակում։

Արտադրությունը տնտեսագիտության արտադրական հիմքն է։ Տնտեսագիտությունը առաջացել է արտադրությունից։ Այդ իսկ պատճառով, տրամաբանական է համարել, որ ցանկացած տնտեսագիտական վերլուծություն սկսվում է արտադրության ուսումնասիրությունից։ Ցանկացած արտադրության աղբյուր են հանդիսանում արտադրական ռեսուրսները, որոնք առկա են յուրաքանչյուր պետությունում։ Արտադրական ռեսուրսներին են վերաբերվում բնական ռեսուրսները, նյութական ռեսուրսները, սոցիալական ռեսուրսներն ու մտավոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ապրանքների, ծառայությունների և այլ նյութական արժեքների ստեղծման համար։ Տնտեսագիտության մեջ բոլոր ռեսուրսները բաժանվում են չորս խմբի.

1. Բնական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ բնությունը կարող է տալ մեզ արտադրական գործընթացը կազմակերպելու համար։ Բոլոր բնական ռեսուրսները բաժանվում են երկու մասի ` սպառվող և անսպառ։ Սպառվողը իր հերթին բաժանվում է ` վերականգնվող և չվերականգնվող խմբերի։

2. Նյութական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ ստեղծված է մարդու աշխատանքի միջոցով և օգտագործվում է արտադրության մեջ։

3. Աշխատանքային ռեսուրսներ ` աշխատունակ բնակչությունը, որը դասվում է երեք սկզբունքներով ` սոցիալ, մասնագիտական և կրթական- մշակութային, ֆինանսական (գումարն ու այլ միջոցները, որոնք կարող են օգտագործվել որպես գումար արտադրական պրոցեսի ժամանակ)։ 

Ռեսուրսներից բացի, տնտեսագիտության մեջ օգտագործվում է ,,արտադրական գործոն,, հասկացությունը։ Արտադրական գործոնները երեքն են.

1. Հողը

Սա ընդհանուր հասկացություն է, որը ներառում է տարածք, բնական հանածոներ, կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, ձկնաբուծական նպատակներով, հանքարդյունաբերական նպատակներով, և այլն։

2. Կապիտալ

Նյութական և ֆինանսական բոլոր ռեսուրսներն են, որոնք մասնակցում են արտադրությանը։

3. Աշխատանք

Աշխատանքային ռեսուրսների, այսինքն ` բնակչության այն մասն է, որոնք մասնակցում են անմիջապես ապրանքների և ծառայությունների արտադրությանը։ Տնտեսագիտության մեջ դրանք կոչվում են տնտեսապես ակտիվ բնակչություն։