Մարքեթինգը տուրիզմում

Մարքեթինգը դա գիտություն է, որը ուսումասիրում է շուկան, տարբեր մարքեթինգային միջոցառումների միջոցով, թույլ է տալիս նախագծել, մշակել պրոդուկտ, մշակել գին և այդ պրոդուկտի տարածման մեթոդները, ինչպես նաև խթանել ապրանքների և ծառայությունների իրացումը։

Մարքեթինգային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է հետևյալ պատճառներով `

. Ազատ մրցակցություն
. Նույնատիպ ապրանքների կամ ծառայությունների ընտրության հնարավորությունը
. Սպառողների բարձր տեղեկատվությունը

Մարքեթինգային գործունեությունը ուղղված է`
. Սպառողների խմբերի բացահայտման և դրանց վերլուծությամբ
. Համապատասխան այդ խմբին ծառայությունների կամ ապրանքների արտադրմամբ
. Ծառայություններին համակցող ընկերությունների կոորդինացիայով։
. Գտնել բիզնեսի վերահսկման ճանապարհներ յուրաքանչյուր մակարդակի վրա

Մարքեթինգը զբոսաշրջության մեջ դա զբոսաշրջային ապրանքների և ծառայությունների, առաջխաղացման, մշակման և խթանման միջոցառումներին ուղղված գործունեություն է։

Այս մարքեթինգի սպեցիֆիկ բնույթը որոշվում է զբոսաշրջային պրոդուկտի յուրահատկություններով։

Զբոսաշրջային պրոդուկտը դա նյութական և ոչ նյութական սպառողական գնումների մի խումբ է, որը անհրաժեշտ է զբոսաշրջիկին իր պահանջմունքները բավարարելու համար։

Զբոսաշրջային պրոդուկտը բաղկացած է 3 մասից`
Տուր
Էքսկուրսիոն ծրագիր ( գիդ)
Սպառման ապրանքներ

Զբոսաշրջային ծառայություններն ունեն 7 բնութագրիչներ`
1. Ծառայությունը հնարավոր չի պահեստավորել
2. Ծառայությունների ոչ նյութական լինելը, ինչը նշանակում է, որ այն հնարավոր չէ չափել որպես պրոդուկտ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է սպառողների կարծիքը և ընկերության համբավը։
3. Ծառայության սեզոնայնությունը։ Ծառայությունները տարբերվում են յուրաքանչյուր սեզոնի ժամանակ։ Սեզոնի միջանկյալ շրջանում առաջարկվում են ծառայությունների խթանող միջոցառումներ։ (Ցածր գներ, փառատոններ, հավելյալ ծառայություններ և առաջարկի դիվերսիֆիկացիա)։

4. Ծառայության ստատիկություն, որոշակի տեղի հետ կապվածություն( հյուրանոցը կամ բազան հնարավոր չէ այլ տեղ տեղափոխել):

5. Ծառայության ձեռքբերման և այն օգտագործման ժամանակային տարբերություն։

6. Արտադրողի և սպառողի տարածքային տարբերություն։ Շատ կարևոր է որպեսզի կարողանան կատարել միջոցառումներ միջազգային մակարդակի վրա։

7. Սպառողն է հաղթահարում մեծ տարածություն որպեսզի հասնի ապրանքին և ոչ թե հակառակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *