Ապրանքների դասակարգումը ըստ օգտագործման ժամկետի

Ապրանքները ըստ օգտագործման ժամկետի լինում են `

1. Երկարաժամկետ օգտագործման ապրանքներ (այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են մեզ ամեն օր ու դրանք օգտագործում ենք ամեն օր)

2. կարճաժամկետ օգտագործման ապրանքներ (այն ապրանքները, որոնք օգտագործում ենք մի պահի ու արագ սպառում)

3. ծառայություններ

Ծառայությունները երկարաժամկետ են։ Կարող ենք մի օր օգտվել մի ծառայությունից, դա չի սպառվի, հնարավորություն ունենք օգտվելու նաև հետո։

Ապրանքների դասակարգումը ըստ լայն սպառման բաժանվում է հետևյալ դասերի `

Ամենօրյա պահանջարկի ապրանքներ`

1. Անընդհատ սպառում (հիմնական)

Մենք անընդհատ սպառում ենք մեր ամենօրյա, անհրաժեշտ ապրանքները (հաց, ջուր, աղ, շաքարավազ)։ Սպառելու հետ մեկտեղ, նաև անընդհատ ձեռք ենք բերում։

2. Էքստրեմալ սպառում

Էքստրեմալ սպառումները մեզ մոտ լինում են հանկարծակի (չնախատեսված)։ Կարող ենք ինչ- որ պահի հանկարծակի ձեռք բերել ինչ- որ ապրանք, որն այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի, բայց նախատեսած չլինեինք, որ պիտի այդ ապրանքը ձեռք բերենք։

3. Իմպուլսիվ գնումներ

Այսպիսի գնումներ կատարում ենք այն ժամանակ, երբ մեր ուշադրությունը սևեռվում է որևէ ապրանքի կամ ապրանքների վրա։ Հնարավոր է ստացվի այնպես, որ մենք նախատեսած չլինեինք գնել այդ ապրանքը/ները, բայց մենք, այնուամենայնիվ, գնենք։

Նախնական ընտրության ապրանքներ `

1. Նման և ոչ նման ապրանքներ

2. յուրահատուկ պահանջարկի ապրանքներ

3. պասիվ պահանջարկի ապրանքներ

4. կապիտալ ապրանքներ

Սրանց մեջ մտնում են այն ապրանքները, որոնք միայն մասամբ են մասնակցում ապրանքի արտադրության մեջ։

5. լրացուցիչ ապրանքներ ու ծառայություններ

Սրանք այն ապրանքներն ու ծառայություններն են, որոնք կապ չունեն արտադրության հետ, սակայն անհրաժեշտ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *