Ռեսուրսներն ու արտադրական գործոնները

Տնտեսական հարաբերությունները ներկայացնում են երկու և ավելի անձի հարաբերություններ, որոնք կառուցված են փոխշահավետ հիմքի հիման վրա, և նախատեսում են ապրանքի և գումարի փոխանակում։

Արտադրությունը տնտեսագիտության արտադրական հիմքն է։ Տնտեսագիտությունը առաջացել է արտադրությունից։ Այդ իսկ պատճառով, տրամաբանական է համարել, որ ցանկացած տնտեսագիտական վերլուծություն սկսվում է արտադրության ուսումնասիրությունից։ Ցանկացած արտադրության աղբյուր են հանդիսանում արտադրական ռեսուրսները, որոնք առկա են յուրաքանչյուր պետությունում։ Արտադրական ռեսուրսներին են վերաբերվում բնական ռեսուրսները, նյութական ռեսուրսները, սոցիալական ռեսուրսներն ու մտավոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ապրանքների, ծառայությունների և այլ նյութական արժեքների ստեղծման համար։ Տնտեսագիտության մեջ բոլոր ռեսուրսները բաժանվում են չորս խմբի.

1. Բնական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ բնությունը կարող է տալ մեզ արտադրական գործընթացը կազմակերպելու համար։ Բոլոր բնական ռեսուրսները բաժանվում են երկու մասի ` սպառվող և անսպառ։ Սպառվողը իր հերթին բաժանվում է ` վերականգնվող և չվերականգնվող խմբերի։

2. Նյութական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ ստեղծված է մարդու աշխատանքի միջոցով և օգտագործվում է արտադրության մեջ։

3. Աշխատանքային ռեսուրսներ ` աշխատունակ բնակչությունը, որը դասվում է երեք սկզբունքներով ` սոցիալ, մասնագիտական և կրթական- մշակութային, ֆինանսական (գումարն ու այլ միջոցները, որոնք կարող են օգտագործվել որպես գումար արտադրական պրոցեսի ժամանակ)։ 

Ռեսուրսներից բացի, տնտեսագիտության մեջ օգտագործվում է ,,արտադրական գործոն,, հասկացությունը։ Արտադրական գործոնները երեքն են.

1. Հողը

Սա ընդհանուր հասկացություն է, որը ներառում է տարածք, բնական հանածոներ, կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, ձկնաբուծական նպատակներով, հանքարդյունաբերական նպատակներով, և այլն։

2. Կապիտալ

Նյութական և ֆինանսական բոլոր ռեսուրսներն են, որոնք մասնակցում են արտադրությանը։

3. Աշխատանք

Աշխատանքային ռեսուրսների, այսինքն ` բնակչության այն մասն է, որոնք մասնակցում են անմիջապես ապրանքների և ծառայությունների արտադրությանը։ Տնտեսագիտության մեջ դրանք կոչվում են տնտեսապես ակտիվ բնակչություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *