Daily Archives: June 9

Աշխարհագրության հաշվետվություն

Այս հաշվետվությամբ ուզում եմ պատմել իմ տարվա մասին և ներկարայացնել այն ինչ սովորել եմ աշխարհագրությունից։ Ինձ համար քարտեզը եղել է ամենամեծ վախերից մեկը, անգամ դպրոցական տարիներին խուսափում էի քարտեզից։ Բայց այս տարի ՎԵՐՋԱՊԵՍ ես սովորեցի ճիշտ օգտվել քարտեզից։ Ինչպես նաև սովորել ենք մարզերը, մարզերի ջրագրությունն ու լեռնագրությունը, գյուղերը, խոշոր քաղաքները և այլն։ Ունեցել ենք հետազոտական աշխատանքներ, և ինքնաստուգման համար աշխատել ենք դատարկ քարտեզների վրա, ուղակի հիշելով պետք է քարտեզի վրա գրեինք տվյալ քաղաքը, գյուղը և այլն։ Դա շատ էր օգնում լավ հիշել տվյալ օբյեկտի տեղը: Ունեցել ենք ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ: Որտեղ բացահայտել ենք Արագածոտնիի գեղեցկությունն ու ոչ այդքան հայտնի տեղերը: Վստահ եմ, որ դեռ շատ բան ունեմ իմանալու ու շատ ճամփորդությունների կմասնակցեմ։

Պայմանագիր

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։

Պայմանագրի հասկացությունը և պայմանները, պայմանագրի կնքման, փոփոխման և լուծման կարգն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրերնսգրքի 436-469 հոդվածներում։

Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։

Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։

Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, այլ գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։ Պայմանագրերը հիմնականում լինում են հատուցելի։

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։