Հավես պատում, շա՜տ հավես օրվա մասին

Այսօր էլի ունեցել ենք շատ հավես օր։ Սկսեմ նրանից, որ 2-րդ և 3-րդ կուրսի Տուրիզմ բաժնի ուսանողներով, Ընկեր Տիգրանի և Ընկեր Մարիամի հետ գնացինք ռաֆթինգի։ Բոլորով գրավեցինք հասարակական տրանսպորտը և շարժվեցինք դեպի Երևանյան լճի ափին գտնվող «Armenian rafting federation»։ Այնտեղ հաքանք փրկարարական ժիլետները և նստեցինք Dragon boat նավը, որով պետք է թիավարեինք։ Մեզ հետ կաին նաև փրկարարներ, որոնք ողջ ընհացքում օգնում էին ճիշտ թիավարել։ Մոտավորապես 30 րոպե մենք գտնվում էինք նավի մեջ, ծիծաղում, խոսում և ամենակարևորը փորցում էինք այնպես թիավարել, որ զոհեր չլինեն։ Սկզբից մի քիչ լարված էինք, իսկ հետո չէինք ուզում վերադարնալ ափ։ Մինչև նավ նստելը շատերս վախենում էինք և անգամ հրաժեշտի կատակ-վիդեոներ ենք նկարել ընկերների և ընտանիքի համար։ Ամեն ինչ շատ լավ էր, վերադարնալուց, քանի որ բոլորս շատ սոված էինք գնացինք «CITY» սուպերմարկետ այդտեղ էլ շարունակեցինք մեր գժությունները և վերադարցանք տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *