Գաստրոտուրիզմ

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը մարդկանց տեղափոխումն է իրենց բնակության վայրից մեկ այլ տարածաշրջանի կամ երկրի խոհանոցը վայելելու և զգալու նպատակով: Դրա զարգացմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրինակ` սպառման սովորությունների փոփոխությունը, մասնավորապես, տեղական սննդի օբյեկտներ այցելելու հնարավորությունը, տեղական սննդամթերքի առկայությունը և դրանց անվտանգությունը, տեղական խոհանոցի մասին տեղեկատվությունը ինտերնետի և լրատվամիջոցների միջոցով, «աստղ խոհարարներ»՝ անձինք, ովքեր ազդեցություն ունեն հասարակության սոցիալական կյանքի վրա։

Հայաստանում, ինչպես մնացած երկրներում, նույնպես անցկացվում են տարբեր փառատոներ, օրինակ` գինու, գաթայի, տոլմայի, թեյի և սուրճի, ձմերուկի, մեղրի և այլն։

Մեզ՝ հայերիս համար հյուրեր ընդունելը նշանակում է առաջին հերթին նրանց լավ կերակրել և, ճիշտն ասած, մեր բոլոր տուրերն ըստ էության գաստրոնոմիական տուրեր են։ Հայաստանը հայտնի է իր պարզ, բայց համեղ ուտեստներով, և երկիր այցելելու փորձը հաստատ թերի կլինի, եթե չփորձենք յուրաքանչյուր տարածաշրջանի հիմնական ուտեստները:

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները գաստրոնոմիական զբոսաշրջության միջազգային առաջատարներից մեկը դառնալու համար:

Բոլոր երկրների միջև զբոսաշրջիկների համար աճող մրցակցության պայմաններում կարևորվում է եզակի մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ տեղական խոհանոցը։

Գաստրոնոմիկ զբոսաշրջիկի համար երկրի մշակույթի առաջնային բաղկացուցիչը ազգային ճաշատեսակներ են: Ավանդական խոհանոցը ընկալվում է որպես երկրի ինքնությունը կերտող պատմության, կրոնի, տնտեսության, քաղաքականության, սովորույթների, լեգենդների և այլ գործոնների արտացոլում։ Հայկական խոհանոցը համարվում է Եվրոպայի ամենահին խոհանոցներից մեկը և ամենահինը՝ Անդրկովկասում։ Հայաստանի ավանդական խոհարարական ավանդույթները, հարյուրամյակներ շարունակ մնալով անփոփոխ, զարմացնում են իրենց ինքնատիպությամբ և համերի բազմապիսի գունապնակով:

Բոլորը սկսում են ավելի ու ավելի զարգացնել իրենց երկրի խոհանոցը։

Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարող են գնահատել հայկական ավանդական ճաշատեսակները՝ խաշ, հայկական խորոված, քյուֆթա, Հարիսա շիլա, տոլմա, ավանդական լավաշ, հայկական կոնյակ, թան, ինչպես նաև մատնաքաշ՝ ցորենի ալյուրից պատրաստված կլոր հաց: Արժե նաև փորձել հայտնի հայկական Ջերմուկ հանքային ջուրը, որը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի և նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Ոչ մեկին անտարբեր չեն թողնի հայկական քաղցրավենիքները ՝ գաթան, սուջուխը, հայկական մրգային լավաշը։ Ավանդական հայկական հյուրընկալությունն ու տեղական ժողովրդի ջերմությունը, միանալով տեղական բնության գեղեցկությանն ու Հայկական ազգային խոհանոցի բազմազանությանը, Հայաստանում գաստրոնոմիկ տուրերը դարձնում են իսկական հաճույք:

Իրականում ոչինչ ավելի լավ չի կարող փոխել երկրի մասին կարծիքը, քան տեղական խոհանոցին ծանոթանալը, ինչը հաստատում են կատարված հետազոտությունները։

24.11.2021

1. Հղում

2. Հղում

3. Հղում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *