Զբոսաշրջությունը Հայաստանում 2019-2020

Մենք ներկայացնում ենք զբոսաշրջությունը Հայաստանում 2019-2020 թվականներին, թե ինչքան զբոսաշրջիկներ են ժամանել Հայաստան, ինչ նպատակով, որ երկրներից եւ ինչքան գումար են ծախսել, Թավշյա հեղափոխությունից արդեն անցել էր 1 տարի եւ երկիրը պետք է բարգավաճեր: Բայց 2020 թվականին սկսվեց համաճարակը և ավելի շատ առաջընթաց ունեցավ ներքին տուրիզմը …

Որ երկրներից են գալիս Հայաստան 

Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, ամենից հաճախ ընտրում են Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի քաղաքացիները: Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ 2019-ի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝  610 695 մարդ, Ռուսաստանի քաղաքացիներն են։

Հենց նրանք են հիմնականում ապահովում Հայաստանի զբոսաշրջային մուտքերի մեծ մասը նաև այլ տարիներին: Հաջորդը Իրանի քաղաքացիներն են՝ 115 հազար մարդ, ապա Վրաստանի՝ շուրջ 95 հազար մարդ: Ամերիկայի Միացյալ Նահանգներից նախորդ տարի Հայաստան է եկել 52 հազար զբոսաշրջիկ: 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Զբոսաշրջիկների գրեթե կեսին Հայաստանում գրավում է մշակութային տուրիզմը, 19 տոկոսը գալիս է տեսնելու Հայաստանի բնությունը, 16 տոկոսը գալիս է ժամանցի համար։ Գործարար, արկածային և առողջարանային զբոսաշրջություն նախընտրում են ընդհանուրի 13 տոկոսը, իսկ 3 տոկոսը Հայաստան է գալիս երկարատև զբոսաշրջության: 2020 թվականին պետական բյուջեից զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում հատկացվելու է 200 միլիոն դրամ, նախորդ տարի հատկացվել էր 286,4 միլիոն դրամ: Այս տարի երկիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ շուրջ 4,8 միլիարդ դրամ վարկային միջոցներ և 1,2 միլիարդ դրամ համաֆինանսավորում է պատրաստվում ուղղել մարզային տնտեսությունների զարգացման և առավել մեծ թվով զբոսաշրջիկներ գրավելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *